Գլխավոր տեղեկություն
Համար
N 18
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.05.2014-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.05.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.05.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

8 մայիսի 2014 թվականի N 18

 

 

10. ՑԱՆՑԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՐՔԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 (անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ ցանցային պատրաստվածության բնագավառում Հայաստանի Հանրապետության դիրքը բարելավելու միջոցառումների ցանկին` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 

Հ. Աբրահամյան

 

2014 թ. մայիսի 15

Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2014 թ.
մայիսի 8-ի նիստի
N 18 արձանագրային որոշման

 

ՑԱՆՑԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՐՔԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ

 

N

Ցուցանիշ

Ցուցանիշի բարելավմանն ուղղված միջոցառումներ

Կատարման պատասխանատու

Կատարման ժամկետ

Ֆինանսա-վորման աղբյուրները

1.

Շարժական կապի ցանցի ծածկույթ

Շարժական կապի ցանցի բարելամանն ուղղված միջոցառումների իրականացում՝ ՀՀ բոլոր բնակավայրերում շարժական կապի հասնելիության ապահովում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

2014-
2015 թթ.

ֆինանսական միջոցներ չի պահանջվում

2.

Շարժական հեռախոսակապի բաժանորդագրությունները

3.

Շարժական լայնաշերտ կապի բաժանորդագրու-թյունները

4.

Ինտերնետի և հեռախոսակապի մրցակցություն

Փոփոխություններ և լրացումներ կատարել «էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում

(«էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում սահմանել «հանրային ամրակցված (ֆիքսված) հեռախոսակապ» և «հանրային ամրակցված (ֆիքսված) հեռախոսակապի ծառայություն» հասկացությունները, որի արդյունքում համարի կամ կոդերի զբաղեցման օգտագործման թույլտվություն ունեցող անձի կամ կազմակերպությունների կողմից նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող այլընտրանքային հեռախոսակապի ծառայությունները կընդգրկվեն հանրային ամրակցված (ֆիքսված) հեռախոսակապի ծառայությունների մեջ:)

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

2014-
2015 թթ.

ֆինանսական միջոցներ չի պահանջվում

5.

Կառավարության տեսլականի համար տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների կարևորությունը

ՀՀ կառավարության «Ինտերնետ կառավարման սկզբունքները հաստատելու մասին» արձանագրային որոշման նախագիծ

(Որոշման նախագծի հիմնական նպատակն է`
1. կարգավորել ինտերնետ ծառայությունների մատուցման ոլորտը.
2. ձևավորել ինտերնետ կառավարման հիմնական սկզբունքներ.
3. ձևավորել ինտերնետ կառավարման ոլորտում պետական քաղաքականության սկզբունքներ.
4. աջակցել մասնավոր ոլորտում ցանցերի շահագործման, հուսալիության, անվտանգության և զարգացման խնդիրներին.
5. աջակցել տեղեկատվության և առաջատար փորձի փոխանակմանը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն,

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2014 թ.

ֆինանսական միջոցներ չի պահանջվում

6. Է-մասնակցություն

2013 թվականի սեպտեմբերի 19-ի ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային առևտրի զարգացման, ցանցային պատրաստվածության և տեխնիկական հագեցվածության ծրագրին և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» թիվ 37 արձանագրային որոշման 2-րդ հավելվածի միջոցառումների իրականացում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2014 թ.

ֆինանսական միջոցներ չի պահանջվում

7.

Լայնաշերտ ինտերնետ կապի բաժանորդա-գրությունները

Լայնաշերտ կապուղիների միջոցով ինտերնետ ցանցին փոստի բոլոր բաժանմունքների միացման ծրագրի մշակում և իրականացում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

2014-
2015 թթ.

ֆինանսական միջոցներ չի պահանջվում

8.

Անհատական օգտագործման համակարգիչների հագեցվածությունը

1. «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շարունակական իրականացում (բնակչության համար ապահովել համակարգչային հագեցվածությունը և Ինտերնետի մատչելիությունը)

2.«Համակարգչային գրագիտություն դպրոցում» ծրագրի շարունակական իրականացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,

ՀՀ կրթության և գիտության նախարարություն,

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

2014 թվականից պարբերաբար

ՀՀ պետական բյուջեից միջոցներ, կամ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

9.

Ինտերնետից օգտվողների թիվը