Basic information
Number
N 898-Ն
Type
Որոշում
Act type
Պաշտոնական Ինկորպորացիա (02.11.2013-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2013.09.04/48(988) Հոդ.823
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
08.08.2013
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
28.08.2013
Effective date
14.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 օգոստոսի 2013 թվականի N 898-Ն

 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բելգիական «ԱյԲիԷյ մոլեկուլյար» կազմակերպությունից ձեռք բերվելիք «ՑԻԿԼՈՆ 18/18» ցիկլոտրոնի տեղակայման շենքի ներքին հարդարման, արտաքին և ներքին ճարտարագիտական համակարգերի ձեռքբերման, տեղակայման, կարգաբերման և համապատասխան տեխնիկական հսկողության աշխատանքների գնման գործընթացների գծով՝

1) պատվիրատու սահմանել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը.

2) համակարգող սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը.

3) գնահատող հանձնաժողով սահմանել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների գնումն իրականացվում է բանակցային ընթացակարգով` գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված ընթացակարգով:

(2-րդ կետը խմբ. 26.09.13 N 1100-Ն) 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. օգոստոսի 28

Երևան