Basic information
Number
N 75-Ն
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (11.06.2013-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2013.06.01/16(460).1 Հոդ.152.14
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
26.04.2013
Signing organisation
Նախարարի պաշտոնակատար
Signing date
26.04.2013
Effective date
11.06.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 մայիսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 10613200

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

26 ապրիլի 2013 թ.

ք. Երևան

N 75-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր` 67-րդ կետով, հետևյալ բովանդակությամբ.

 

67.

Խոզերի սալմոնելոզ, պաստերելեոզ և էնտերոկոկային ինֆեկցիա հիվանդությունների դեմ ասոցացված, ակտիվազրկված պատվաստանյութ

Ռուսաստանի Դաշնություն

«Ստավրոպոլի բիոֆաբրիկա» դաշնային պետական միասնական ձեռնարկություն

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարարի պաշտոնակատար՝

Ս. Կարապետյան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation