«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 18 հոկտեմբերի 2006 թ. 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 2006 թվականի N 1421-Ն
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ աշխատակազմի առողջապահական պետական ՏԵՍՉՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 01.08.13 N 914-Ն)
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 01.08.13 N 914-Ն)
1. Հաստատել լիցենզավորող մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությանը տեղեկացման կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 01.08.13 N 914-Ն)
2. Սահմանել, որ`
ա) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը լիազոր մարմինների կողմից բարդ ընթացակարգով տրված լիցենզիաների ցանկը լիազոր մարմինները տրամադրում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությանը` սույն որոշումն ուժի մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
բ) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը պարզ ընթացակարգով լիցենզիա ստացած սուբյեկտները պարտավոր են սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով նախատեսված տեղեկատվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության տարածքային մարմիններ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:
(2-րդ կետը փոփ. 01.08.13 N 914-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ա. Մարգարյան | 
| 
 
  | 
| 
 Հավելված  | 
Կ Ա Ր Գ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ աշխատակազմի առողջապահական պետական ՏԵՍՉՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ
(վերնագիրը փոփ. 01.08.13 N 914-Ն)
1. Սույն կարգով սահմանվում է պարզ և բարդ ընթացակարգերով տրված լիցենզիաների մասին լիցենզավորող մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությանը (այսուհետ` տեսչություն) տեղեկացման կարգը:
(1-ին կետը փոփ. 01.08.13 N 914-Ն)
2. Լիցենզավորող մարմինը լիցենզիաներ տրամադրելուց հետո մինչև հաջորդ ամսվա 15-ը գրավոր հաղորդագրություն է (N 1 ձև) ներկայացնում տեսչություն` նշելով`
ա) լիցենզավորված իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գտնվելու վայրը, լիցենզավորված անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը,
բ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը,
գ) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը,
դ) լիցենզիայի համարը և այն տալու ամuաթիվը:
(2-րդ կետը փոփ. 01.08.13 N 914-Ն)
3. Լիցենզիայի վերաձևակերպման, գործունեության իրականացման վայրի փոփոխության կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա գործունեություն ծավալելու դեպքում` լիցենզավորող մարմինը տեսչությանը գրավոր տեղեկացնում է փոփոխությունների մասին` օրենքով սահմանված կարգով որոշման ընդունումից հետո մինչև հաջորդ ամսվա 15-ը:
(3-րդ կետը փոփ. 01.08.13 N 914-Ն)
4. (կետն ուժը կորցրել է 01.08.13 N 914-Ն)
5. (կետն ուժը կորցրել է 01.08.13 N 914-Ն)
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Մ. Թոփուզյան | 
Ձև N 1
____________________________________________________
(լիցենզավորող մարմնի անվանումը)
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N _______
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ
| 
 1. Լիցենզավորված իրավաբանական անձի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը) _____________________________ _______________________________________________________________ 2. Գտնվելու վայրը (բնակության վայրը) ____________________________________________ _______________________________________________________________ 3. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը ______________________________ _______________________________________________________________ 4. Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը _____________________ _______________________________________________________________ 5. Լիցենզիայի համարը և այն տալու ամսաթիվը __________________________________ ________________________________________________________________  | 
| ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ  | 
 __________________________  | |
| 
 (ստորագրությունը)  | ||
| 
 __________________________  | ||
| 
 (անունը, ազգանունը)  | ||
| 
 
  | 
 
  | 
(ձևը լրաց. 01.08.13 N 914-Ն)
Ձև N 2
____________________________________________________
(լիցենզավորող մարմնի անվանումը)
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N _______
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ
(ձևն ուժը կորցրել է 01.08.13 N 914-Ն)
Ձև N 3
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N _______
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ
(ձևն ուժը կորցրել է 01.08.13 N 914-Ն)
Ձև N 4
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N _______
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ
(ձևն ուժը կորցրել է 01.08.13 N 914-Ն)
(հավելվածը փոփ. 17.02.11 N 140-Ն, փոփ., լրաց. 01.08.13 N 914-Ն)
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 30.11.2017, N 1514-Ն | 23.12.2017, N 1421-Ն | |
| 01.08.2013, N 914-Ն | 14.09.2013, N 1421-Ն | |
| 17.02.2011, N 140-Ն | 05.03.2011, N 1421-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|