ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 օգոստոսի 2013 թվականի N 818-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1554-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 469-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումների և տարածքային մարմինների սպայական, ենթասպայական և կրտսեր հրամանատարական կազմի պաշտոնային դրույքաչափերը (նվազագույն և առավելագույն) սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1554-Ն որոշման N 1.1 հավելվածի 2-րդ բաժնի 2-րդ «Գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ» տողի 3-րդ սյունակում «121,788» թիվը փոխարինել «125,224» թվով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումների և տարածքային մարմինների ծառայողների ու զինվորական կոչում չունեցող աշխատողների լրավճարների, հավելավճարների և պարգևավճարների չափերը սահմանելու մասին» N 469-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| 
 1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր   | |
| 
 Գլխավոր խմբի պաշտոններ  | |
| 
 Գլխավոր վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ  | 
 176,260  | 
| 
 Գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ  | 
 161,530  | 
| 
 Վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ  | 
 127,680  | 
| 
 Ինքնուրույն բաժնի պետ  | 
 119,560  | 
| 
 Վարչության պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ  | 
 118,760  | 
| 
 Բաժնի պետ (տարածքային) և նրան հավասարեցված պաշտոններ  | 
 148,920  | 
| 
 Բաժնի պետ (վարչության) և նրան հավասարեցված պաշտոններ  | 
 144,170  | 
| 
 Ավագ խմբի պաշտոններ  | |
| 
 Ինքնուրույն բաժնի պետի տեղակալ  | 
 135,080  | 
| 
 Վարչության կազմում բաժնի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ  | 
 164,750  | 
| 
 Վարչության, տարածքային բաժնի առանձնացված բաժանմունքի պետ և նրանց հավասարեցված պաշտոններ  | 
 163,370  | 
| 
 Բաժնի կազմում բաժանմունքի պետ և նրան հավասարեցված պաշտոններ  | 
 148,510  | 
| 
 Միջին խմբի պաշտոններ  | |
| 
 Բաժանմունքի պետի տեղակալ, հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր, հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ և նրանց հավասարեցված պաշտոններ  | 
 122,420  | 
| 
 Վաշտի հրամանատար  | 
 108,300  | 
| 
 Ավագ` օպերլիազոր, տեսուչ և նրանց հավասարեցված պաշտոններ  | 
 73,900  | 
| 
 Օպերլիազոր, տեսուչ և նրանց հավասարեցված պաշտոններ  | 
 67,440  | 
| 
 Դասակի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ  | 
 77,190  | 
| 
 Ավագ տեսուչ (շարային) և նրան հավասարեցված պաշտոններ  | 
 74,380  | 
| 
 Տեսուչ (շարային) և նրան հավասարեցված պաշտոններ  | 
 76,340  | 
| 
 Կրտսեր խմբի պաշտոններ  | |
| 
 Կրտսեր տեսուչ և նրան հավասարեցված պաշտոններ  | 
 53,660  | 
| 
 Դասակի հրամանատարի օգնական և նրան հավասարեցված պաշտոններ  | 
 47,890  | 
| 
 Ավագ ոստիկան և նրան հավասարեցված պաշտոններ  | 
 51,310  | 
| 
 Ոստիկան և նրան հավասարեցված պաշտոններ  | 
 48,700  | 
2) 3-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| 
 Քննչական գլխավոր վարչություն  | |
| 
 Գլխավոր խմբի պաշտոններ  | |
| 
 Գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ  | 
 1,400  | 
| 
 Գլխավոր վարչության պետի տեղակալ  | 
 1,400  | 
| 
 Վարչության պետ  | 
 1,500  | 
| 
 Վարչության պետի տեղակալ  | 
 1,500  | 
| 
 Բաժնի պետ  | 
 4,450  | 
| 
 Ավագ խմբի պաշտոններ  | |
| 
 Բաժնի պետի տեղակալ  | 
 4,450  | 
| 
 Բաժանմունքի պետ  | 
 4,450  | 
| 
 Միջին խմբի պաշտոններ  | |
| 
 Գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերի քննության քննչական խմբի հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ  | 
 1,400  | 
| 
 Վարչության կազմում բաժնի հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ  | 
 4,450  | 
| 
 Ավագ քննիչ  | 
 4,450  | 
| 
 Քննիչ  | 
 4,450  | 
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և դրա գործողությունը տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Սարգսյան | 
| 
 
 2013 թ. օգոստոսի 5 Երևան  | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|