«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 հունիսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 60314244
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
| 
 19 մայիսի 2014 թ.  | 
թիվ 20-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 27-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» Ձև 65-երկաթ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» Ձև 65-երկաթ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 4-ի ««Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» Ձև 65-երկաթ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հուլիսի 7-ի թիվ 19-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 27-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
| 
 Նախագահ  | 
Ս. Մնացականյան | 
| 
 Հավելված 1 Հայաստանի Հանրապետության  2014 թվականի մայիսի 19-ի թիվ 20-Ն որոշման  | 
| 
 
 ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ 20 թ  | 
 ՁԵՎ 65-երկաթ  | 
| 
 Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48)  | ||||||||||
| 
 Հաշվետվության ներկայացման ժամկետը`   | ||||||||||
| 
 Ներկայացնում է_______________________________________________________________ (անվանումը) Գտնվելու վայրը ________________________________________________________ I__I__I__I__I (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ) 
 Մարզը ____________________________________________________________________ I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) 
 Համայնքը / Վարչական շրջանը ______________________________________________ I__I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) 
 Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________ 
 ___________________________________________________________________ I__I__I__I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) 
 
 Հեռախոսահամար(ներ) __________________________________________________ Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________  | ||||||||||
| 
 ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ  | ||||||||||
| 
 Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:  | 
| 
 Ցուցանիշի անվանումը  | 
 Տողի համարը  | 
 Չափի միավորը  | 
 Ցուցանիշի մեծությունը  | 
| 
 Ա  | 
 Բ  | 
 Գ  | 
 1  | 
| 
 Ուղևորների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը  | 
 110  | 
 հազար  | 
|
| 
 այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների՝ ներքաղաքային և մերձքաղաքային  | 
 110.1  | 
 "-"  | 
|
| 
 միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի ներսում)  | 
 110.2  | 
 "-"  | 
|
| 
 միջազգային (այլ երկրների միջև)  | 
 110.3  | 
 "-"  | 
|
| 
 որից՝ ԱՊՀ երկրներ  | 
 110.3.1  | 
 "-"  | 
|
| 
 Ուղևորների փոխադրումների հետ կապված ծախսերը  | 
 120  | 
 "-"  | 
|
| 
 Բեռների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը  | 
 130  | 
 "-"  | 
|
| 
 այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների ներքաղաքային և մերձքաղաքային  | 
 130.1  | 
 "-"  | 
|
| 
 միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի ներսում)  | 
 130.2  | 
 "-"  | 
|
| 
 միջազգային (այլ երկրների միջև)  | 
 130.3  | 
 "-"  | 
|
| 
 որից՝ ԱՊՀ երկրներ  | 
 130.3.1  | 
 "-"  | 
|
| 
 Բեռների փոխադրումների հետ կապված ծախսերը  | 
 140  | 
 "-"  | 
|
| 
 Օժանդակ և լրացուցիչ երկաթուղային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը  | 
 150  | 
 "-"  | 
|
| 
 Ուղևորների և բեռների փոխադրումների հետ կապված էլեկտրաէներգիայի ծախսը  | 
 160  | 
 հազ. կվտ/ժամ  | 
|
| 
 Փոխադրվել են ուղևորներ, ընդամենը  | 
 170  | 
 հազար  | 
|
| 
 այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների ներքաղաքային և մերձքաղաքային  | 
 170.1  | 
 "-"  | 
|
| 
 միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի ներսում)  | 
 170.2  | 
 "-"  | 
|
| 
 միջազգային (այլ երկրների միջև)  | 
 170.3  | 
 "-"  | 
|
| 
 որից՝ ԱՊՀ երկրներ  | 
 170.3.1  | 
 "-"  | 
|
| 
 Ուղևորաշրջանառություն, ընդամենը  | 
 180  | 
 հազար ուղևոր-կմ  | 
|
| 
 այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների ներքաղաքային և մերձքաղաքային  | 
 180.1  | 
 "-"  | 
|
| 
 միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի ներսում)  | 
 180.2  | 
 "-"  | 
|
| 
 միջազգային (այլ երկրների միջև)  | 
 180.3  | 
 "-"  | 
|
| 
 որից՝ ԱՊՀ երկրներ  | 
 180.3.1  | 
 "-"  | 
|
| 
 Փոխադրվել են բեռներ, ընդամենը  | 
 190  | 
 հազար տոննա  | 
|
| 
 այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների ներքաղաքային և մերձքաղաքային  | 
 190.1  | 
 "-"  | 
|
| 
 միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի ներսում)  | 
 190.2  | 
 "-"  | 
|
| 
 միջազգային (այլ երկրների միջև)  | 
 190.3  | 
 "-"  | 
|
| 
 որից՝ ԱՊՀ երկրներ  | 
 190.3.1  | 
 "-"  | 
|
| 
 Բեռնաշրջանառություն, ընդամենը  | 
 200  | 
 հազար տոննա-կմ  | 
|
| 
 այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների ներքաղաքային և մերձքաղաքային  | 
 200.1  | 
 "-"  | 
|
| 
 միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի ներսում)  | 
 200.2  | 
"-" | |
| 
 միջազգային (այլ երկրների միջև)  | 
 200.3  | 
 "-"  | 
|
| 
 որից՝ ԱՊՀ երկրներ  | 
 200.3.1  | 
 "-"  | 
| 
 Շահագործական գծի երկարությունը  | 
(210) ___________ կմ | 
| 
 Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող  | 
|
| 
 աշխատողների միջին տարեկան թվաքանակը  | 
(220)___________ մարդ | 
| 
 Ղեկավար  | 
 ___________________  | 
 
  | 
 ___________________  | 
| 
 
  | 
 (Ազգանուն, անուն)  | 
 
  | 
 (Ստորագրություն)  | 
| 
 Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)  | 
 ___________________  | 
 
  | 
 ___________________  | 
| 
 
  | |||
| 
 « _ _» _______20__թ.  | 
| 
 Հավելված 2 ՀՀ վիճակագրության պետական  թիվ 20-Ն որոշման  | 
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» Ձև 65-երկաթ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են երկաթուղային տրանսպորտի գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություն), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4. Հաշվետվության 110.1-110.3.1 տողերում ցույց է տրվում երկաթուղային տրանսպորտով ուղևորների փոխադրումներից ստացված հասույթը` ըստ հաղորդակցության տեսակների: 110.1-110.3 տողերի ցուցանիշների հանրագումարը պետք է հավասար լինի 110 տողի ցուցանիշին:
5. Հաշվետվության 130.1-130.3.1 տողերում լրացվում է բեռների փոխադրումներից ստացված հասույթն ըստ հաղորդակցության տեսակների: 130.1-130.3 տողերի ցուցանիշների հանրագումարը պետք է հավասար լինի 130 տողի ցուցանիշին:
6. Օժանդակ և լրացուցիչ երկաթուղային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 150) ներառում է բեռների և ուղեբեռների բեռնումից և բեռնաթափումից, բոլոր տեսակի ապրանքների պահումից և պահեստավորումից (շտեմարաններում, ընդհանուր նշանակության ապրանքային պահեստներում, պահեստ-սառնարաններում, զետեղարաններում (բունկերներում)), տեղեկատու բյուրոների, պահասենյակների, երկաթուղային շարժակազմի տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման, գնացքներում տեղի ամրագրման, բեռների փոխադրմանը վերաբերող տրանսպորտային գործակալների միջնորդական ծառայություններից, ինչպես նաև տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարներից և այլ աղբյուրներից ստացված հասույթները: Հաշվետվության մեջ առկա բոլոր հասույթները լրացվում են առանց ավելացված արժեքի հարկի` հաշվեգրման սկզբունքով:
7. Փոխադրվել են ուղևորներ, ընդամենը (տող 170) ցուցանիշը ներառում է երկաթուղային բոլոր կայարաններից փոխադրված ուղևորների թվաքանակը (ներառյալ անվճար երթևեկության իրավունքից օգտվողները):
8. Ներքաղաքային և մերձքաղաքային (տող 170.1) փոխադրումները հաղորդակցության այն տեսակն է, երբ ուղևորափոխադրումները կատարվում են մինչև 50 կիլոմետրի սահմաններում:
9. Միջքաղաքային (50 կիլոմետրից ավելի` երկրի ներսում) (տող 170.2) փոխադրումները հաղորդակցության այն տեսակն է, երբ փոխադրումների սկզբնական և վերջնական կետերը գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:
10. Միջազգային (տող 170.3) փոխադրումները հաղորդակցության այն տեսակն է, երբ փոխադրման կետերից մեկը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս (ներառյալ Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրները):
11. Ուղևորաշրջանառություն, ընդամենը (տող 180) ցուցանիշը որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով: Այդ ցուցանիշի մեծությունը պետք է հավասար լինի 180.1, 180.2 և 180.3 տողերի ցուցանիշների հանրագումարին:
12. Փոխադրվել են բեռներ, ընդամենը (տող 190) ցույց է տրվում երկաթուղային տրանսպորտով փոխադրված (ներմուծված և առաքված) բեռների քանակը:
13. Բեռնաշրջանառություն, ընդամենը (տող 200) ցուցանիշը որոշվում է երկաթուղային տրանսպորտով բեռների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով: Այդ ցուցանիշի մեծությունը պետք է հավասար լինի 200.1, 200.2 և 200.3 տողերի ցուցանիշների հանրագումարին:
14. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը (առանց համատեղությամբ աշխատողների) (տող 220) որոշվում է` հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա ամիսների թվին բաժանելով: Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: