Basic information
Number
N 516
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (28.06.2001-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2001.06.18/18(150) Հոդ.477
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
09.06.2001
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
09.06.2001
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
09.06.2001
Effective date
28.06.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 հունիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հունիսի 2001 թվականի N 516
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 277 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 6-ի «Ուղղակի վաճառքի ձևով պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» N 277 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված ուղղակի վաճառքի ձևով պետական գույքի մասնավորեցման կարգի`

ա) 10-րդ, 16-րդ և 33-րդ կետերում «5-օրյա» բառը փոխարինել «15-օրյա» բառով.

բ) 12-րդ և 18-րդ կետերում «նախարարության գնահատման հանձնաժողովը» բառերը փոխարինել «նախարարությունը» բառով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան