Basic information
Number
ՀՕ-130-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (07.01.2014-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2013.12.28/72(1012).1 Հոդ.1179.11
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
11.12.2013
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
27.12.2013
Effective date
07.01.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 11-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 38-րդ հոդվածում՝

 

ա) «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) դատարանների կողմից դիմումները (բողոքները) վերադարձվելու կամ դրանց ընդունումը մերժվելու, ինչպես նաև նոտարի կողմից նոտարական գործողությունների կատարումը մերժվելու, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից քաղաքացիական կացության ակտերի գրանցումը և ուրիշ գործողությունների ու ծառայությունների կատարումը մերժվելու դեպքում, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի.».

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված վճռաբեկ բողոքը վերադարձվելու կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 162 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվելու դեպքում պետական տուրքը, բայց ոչ ավելի, քան քսան հազար Հայաստանի Հանրապետության դրամ, չի վերադարձվում:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 27

Երևան

ՀՕ-130-Ն

 

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation