Basic information
Number
Ն-0444-I
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (05.12.1991-04.01.2007)
Status
Չի գործում
Source
ՀՀԳԽՏ 1991/23
Enactment organisation
Գերագույն խորհուրդ
Enactment date
04.12.1991
Signing date
04.12.1991
Effective date
05.12.1991
Interrupt date
04.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից

25 նոյեմբերի 1991 թ. Ն-0444-I

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը (կառավարության նախագահը), փոխվարչապետը (կառավարության նախագահի տեղակալը), Հայաստանի Հանրապետության պետական նախարարները, նախարարները, պետական վարչությունների և պետական տեսչության պետերը:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մեջ մտնում են.

աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը,

առողջապահության նախարարությունը,

առևտրի նախարարությունը,

արդարադատության նախարարությունը,

արդյունաբերության նախարարությունը,

արտաքին գործերի նախարարությունը,

բարձրագույն կրթության և գիտության նախարարությունը,

բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը,

գյուղատնտեսության նախարարությունը,

էկոնոմիկայի նախարարությունը,

էներգետիկայի և վառելիքի նախարարությունը,

թեթև արդյունաբերության նախարարությունը,

լուսավորության նախարարությունը,

կապի նախարարությունը,

մշակույթի նախարարությունը,

ներքին գործերի նախարարությունը,

նյութական ռեսուրսների նախարարությունը,

շինարարության նախարարությունը,

պաշտպանության նախարարությունը,

պարենի և մթերումների նախարարությունը,

տրանսպորտի և հաղորդակցության նախարարությունը,

ֆինանսների նախարարությունը,

ազգային անվտանգության պետական վարչությունը,

արտակարգ իրավիճակների պետական վարչությունը,

ընդերքի պետական վարչությունը,

հատուկ ծրագրերի պետական վարչությունը,

հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությունը,

ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությունը,

վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությունը,

փախստականների հարցերի պետական վարչությունը,

հարկային պետական տեսչությունը: