Basic information
Number
N 704
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (02.11.2000-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2000.11.18/27(125)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
02.11.2000
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
02.11.2000
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
02.11.2000
Effective date
02.11.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 նոյեմբերի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 նոյեմբերի 2000 թվականի N 704
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 473 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 473 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկում`

ա) հանել 170-րդ և 171-րդ կետերը.

բ) 172-րդ կետում «2000 թ. հոկտեմբեր» բառերը փոխարինել «2000 թ. դեկտեմբեր» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 2-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան