Basic information
Number
N 1098
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (13.11.2001-29.08.2015)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2001.12.12/39(171) Հոդ.926
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
13.11.2001
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
13.11.2001
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
13.11.2001
Effective date
13.11.2001
Interrupt date
29.08.2015

040.1098.13.11.01

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 նոյեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 նոյեմբերի 2001 թվականի N 1098
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԱՔՍԱՏԱՆ ՆՈՐ ՀԱՃՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 7-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի նկատմամբ մաքսային հսկողության և մաքսային ձևակերպումների արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի մաքսային ձևակերպումներն օպերատիվորեն կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Նոր Հաճն քաղաքում ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի Արարատյան տարածաշրջանային մաքսատան Նոր Հաճնի մասնագիտացված մաքսային կետ:

2. Սահմանել, որ Նոր Հաճնի մասնագիտացված մաքսային կետի գործունեության գոտի է հանդիսանում Կոտայքի մարզը:

3. Կոտայքի մարզպետին` տասնօրյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին անհրաժեշտ տարածքի անհատույց հատկացումը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին`

ա) 10-օրյա ժամկետում ապահովել Նոր Հաճնի մասնագիտացված մաքսային կետի կազմավորման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված միջոցառումների իրականացումը.

բ) մեկամսյա ժամկետում ապահովել Նոր Հաճնի մասնագիտացված մաքսային կետի գործունեությունը:

5. Սահմանել, որ Նոր Հաճնի մաքսային կետի պահպանման ծախսերի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի պահպանման համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 13-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Change History
Changing Act Corresponding incorporation
06.08.2015, N 886-Ն 29.08.2015, N 1098
Changed acts
Changing Act Corresponding incorporation