Basic information
Number
ՀՕ-153-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (01.01.2015-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2013.12.28/73(1013).1 Հոդ.1186.15
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
11.12.2013
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
28.12.2013
Effective date
01.01.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 11-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 41.4-րդ հոդվածով.

 

 «Հոդված 41.4. «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված մասհանումներ չկատարելը

 

Մասհանում չկատարելը`

առաջացնում է տուժանքի նշանակում գործատուի նկատմամբ` վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա մասհանման գումարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 244.2-րդ հոդվածի առաջին նախադասությունը «48.1» թվից առաջ լրացնել «41.4,» թվով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 28

Երևան

ՀՕ-153-Ն