«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 հունիսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 12413260
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
| 
 19 հունիսի 2013 թ. ք. Երևան  | 
N 272-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ՀԱՐԿԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թ. սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1005-Ն որոշման 18 կետի 4-րդ ենթակետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել համատեղ գործունեության մասով հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորություններն ստանձնելու մասին հայտարարության ձևը՝ համաձայն հավելվածի:
| 
 Կոմիտեի նախագահ  | 
Գ. Խաչատրյան | 
| 
 Հավելված ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թվականի հունիսի 19-ի N 272-Ն հրամանի  | 
Ձև
___________________________
հարկային տեսչություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ՀԱՐԿԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայտնում եմ` ___ ________________ 20 թվականին կնքված թիվ ____________ համատեղ գործունեության վերաբերյալ պայմանագրի շրջանակներում իրականացվող գործունեության մասով հարկերը (բացառությամբ հարկային գործակալի կողմից պահվող եկամտային հարկի, ոչ ռեզիդենտի շահութահարկի և տեղական հարկերի) հաշվարկելու և վճարելու պարտավորությունները համատեղ գործունեության մասնակիցների համաձայնությամբ, ստանձնում է
| 
 ______________________________________________________________ -ը, (կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը))  | 
ինչի համար ստորև ստորագրում են.
| 
 Համատեղ գործունեության մասնակիցներ  | ||||
| 
 Հ/հ  | 
 Կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)  | 
 ՀՎՀՀ-ն  | 
 Գտնվելու վայրը  | 
 Ստորա-գրությունը  | 
Վերոնշյալ պայմանագրով համատեղ գործունեություն իրականացվելու է 
_______________________________________ նպատակով: Պայմանագիրը կնքվել է 
(գործունեության նպատակը (պայմանագրի առարկան)
_____________________________________________________ ժամկետով:
(պայմանագրի գործողության ժամկետը)
Մասնակիցները տեղյակ են, որ համատեղ գործունեության (այդ գործունեության շրջանակներում իրականացված գործարքների) մասով հարկային պարտավորությունների կատարման համար կրում են համապարտ պատասխանատվություն:
| 
 Հայտարարություն ներկայացնող կազմակերպության տնօրեն (անհատ ձեռնարկատեր)  | 
 ________________ (ստորագրությունը)  | 
 ______________________ (անունը, ազգանունը)  | 
| 
 ___________________________ (հայտարարության ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)  | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 25.05.2018, N 319-Ն | 11.06.2018, N 272-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|