ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հունիսի 2013 թվականի N 655-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի բնակիչ Հունան Ժորայի Մխիթարյանի 12 անձանցից բաղկացած ընտանիքի բնակարանային խնդիրը լուծելու համար Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին 2013 թվականի ինն ամսում հատկացնել 7,560.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով):
3. Հունան Ժորայի Մխիթարյանի ընտանիքի բնակարանային խնդիրը լուծել Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի 3-րդ փողոցի 2-րդ փակուղու N 3 հասցեում գտնվող անշարժ գույքը ձեռք բերելու միջոցով:
4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` սույն որոշման 2-րդ կետով սահմանված գումարն ստանալուց հետո տասնօրյա ժամկետում կնքել սույն որոշման 3-րդ կետում նշված հասցեում գտնվող անշարժ գույքի առուվաճառքի և այնուհետև` նվիրաբերության պայմանագրերը:
5. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված անձանց անշարժ գույքը հատկացվում է ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով` երեսուն տարվա ընթացքում չօտարելու պայմանով:
6. Սույն որոշման 4-րդ կետում նշված առուվաճառքի և նվիրաբերության մասին պայմանագրերի նոտարական վավերացման ու պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի միջոցների հաշվին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
2013 թ. հունիսի 26 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2013 թվականի հունիսի 6-ի N 655-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
|
(հազ. դրամ) |
|
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) | ||||
|
բաժինը |
խումբը |
դասը |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
0.00 |
0.00 |
0.00 | |||
|
այդ թվում` |
||||||
|
10 |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ |
(7560.00) |
(7560.00) |
(7560.00) | ||
|
այդ թվում` |
||||||
|
05 |
Գործազրկություն |
(7560.00) |
(7560.00) |
(7560.00) | ||
|
այդ թվում` |
||||||
|
01 |
Գործազրկություն |
(7560.00) |
(7560.00) |
(7560.00) | ||
|
այդ թվում` |
||||||
|
05. Գործազրկության նպաստ |
(7560.00) |
(7560.00) |
(7560.00) | |||
|
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
(7560.00) |
(7560.00) |
(7560.00) | |||
|
այդ թվում` |
||||||
|
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
(7560.00) |
(7560.00) |
(7560.00) | |||
|
այդ թվում` |
||||||
|
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |
(7560.00) |
(7560.00) |
(7560.00) | |||
|
այդ թվում` |
||||||
|
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ |
(7560.00) |
(7560.00) |
(7560.00) | |||
|
այդ թվում` |
||||||
|
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ ՆՊԱՍՏՆԵՐ (ԲՅՈՒՋԵԻՑ) |
(7560.00) |
(7560.00) |
(7560.00) | |||
|
այդ թվում` |
||||||
|
-Գործազրկության նպաստներ բյուջեից |
(7560.00) |
(7560.00) |
(7560.00) | |||
|
11 |
ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ |
7560.00 |
7560.00 |
7560.00 | ||
|
այդ թվում` |
||||||
|
01 |
ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ |
7560.00 |
7560.00 |
7560.00 | ||
|
այդ թվում` |
||||||
|
01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
7560.00 |
7560.00 |
7560.00 | ||
|
այդ թվում` |
||||||
|
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
7560.00 |
7560.00 |
7560.00 | |||
|
ՀՀ կառավարություն |
7560.00 |
7560.00 |
7560.00 | |||
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Գաբրիելյան |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2013 թվականի հունիսի 6-ի N 655-Ն որոշման |
Աղյուսակ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.19 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
|
Չափորոշիչները |
Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծում) | |||||||
|
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||||
|
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | |||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանության ներքո իրականացվող քաղաքականության
միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումները1.2. Տրանսֆերտներ
|
Ծրագրի դասիչը |
Տրանսֆերտի անվանումը Գործազրկության նպաստ
Նկարագրությունը Գործազրկության նպաստի տրամադրում գործազուրկի կարգավիճակ ունեցող քաղաքացիներին | |||||||
|
1088 |
ԾՏ01 | |||||||
|
Շահառուների քանակը |
Նպաստառու գործազուրկների թիվը |
(35) |
(35) |
(35) |
X |
X |
X | |
|
Գումարը (հազ. դրամ) |
X |
(7,560.0) |
(7,560.0) |
(7,560.0) | ||||
|
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
ամիսը մեկ անգամ |
|||||||
|
Շահառուների ընտրության չափանիշները Գործազուրկի կարգավիճակ և առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունենալը | ||||||||
|
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը 1088- Զբաղվածության ծրագիր | ||||||||
|
Վերջնական արդյունքի նկարագրությունը Գործազրկության մակարդակի նվազեցում | ||||||||
Աղյուսակ N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.51 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ Արմավիրի մարզպետարան
|
Չափորոշիչները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) | |||||||
|
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||||
|
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | |||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանության ներքո իրականացվող քաղաքականության
միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումները1.2. Տրանսֆերտներ
|
Ծրագրի դասիչը |
Տրանսֆերտի անվանումը Առանձնատան ձեռքբերում Արմավիրի մարզի գյուղ Մրգաշատոմ Նկարագրությունը Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 12 երեխա ունեցող Մխիթարյանների ընտանիքի սոցիալական վիճակի բարելավման նպատակով Մխիթարյանների ընտանիքի համար առանձնատան ձեռքբերում | |||||||
|
1002 |
ԾՏ01 | |||||||
|
Քանակական |
Անշարժ գույքի քանակը |
1 |
1 |
1 |
X |
X |
X | |
|
Գումարը (հազ. դրամ) |
X |
7,560.0 |
7,560.0 |
7,560.0 | ||||
|
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
միանվագ |
|||||||
|
Շահառուների ընտրության չափանիշները Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 9 և ավելի երեխա ունեցող ընտանիքներ | ||||||||
|
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը 1002- Դրամաշնորհային ծրագիր | ||||||||
|
Վերջնական արդյունքի նկարագրությունը ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 9 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին բնակարանով ապահովում | ||||||||
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Գաբրիելյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|