«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 մարտի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11614125
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
| 18 փետրվարի 2014 թ. ք. Երևան | N 47-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
2014 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ, ԱՆՎԱՆԱԳԻՆԸ ԵՎ ՏՊԱՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթներով.
Հաստատել 2014 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը, համաձայն հավելվածի:
| ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` | Գ. Բեգլարյան | 
| Հաստատված է 
 Հավելված ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի փետրվարի 18-ի թիվ 47-Ն հրամանի | 
2014 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ, ԱՆՎԱՆԱԳԻՆԸ ԵՎ ՏՊԱՔԱՆԱԿԸ
| Հ/Հ | Փոստային վճարման պետական  | Քանակը | Գործողու- | Անվանա- գինը | Տպաքա- | 
| 1. | Նույնատիպ թողարկում. | 7 նամականիշ | I եռամսյակ | 70 | 1 500 000 | 
| 2. | Հայկական հետքը | 4 նամականիշ գեղաթերթիկ 1 նամականիշով | II եռամսյակ | 230 x 4 350 | 40 000 x 4 20 000 | 
| 3. | Հայոց ցեղասպանության 100-ամյակը | 4 նամականիշ 
 
 | II եռամսյակ | 280 | 40000 x 4 
 | 
| 4. | Կապ. Հայաստանում հեռագրային կապի ստեղծման 150-ամյակը | 1 նամականիշով բացիկ | II եռամսյակ | 240 | 500 | 
| 5. | Միջազգային. Եվրոպա 2014. | 2 նամականիշ | II եռամսյակ | 350 | 50 000 x 2 | 
| 6. | Կրոն. Նորակառույց եկեղեցիներ | գեղաթերթիկ 1 նամականիշով | II եռամսյակ | 870 | 30 000 | 
| 7. | Հայդուկներ. Աղբյուր Սերոբի (Սերոբ Վարդանյանի) ծննդյան 150-ամյակը | 1 նամականիշով բացիկ | II եռամսյակ | 240 | 500 | 
| 8. | Հայդուկներ. Դժոխք Հրայրի (Արմենակ Ղազարյանի) ծննդյան 150-ամյակը | 1 նամականիշով բացիկ | II եռամսյակ | 240 | 500 | 
| 9. | Հայոց պատմություն.  | 3 նամականիշ | II եռամսյակ | 240 | 50 000 x 3 | 
| 10. | Հայ ճարտարապետության պատմություն. Նիկողայոս Մառի ծննդյան 150-ամյակը. Թորոս Թորամանյանի ծննդյան 150-ամյակը | գեղաթերթիկ 2 նամականիշով | II եռամսյակ | 280 | 30 000 | 
| 11. | Հայոց պատմություն. Հայաստանի պատմական մայրաքաղաքներ. Տիգրանակերտ. Դվին | 2 նամականիշ | II եռամսյակ | 240 | 50 000 x 2 | 
| 12. | Հայաստանի ֆլորա և ֆաունա. | 2 նամականիշ | II եռամսյակ | 230 | 40 000 x 2 | 
| 13. | Ոսկան Երևանցու ծննդյան 400-ամյակը | գեղաթերթիկ 1 նամականիշով | III եռամսյակ | 650 | 20 000 | 
| 14. | ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակ. Հայկական խաչքարի արվեստը. Խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը. | 2 նամականիշ | III եռամսյակ | 240 | 50 000 x 2 | 
| 15. | Մշակույթ. Հայաստանի թանգարաններ. Երևանի պատմության թանգարան. Ձիթողցյանների թանգարան | 2 նամականիշ | III եռամսյակ | 280 | 40 000 x 2 | 
| 16. | Սպորտ. Ֆուտբոլի միջկոնտինենտալ գավաթ | 1 նամականիշ | III եռամսյակ | 400 | 50 000 | 
| 17. | Սպորտ. Ֆուտբոլի գավաթի աշխարհի առաջնություն. Բրազիլիա | 1 նամականիշ | III եռամսյակ | 380 | 50 000 | 
| 18. | Գրականություն. Ստեփան Զորյանի ծննդյան 125-ամյակը | 1 նամականիշ | III եռամսյակ | 230 | 40 000 | 
| 19. | Հայրենական մեծ պատերազմ. Հունան Ավետիսյանի ծննդյան 100-ամյակը | 1 նամականիշ | III եռամսյակ | 170 | 40 000 | 
| 20. | Սպորտ. 2014 թվականի Երիտասարդական օլիմպիական խաղեր. Նանկին | 1 նամականիշ | III եռամսյակ | 380 | 40 000 | 
| 21. | Համաշխարհային պատմություն. Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակը | գեղաթերթիկ 1 նամականիշով | III եռամսյակ | 480 | 20 000 | 
| 22. | Գրականություն. Համո Սահյանի ծննդյան 100-ամյակը | 1 նամականիշ | III եռամսյակ | 220 | 40 000 | 
| 23. | Միջազգային. ԿՏՀ. Ձմեռային խաղատեսակներ | 1 նամականիշ | IV եռամսյակ | 350 | 40 000 | 
| 24. | Համատեղ թողարկում. Հայաստան-Հնդկաստան | 2 նամականիշ | IV եռամսյակ | 120 | 40 000 x 2 | 
| 25. | Մանկական ֆիլատելիա. Ժողովրդական հեքիաթներ. Հայկական ազգային խաղեր. Ընտանիքը երեխայի աչքերով | 3 նամականիշ | IV եռամսյակ | 100 | 40 000 x 3 | 
| 26. | Գրականություն. Մուշեղ Իշխանի ծննդյան 100-ամյակը | 1 նամականիշով բացիկ | IV եռամսյակ | 240 | 500 | 
| 27. | Հայկական ազգային տարազներ. Հայկական ազգային պարեր | 2 նամականիշ | IV եռամսյակ | 120 | 40 000 x 2 | 
| 28. | Հայաստան. Լեռնային Ղարաբաղ | 1 նամականիշ | IV եռամսյակ | 240 | 40 000 | 
(հավելվածը խմբ. 19.03.14
N 110-Ն, փոփ., խմբ. 28.04.14 N 166-Ն)