«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 մարտի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 60013104
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
| 
 6 մարտի 2013 թ. ք. Երևան  | 
N 63-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 659-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները հաստատելու մասին» N 659-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները» հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հավելվածի 2-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ.
«Գ Լ ՈՒ Խ 2
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐԻՑ ԳԱՆՁՎՈՂ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ
6. Բազմաբնակարան շենքերի միացման վճարները որոշվում են հետևյալ բանաձևով`
| 
 ՄՎ= (Վ1n1 + Վ2 n2 ) Գծթ+  | 
 n3  | 
Վ3 | 
| 
 ∑  | ||
| 
 k=1  | 
որտեղ`
Վ1-ը բազմաբնակարան շենքի մեկ բնակարանի կամ առևտրային սպառողի միացման վճարն է (ներառյալ` սակայն չսահմանափակվելով, հաշվիչի արկղը, էլեկտրոնային առևտրային հաշվառքի սարքը, ավտոմատ անջատիչները) 10 կՎԱ հզորությամբ միաֆազ միացման համար՝ համաձայն N 2 աղյուսակի (հավելված),
ո1-ը բազմաբնակարան շենքի այն բնակարանների և առևտրային սպառողների գումարային քանակն է, որոնց համար նախատեսված է միաֆազ միացում 10 կՎԱ հզորությամբ,
Վ2-ը բազմաբնակարան շենքի մեկ բնակարանի կամ առևտրային սպառողի միացման վճարն է (ներառյալ` սակայն չսահմանափակվելով, հաշվիչի արկղը, էլեկտրոնային առևտրային հաշվառքի սարքը, ավտոմատ անջատիչները) 14 կՎԱ հզորությամբ միաֆազ միացման համար` համաձայն N 2 աղյուսակի (հավելված),
ո2-ը բազմաբնակարան շենքի այն բնակարանների և առևտրային սպառողների գումարային քանակն է, որոնց համար նախատեսված է միաֆազ միացում 14 կՎԱ հզորությամբ,
Գծթ-ն ծախսատարության և թերբեռնվածության գործակիցն է, որը Երևան քաղաքի վարչական տարածքում ընդունվում է հավասար 3-ի, իսկ Հայաստանի Հանրապետության մյուս տարածքներում՝ հավասար 1-ի,
Վ3-ը բազմաբնակարան շենքի բնակարանների կամ առևտրային սպառողների (այդ թվում՝ ընդհանուր օգտագործման էլեկտրասարքավորումների) միացման վճարն է (ներառյալ` սակայն չսահմանափակվելով, հաշվիչի արկղը, էլեկտրոնային առևտրային հաշվառքի սարքը, ավտոմատ անջատիչները) եռաֆազ (0.4 կՎ լարմամբ) միացման համար, որը հաշվարկվում է սույն Հավելվածի N 1 մեթոդիկայի 2-րդ կետով սահմանված բանաձևով՝ յուրաքանչյուր առևտրային միացման կետի համար առանձին՝ ըստ առևտրային հաշվառքի սարքերի քանակի,
ո3-ը բազմաբնակարան շենքի այն բնակարանների և առևտրային սպառողների գումարային քանակն է, որոնց համար նախատեսված է եռաֆազ (0.4 կՎ լարմամբ) միացում:»:
2) Հավելվածի N 2 աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ.
«Աղյուսակ 2. Բազմաբնակարան շենքի բնակարանների և առևտրային
սպառողների միացման վճարները միաֆազ միացման դեպքում
հազար դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)
| 
 Միաֆազ միացմամբ բնակարանների  | 
 Մեկ բնակարանի կամ առևտրային սպառողի   | |||
| 
 10 կՎԱ հզորություն  | 
 14 կՎԱ հզորություն  | |||
| 
 1-ին գոտի  | 
 2-րդ գոտի  | 
 1-ին գոտի  | 
 2-րդ գոտի  | |
| 
 մինչև 25  | 
 66  | 
 55  | 
 92  | 
 58  | 
| 
 25 ÷ 40  | 
 59  | 
 48  | 
 83  | 
 50  | 
| 
 41 ÷ 60  | 
 52  | 
 41  | 
 75  | 
 45  | 
| 
 61 և ավելի  | 
 46  | 
 35  | 
 68  | 
 40  | 
1. 1-ին գոտի՝ Երևան քաղաքի տարածքն է։
2. 2-րդ գոտի՝ Հայաստանի Հանրապետության տարածքն է, բացառությամբ Երևան քաղաքի տարածքի։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի ապրիլի 1-ից։
| 
 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ`  | 
Ռ. Նազարյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|