Basic information
Number
N 593-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (27.06.2013-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2013.06.26/33(973) Հոդ.590
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
06.06.2013
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
17.06.2013
Effective date
27.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հունիսի 2013 թվականի N 593-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 349-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով 2013 թվականի մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում տեղի ունեցած առատ կարկտահարության հետևանքով գյուղացիական տնտեսություններին պատճառված վնասները, գյուղացիական տնտեսությունների ֆինանսական վիճակը և ապագայում նրանց վարկերի սպասարկման հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությունը, ինչպես նաև հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածն ու 19-րդ հոդվածի 3-րդ կետը և «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 16-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 349-Ն որոշման N 3 հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետը «մարման ժամկետով,» բառերից հետո լրացնել «բացառությամբ 2013 թվականի մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում տեղի ունեցած առատ կարկտահարությունից տուժած համայնքների գյուղացիական տնտեսություններին 2013 թվականի հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը տրամադրված վարկերի, որոնց մարման ժամկետը կազմում է առավելագույնը 3 տարի,» բառերով:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 17

Երևան