Basic information
Number
N 1026-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (09.11.2013-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
08.11.2013
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
08.11.2013
Effective date
09.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 նոյեմբերի 2013 թվականի N 1026-Ա

 

ԵԽ-Ի ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՍՆԱԿ Չ. ԹԱՆՈՔԻ ԵՎ ԵՎՐԱՆԵՍԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ Ռ. ՉԱՐՆԵՑԿՈՒ ԵՎ ՆՐԱՆՑ ՈՒՂԵԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

 Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

 2013 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 2-ը ԵԽ-ի պատգամավորներ, Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցության արտաքին հարաբերությունների խոսնակ Չ. Թանոքի և ԵՎՐԱՆԵՍԹ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռ. Չարնեցկու և նրանց ուղեկցող անձանց` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը՝ 2.166.000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ.  նոյեմբերի  8

Երևան