Basic information
Number
N 70-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (22.05.2014-16.01.2019)
Status
Չի գործում
Source
ՀՀԳՏ 2014.05.12/11(490) Հոդ.142
Enactment organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Enactment date
02.04.2014
Signing organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Signing date
02.04.2014
Effective date
22.05.2014
Interrupt date
16.01.2019

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 ապրիլի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 60014206

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

2 ապրիլի 2014 թ.

ք. Երևան

N 70-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ԾԱԾԿՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը, 2-րդ կետի «ը» ենթակետը և 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ենթակետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի յուրաքանչյուր օպերատոր՝

1) իր գործառնական գրասենյակներում և ինտերնետային կայքում հրապարակում է իր հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ծածկույթ չունեցող բնակավայրերի ցանկի, իր հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ծածկույթով ապահովված բնակավայրերի ցանկի և այդ բնակավայրերում կիրառվող շարժական բջջային կապի տեխնոլոգիաների և մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից տասնօրյա ժամկետում, իսկ հաջորդ յուրաքանչյուր տարի՝ մինչև փետրվարի 1-ը, զանգվածային լրատվամիջոցներով հրապարակում է սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված տեղեկատվությունը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան