Basic information
Number
N 816
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (09.12.2000-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2000.12.28/31(129)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
09.12.2000
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
09.12.2000
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
09.12.2000
Effective date
09.12.2000

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

9 դեկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 դեկտեմբերի 2000 թվականի N 816

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 473 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 473 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի 85-րդ կետում`

ա) «ընդամենը 35 ընկերություն» բառերը փոխարինել «ընդամենը 8 ընկերություն» բառերով.

բ) «ժամկետը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2000 թ. նոյեմբեր-դեկտեմբեր (ըստ ամիսների` համապատասխանաբար 2 և 6 ընկերություն)»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 9-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան