Basic information
Number
N 322-Ա
Type
Որոշում
Act type
Ինկորպորացիա (02.06.2013-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
02.05.2013
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
02.05.2013
Effective date
03.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մայիսի 2013 թվականի N 322-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման 4.6-րդ կետի`

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը տրամադրած գումարների ծախսումն իրականացնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին`

1) կազմակերպել քննարկումներ աշխատանքային խմբի կազմով` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ մշակելու նպատակով` անհրաժեշտության դեպքում այլ ՀԳՄ-ներից ներկայացուցիչներ ներգրավելով` խորհրդակցական կարգով.

2) նախապատրաստել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը և մինչև 2013 թվականի մայիսի 30-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

(2-րդ կետը փոփ. 01.06.13 N 413-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մայիսի 2

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

մայիսի 2-ի N 322-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ս. Ծատուրյան

 

- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ (աշխատանքային խմբի ղեկավար)

   

Պ. Մանուկյան

- ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ

   

Թ. Մադոյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ

   

Ա. Սանամյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պայմանագրային իրավական վարչության բաժնի պետի տեղակալ

   

Ա. Պետրոսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալի պետ

   

Կ. Գրիգորյան

- ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության փաստաթղթերի սպասարկման բաժնի պետ

   

Զ. Մաթոսյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի տնտեսության սոցիալական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության սոցիալական պաշտպանության և առողջապահության բնագավառներում բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետ

   

Գ. Կասպարով

- ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկի Քաղաքականության և իրավական ակտերի մշակման բաժնի փորձագետ

(հավելվածը փոփ. 01.06.13 N 413-Ա)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
01.06.2013, N 413-Ա 02.06.2013, N 322-Ա
Changed acts
Changing Act Corresponding incorporation