ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2013 թվականի N 191-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 230-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի ապրիլի 7-ի «Գիտատեխնիկական խորհուրդ ստեղծելու և գիտատեխնիկական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» N 230-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
2) որոշման N 2 հավելվածի՝
ա. II գլխի 6-րդ կետում «երեք» բառը փոխարինել «վեց» բառով,
բ. II գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 151-րդ կետով.
«151. Խորհրդի նախագահի հանձնարարությամբ, խորհրդի նիստի օրակարգի հարցերը նախապատրաստելու նպատակով նախնական քննարկումներ կազմակերպելու համար կարող են հրավիրվել խորհրդակցություններ՝ խորհրդի անդամների առնվազն մեկ երկրորդի մասնակցությամբ:»,
գ. IV գլխի 21-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ ենթակետով.
«7) խորհրդի նիստի օրակարգի հարցերը նախապատրաստելու նպատակով հրավիրում են խորհրդակցություններ:»:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Սարգսյան | 
| 
 
 2013 թ. մարտի 7 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. մարտի 7-ի N 191-Ա որոշման  | 
| 
 «Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2010 թ. ապրիլի 7-ի N 230-Ա որոշման  | 
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
 -ՀՀ վարչապետ (գիտատեխնիկական խորհրդի նախագահ) -ՀՀ ԳԱԱ-ի «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
 
Տ. Սարգսյան 
 
 
Ա. Մովսիսյան 
-ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար 
 
Տ. Դավթյան 
-ՀՀ էկոնոմիկայի նախարար 
 
Ս. Հարությունյան 
-ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ 
 
Ա. Տեր-Մարտիրոսյան  
-փորձագետ 
 
Լ. Թավադյան 
-ՀՀ ԳԱԱ-ի քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, «ՀՀ ԳԱԱ Ա.Բ.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)  
 
Գ. Հասրաթյան 
 
 
Հ. Թոքմաջյան 
-«Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտոր (համաձայնությամբ) 
 
Մ. Աբովյան  
-«Տեքնոլոջի Տրանսֆեր» ասոցիացիա» իրավաբանական անձանց միության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)  
 
Կ. Կարապետյան 
-«ԴԱՐ» հիմնադրամ, ծրագրերի ղեկավար (համաձայնությամբ) 
 
Հ. Բաբայան 
-«Նեյտրոն» գործարանի տնօրեն (համաձայնությամբ) 
 
Գ. Չուգասզյան 
-«Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) 
 
Ֆ. Նախշքարյան 
-«Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր (համաձայնությամբ) 
 
Մ. Հերգնյան 
-«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն» ՓԲԸ-ի նախագահ (համաձայնությամբ) 
 
Դ. Պետրոսյան 
-«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի պրոռեկտոր-գիտական կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ) 
 
Հ. Մուսայելյան 
-«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) 
 Զ. Ասլյան 
-ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ»: 
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|