«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
31 դեկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 դեկտեմբերի 2000 թվականի N 911
քաղ. Երևան
ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 07 խմբի 11 ենթախմբի «10. Ոչ պետական պարբերական մամուլի և հեռուստառադիոընկերությունների սուբսիդավորում» տողով նախատեսված գումարի բաշխումն ըստ զանգվածային լրատվության միջոցների (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գումարների հատկացումն ըստ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության ներկայացրած հայտերի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 31-ից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով ոչ պետական պարբերական մամուլի եվ հեռուստառադիոընկերությունների համար նախատեսված սուբսիդավորման գումարների բաշխման` ըստ զանգվածային լրատվության միջոցների
| NN ը/կ |
Անվանումը | Նախատեսված գումարը (մլն դրամ) |
| 1 | 2 | 3 |
| Ոչ պետական պարբերական մամուլ | ||
| 1. | Հայաստան | 0.6 |
| 2. | Հայոց աշխարհ | 0.6 |
| 3. | Ռյա թազա | 0.5 |
| 4. | Եզդիների ձայն | 0.5 |
| 5. | Դնիպրո | 0.5 |
| 6. | Նովոյե վրեմյա | 0.3 |
| 7. | Ուրարտու | 0.3 |
| 8. | Նոյյան տապան | 0.2 |
| 9. | Օջախ | 0.2 |
| 10. | Ոզնի | 0.2 |
| 11. | Նե | 0.3 |
| 12. | Ավանգարդ | 0.55 |
| 13. | Գիտություն | 0.5 |
| 14. | Գիտություն և տեխնիկա | 0.5 |
| 15. | Գարուն | 0.9 |
| 16. | Լիտերատուրնայա Արմենիա | 0.9 |
| 17. | Նորք | 0.9 |
| 18. | Գրական թերթ | 0.9 |
| 19. | Նոր-Դար | 0.9 |
| 20. | Արարատ (Արարատի մարզ) | 0.37 |
| 21. | Արմավիր (Արմավիրի մարզ) | 0.37 |
| 22. | Արևելք (Տավուշի մարզ) | 0.37 |
| 23. | Գեղարքունիք (Գեղարքունիքի մարզ) | 0.37 |
| 24. | Լոռու մարզ (Լոռու մարզ) | 0.37 |
| 25. | Կոտայք (Կոտայքի մարզ) | 0.37 |
| 26. | Կանթեղ (Արագածոտնի մարզ) | 0.37 |
| 27. | Սյունիք (Սյունիքի մարզ) | 0.37 |
| 28. | Հյուսիսային Հայաստան (Շիրակի մարզ) | 0.37 |
| 29. | Վայոց ձոր (Վայոց ձորի մարզ) | 0.37 |
| 30. | Արփի (Լոռու մարզ) | 0.37 |
| 31. | Զանգեզուր (Սյունիքի մարզ) | 0.37 |
| 32. | Կապան (Սյունիքի մարզ) | 0.37 |
| 33. | Կումայրի (Շիրակի մարզ) | 0.37 |
| 34. | Սևան (Գեղարքունիքի մարզ) | 0.37 |
| 35. | Արագած (Արագածոտնի մարզ) | 0.37 |
| 36. | Արտաշատ (Արարատի մարզ) | 0.37 |
| 37. | Թալին (Արագածոտնի մարզ) | 0.37 |
| 38. | Շաբաթ (Գեղարքունիքի մարզ) | 0.37 |
| 39. | Նավասարդ (Արարատի մարզ) | 0.37 |
| 40. | Արթիկի լրատու (Շիրակի մարզ) | 0.37 |
| 41. | Շիրակ (Շիրակի մարզ) | 0.37 |
| 42. | Կանչ | 3.71 |
| 43. | Աղբյուր | 2.5 |
| 44. | Ծիծեռնակ | 2.5 |
| 45. | Խատուտիկ | 0.35 |
| 46. | Լուսապսակ | 0.35 |
| 47. | Մանանա | 0.35 |
|
Ընդամենը |
28.150 | |
| Ոչ պետական հեռուստաընկերություններ Երևանում գործող հեռուստաընկերություններ |
||
| 1. | Պրոմեթևս | 0.6 |
| 2. | ԱՐ | 0.6 |
| 3. | Մայր Հայրենիք | 0.6 |
| 4. | Արմենիա | 0.6 |
| 5. | Երևան | 0.3 |
| 6. | Արտ-13 | 0.3 |
| 7. | 3-րդ ալիք | 0.3 |
| 8. | Մետեո-TV | 0.3 |
| Մարզային հեռուստաընկերություններ | ||
| 9. | Ցայգ (Գյումրի) | 0.43 |
| 10. | Արմինե (Սևան) | 0.43 |
| 11. | Շանթ (Գյումրի) | 0.43 |
| 12. | Վանաձոր-ինտերկապ (Վանաձոր) | 0.43 |
| 13. | Լոռի-Վանաձոր (Վանաձոր) | 0.43 |
| 14. | Հրազդան (Հրազդան) | 0.3 |
| 15 | Աշտարակ (Աշտարակ) | 0.3 |
| 16. | Քյավառ (Գավառ) | 0.3 |
| 17. | Լուս-ալիք (Չարենցավան) | 0.3 |
| 18. | Եռանկյունի (Գավառ) | 0.3 |
| 19. | Ֆորտունա 6+6 (Ստեփանավան) | 0.3 |
| 20. | Լանջ (Աբովյան) | 0.3 |
| 21. | Դավիթ TV (Արտաշատ ) | 0.3 |
| 22. | Ուտիք (Բերդ) | 0.3 |
| 23. | Տաշիրք (Տաշիր) | 0.3 |
| 24. | Քամուտ (Նոյեմբերյան) | 0.3 |
| 25. | Լաստ (Գորիս) | 0.3 |
| 26. | Նոյ Հայաստան (Արմավիր) | 0.3 |
| 27. | Մանգասար (Մարտունի) | 0.3 |
| 28. | Օշական (Աշտարակ) | 0.3 |
| 29. | Ձագեձոր (Կապան) | 0.2 |
| 30. | Արևելյան ալիք (Իջևան) | 0.2 |
| 31. | Արփա (Եղեգնաձոր) | 0.2 |
| 32. | Զանգակ (Մարտունի) | 0.2 |
| 33. | Հաճն (Նոր Հաճն) | 0.2 |
| 34. | Աննա (Արտաշատ) | 0.2 |
| Ռադիոընկերություններ | ||
| 35. | Եղեգն (Եղեգնաձոր) | 0.2 |
| 36. | Ռադիո ՏՄ (Գյումրի) | 0.2 |
|
Ընդամենը |
11.850 | |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|