Basic information
Number
թիվ 165-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (11.08.2013-14.10.2022)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
ՀՀԳՏ 2013.08.01/24(468) Հոդ.218
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
25.06.2013
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահ
Signing date
28.06.2013
Effective date
11.08.2013
Interrupt date
14.10.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 հուլիսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 05013273

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

25 հունիսի 2013 թ.

թիվ 165-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի ԹԻՎ 41-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով բարելավել ներդրումային ընկերությունների կողմից աուդիտ իրականացնող անձանց ընտրության համակարգը,

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածը, 84-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, 70-րդ հոդվածի 1-ին մասը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2011 թվականի մարտի 1-ի ««Ներդրումային ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձանց ներկայացվող չափանիշները» կանոնակարգ 4/11-ը հաստատելու մասին» թիվ 41-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձանց ներկայացվող չափանիշները» կանոնակարգ 4/11-ի 4-րդ կետի 1-ին ենթակետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընդ որում, այս չափանիշը չի տարածվում միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունների վրա (http://www.accountancyage.com/static/top50-this-year, http://accountants.entrepreneur.com/, http://www.vault.com/wps/portal/usa/rankings/landing?rankingId=177&regionId=0 կայքերից որևէ մեկում տեղադրված ցանկում ներառված լավագույն 10 աուդիտորական ցանցերի լիիրավ անդամ հանդիսացող կազմակերպություններ)»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2013 թ. հունիսի 28

ք. Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation