Basic information
Number
N 848-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (22.08.2013-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2013.08.21/46(986) Հոդ.790
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
08.08.2013
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
13.08.2013
Effective date
22.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 օգոստոսի 2013 թվականի N 848-Ն

 

ԵՎՐԱՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳԼԽԱՎՈՐ ՏԵՂԱԲԱՇԽՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Եվրապարտատոմսեր թողարկելու նպատակով «Deutsche Bank AG, London Branch», «HSBC Bank plc», «J.P.Morgan Securities plc» ընկերությունների հետ կնքել գլխավոր տեղաբաշխողի ծառայության ձեռքբերման պայմանագիր:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ծառայության գնումն իրականացվելու է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել նշված ծառայությունների պայմանագիրն ընտրված գլխավոր տեղաբաշխողների հետ.

2) սույն որոշման 1-ին կետում նշված ծառայության գնման պայմանագիրը կնքելուց հետո պայմանագրով նախատեսված ժամկետներում վճարում իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել ֆինանսական միջոցներ նախատեսելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.

3) եվրապարտատոմսերի թողարկման նպատակով միջազգային իրավախորհրդատուի և գլխավոր տեղաբաշխողների հետ կազմված միջոցառումների իրականացման ժամանակացույցին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական արտարժութային պարտատոմսերի թողարկման ազդագիրը (Prospectus):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. օգոստոսի 13

Երևան