Basic information
Number
N 14-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (24.01.2013-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2013.01.23/5(945) Հոդ.33
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
10.01.2013
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
15.01.2013
Effective date
24.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունվարի 2013 թվականի N 14-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 168-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետի 4-րդ ենթակետի 24-րդ տողում «Քաղաքացիական ծառայություն» շաբաթաթերթում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների մրցույթների հայտարարությունների հրապարակում» բառերը փոխարինել «Հանրային ծառայություն» շաբաթաթերթում հանրային ծառայության թափուր պաշտոնների մրցույթների հայտարարությունների հրապարակում» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունվարի 15

Երևան