Basic information
Number
N 329-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (11.11.2013-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2013.11.01/30(474) Հոդ.297
Enactment organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Enactment date
25.09.2013
Signing organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Signing date
25.09.2013
Effective date
11.11.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 հոկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 60013402

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

25 սեպտեմբերի 2013 թ.  

ք. Երևան

N 329-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի է) կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի և ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 109-Ն որոշման 1-ին կետի`

1) ա) ենթակետով հաստատված N 1 հավելվածի` էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի (30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող արտադրող-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևի 7.2 կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«7.2 Սույն պայմանագրի 6.3 կետում նշված վճարման ժամկետի խախտման դեպքում Վաճառողն իրավունք ունի Գնորդից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով: Ընդ որում, առաջնահերթության կարգով վճարվում է տույժը, ապա չվճարված գումարը:»

2) բ) ենթակետով հաստատված N 2 հավելվածի` էլեկտրաէներգիայի առուվաճառքի (մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող արտադրող (փոքր հիդրոէլեկտրակայաններ)-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևի 7.2 կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«7.2 Սույն պայմանագրի 6.2 կետում նշված վճարման ժամկետի խախտման դեպքում Վաճառողն իրավունք ունի Գնորդից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով: Ընդ որում, առաջնահերթության կարգով վճարվում է տույժը, ապա չվճարված գումարը:»

3) գ) ենթակետով հաստատված N 3 հավելվածի` հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման (բաշխող-հաշվարկային կենտրոն) պայմանագրի օրինակելի ձևի 5.2 կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«5.2 Սույն պայմանագրի 4.4 կետում նշված ժամկետի խախտման դեպքում Կատարողն իրավունք ունի Պատվիրատուից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով: Ընդ որում, առաջնահերթության կարգով վճարվում է տույժը, ապա չվճարված գումարը:»

4) դ) ենթակետով հաստատված N 4 հավելվածի` էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման (բաշխող-համակարգի օպերատոր) պայմանագրի օրինակելի ձևի 5.2 կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«5.2 Սույն պայմանագրի 4.4 կետում նշված ժամկետի խախտման դեպքում Կատարողն իրավունք ունի Պատվիրատուից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով: Ընդ որում, առաջնահերթության կարգով վճարվում է տույժը, ապա չվճարված գումարը:»

5) ե) ենթակետով հաստատված N 5 հավելվածի` էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման (բաշխող-հաղորդող) պայմանագրի օրինակելի ձևի 8.3 կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«8.3 Սույն պայմանագրի 6.4 կետում նշված ժամկետի խախտման դեպքում, Կատարողն իրավունք ունի Պատվիրատուից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով: Ընդ որում, առաջնահերթության կարգով վճարվում է տույժը, ապա չվճարված գումարը:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան