«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 հունիսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 60314245
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
| 19 մայիսի 2014 թ. | թիվ 21-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՉԱՐՏԵՐԱՅԻՆ ՉՎԵՐԹՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԳԾՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՉԱՐՏԵՐ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 15-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Չարտերային չվերթների և դրանց գծով կատարված աշխատանքների մասին» Ձև 1-չարտեր (եռամսյակային) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Չարտերային չվերթների և դրանց գծով կատարված աշխատանքների մասին» Ձև 1-չարտեր (եռամսյակային) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 4-ի ««Չարտերային չվերթների և դրանց գծով կատարված աշխատանքների մասին» Ձև 1-չարտեր (եռամսյակային) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 37-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 15-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
| Նախագահ | Ս. Մնացականյան | 
| Հավելված 1 ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի մայիսի 19-ի թիվ 21-Ն որոշման | 
| ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 
 ՉԱՐՏԵՐԱՅԻՆ ՉՎԵՐԹՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԳԾՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 20 թ. __________________ (եռամսյակ) | ՁԵՎ 1-չարտեր (եռամսյակային) | 
 Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48) Հաշվետվության ներկայացման ժամկետը`  մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-ը Ներկայացնում է_______________________________________________________________ (անվանումը) Գտնվելու վայրը _________________________________________________________ I__I__I__I__I (գործունեության իրականացման վայրը)                              (փոստային դասիչ)   Մարզը ____________________________________________________________________ I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)   Համայնքը / Վարչական շրջանը ______________________________________________ I__I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)   Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________   ___________________________________________________________________ I__I__I__I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)  
 I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I  I__I__I__I__I__I__I__I__I  I__I__I__I__I__I__I__I__I Հեռախոսահամար(ներ) __________________________________________________ Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
 
 
 
 
 
 
 
Պետական գրանցման համարը 
 
 
  
 
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը 
 
 
  
 Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) 
 
 
 
 
 
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռներով
| Ցուցանիշները | Չափի միավորը | Տողի համարը | Հաշվետու եռամսյակ | Ըստ ինքնաթիռների տեսակների | ||||
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| Կատարված է ինքնաթիռ-կմ | հազար ինքնաթիռ-կմ | 110 | ||||||
| Ինքնաթիռների չվերթների քանակը | միավոր | 111 | ||||||
| Փոխադրվել են ուղևորներ | հազար մարդ | 112 | ||||||
| որից` մեկնել են | ''-'' | 112.1 | ||||||
| Փոխադրվել են բեռներ և փոստ | հազար տոննա | 113 | ||||||
| դրանից` առաքվել են | ''-'' | 113.1 | ||||||
| Փաստացի ուղևորաշրջանառությունը | միլիոն ուղևոր-կմ | 114 | ||||||
| Սահմանային ուղևորա-շրջանառությունը | ''-'' | 115 | ||||||
| Փաստացի բեռնաշրջանա-ռությունը | հազար տոննա-կմ | 116 | ||||||
| Փաստացի տոննա-կիլոմետրաժը | ''-'' | 117 | ||||||
| Սահմանային տոննա-կիլոմետրաժը | ''-'' | 118 | ||||||
1) Այդ թվում` Հայաստանի Հանրապետության և այլ երկրների միջև
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| Կատարված է ինքնաթիռ-կմ | հազար ինքնաթիռ-կմ | 120 | ||||||
| Ինքնաթիռների չվերթների քանակը | միավոր | 121 | ||||||
| Փոխադրվել են ուղևորներ | հազար մարդ | 122 | ||||||
| որից` մեկնել են | ''-'' | 122.1 | ||||||
| Փոխադրվել են բեռներ և փոստ | հազար տոննա | 123 | ||||||
| դրանից`առաքվել են | ''-'' | 123.1 | ||||||
| Փաստացի ուղևորաշրջանառությունը | միլիոն ուղևոր-կմ | 124 | ||||||
| Սահմանային ուղևորաշրջանառությունը | ''-'' | 125 | ||||||
| Փաստացի բեռնաշրջանառությունը | հազար տոննա-կմ | 126 | ||||||
| Փաստացի տոննա-կիլոմետրաժը | ''-'' | 127 | ||||||
| Սահմանային տոննա-կիլոմետրաժը | ''-'' | 128 | 
2) Հայաստանի Հանրապետության և Անկախ Պետությունների Համագործակցության երկրների միջև
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| Կատարված է ինքնաթիռ-կմ | հազար ինքնաթիռ-կմ | 130 | ||||||
| Ինքնաթիռների չվերթների քանակը | միավոր | 131 | ||||||
| Փոխադրվել են ուղևորներ | հազար մարդ | 132 | ||||||
| որից`մեկնել են | ''-'' | 132.1 | ||||||
| Փոխադրվել են բեռներ և փոստ | հազար տոննա | 133 | ||||||
| դրանից`առաքվել են | ''-'' | 133.1 | ||||||
| Փաստացի ուղևորաշրջանառությունը | միլիոն ուղևոր-կմ | 134 | ||||||
| Սահմանային ուղևորաշրջանառությունը | ''-'' | 135 | ||||||
| Փաստացի բեռնաշրջանառությունը | հազար տոննա-կմ | 136 | ||||||
| Փաստացի տոննա-կիլոմետրաժը | ''-'' | 137 | ||||||
| Սահմանային տոննա-կիլոմետրաժը | ''-'' | 138 | 
3) Ներհանրապետական փոխադրումներ
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| Կատարված է ինքնաթիռ-կմ | հազար ինքնաթիռ-կմ | 140 | ||||||
| Ինքնաթիռների չվերթների քանակը | միավոր | 141 | ||||||
| Փոխադրվել են ուղևորներ | հազար մարդ | 142 | ||||||
| որից`մեկնել են | ''-'' | 142.1 | ||||||
| Փոխադրվել են բեռներ և փոստ | հազար տոննա | 143 | ||||||
| դրանից`առաքվել են | ''-'' | 143.1 | ||||||
| Փաստացի ուղևորաշրջանառությունը | միլիոն ուղևոր-կմ | 144 | ||||||
| Սահմանային ուղևորաշրջանառությունը | ''-'' | 145 | ||||||
| Փաստացի բեռնաշրջանառությունը | հազար տոննա-կմ | 146 | ||||||
| Փաստացի տոննա-կիլոմետրաժը | ''-'' | 147 | ||||||
| Սահմանային տոննա-կիլոմետրաժը | ''-'' | 148 | 
2. Վարձակալած ինքնաթիռներով չվերթների և դրանց գծով կատարված աշխատանքների մասին
| Ցուցանիշները | Չափի միավորը | Տողի համարը | Հաշվետու եռամսյակ | Ըստ ինքնաթիռների տեսակների | ||||
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| Կատարված է ինքնաթիռ-կմ | հազար ինքնաթիռ-կմ | 210 | ||||||
| Ինքնաթիռների չվերթների քանակը | միավոր | 211 | ||||||
| Փոխադրվել են ուղևորներ | հազար մարդ | 212 | ||||||
| որից`մեկնել են | ''-'' | 212.1 | ||||||
| Փոխադրվել են բեռներ և փոստ | հազար տոննա | 213 | ||||||
| դրանից`առաքվել են | ''-'' | 213.1 | ||||||
| Փաստացի ուղևորաշրջանառությունը | միլիոն ուղևոր-կմ | 214 | ||||||
| Սահմանային ուղևորա-շրջանառությունը | ''-'' | 215 | ||||||
| Փաստացի բեռնաշրջանա-ռությունը | հազար տոննա-կմ | 216 | ||||||
| Փաստացի տոննա-կիլոմետրաժը | ''-'' | 217 | ||||||
| Սահմանային տոննա-կիլոմետրաժը | ''-'' | 218 | ||||||
1) Այդ թվում` Հայաստանի Հանրապետության և այլ երկրների միջև
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| Կատարված է ինքնաթիռ-կմ | հազար ինքնաթիռ-կմ | 220 | ||||||
| Ինքնաթիռների չվերթների քանակը | միավոր | 221 | ||||||
| Փոխադրվել են ուղևորներ | հազար մարդ | 222 | ||||||
| որից`մեկնել են | ''-'' | 222.1 | ||||||
| Փոխադրվել են բեռներ և փոստ | հազար տոննա | 223 | ||||||
| դրանից`առաքվել են | ''-'' | 223.1 | ||||||
| Փաստացի ուղևորաշրջանառությունը | միլիոն ուղևոր-կմ | 224 | ||||||
| Սահմանային ուղևորաշրջանառությունը | ''-'' | 225 | ||||||
| Փաստացի բեռնաշրջանառությունը | հազար տոննա-կմ | 226 | ||||||
| Փաստացի տոննա-կիլոմետրաժը | ''-'' | 227 | ||||||
| Սահմանային տոննա-կիլոմետրաժը | ''-'' | 228 | 
2)
Հայաստանի Հանրապետության և Անկախ Պետությունների Համագործակցության երկրների միջև
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| Կատարված է ինքնաթիռ-կմ | հազար ինքնաթիռ-կմ | 230 | ||||||
| Ինքնաթիռների չվերթների քանակը | միավոր | 231 | ||||||
| Փոխադրվել են ուղևորներ | հազար մարդ | 232 | ||||||
| որից`մեկնել են | ''-'' | 232.1 | ||||||
| Փոխադրվել են բեռներ և փոստ | հազար տոննա | 233 | ||||||
| դրանից`առաքվել են | ''-'' | 233.1 | ||||||
| Փաստացի ուղևորաշրջանառությունը | միլիոն ուղևոր-կմ | 234 | ||||||
| Սահմանային ուղևորաշրջանառությունը | ''-'' | 235 | ||||||
| Փաստացի բեռնաշրջանառությունը | հազար տոննա-կմ | 236 | ||||||
| Փաստացի տոննա-կիլոմետրաժը | ''-'' | 237 | ||||||
| Սահմանային տոննա-կիլոմետրաժը | ''-'' | 238 | 
3
) Ներհանրապետական փոխադրումներ
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| Կատարված է ինքնաթիռ-կմ | հազար ինքնաթիռ-կմ | 240 | ||||||
| Ինքնաթիռների չվերթների քանակը | միավոր | 241 | ||||||
| Փոխադրվել են ուղևորներ | հազար մարդ | 242 | ||||||
| որից`մեկնել են | ''-'' | 242.1 | ||||||
| Փոխադրվել են բեռներ և փոստ | հազար տոննա | 243 | ||||||
| դրանից`առաքվել են | ''-'' | 243.1 | ||||||
| Փաստացի ուղևորաշրջանառությունը | միլիոն ուղևոր-կմ | 244 | ||||||
| Սահմանային ուղևորաշրջանառությունը | ''-'' | 245 | ||||||
| Փաստացի բեռնաշրջանառությունը | հազար տոննա-կմ | 246 | ||||||
| Փաստացի տոննա-կիլոմետրաժը | ''-'' | 247 | ||||||
| Սահմանային տոննա-կիլոմետրաժը | ''-'' | 248 | 
| Ղեկավար | _______________________ | _____________________ | |
| (Ազգանուն, անուն) | (Ստորագրություն) | ||
| Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) | _______________________ | _______________________ | |
| (Ազգանուն, անուն) | (Ստորագրություն) | ||
| « _ _ »___ ___20___թ. | 
| Հավելված 2 ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի մայիսի 19-ի թիվ 21-Ն որոշման | 
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՉԱՐՏԵՐԱՅԻՆ ՉՎԵՐԹՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԳԾՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 1-ՉԱՐՏԵՐ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Չարտերային չվերթների և դրանց գծով կատարված աշխատանքների մասին» Ձև 1-չարտեր (եռամսյակային) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, որն այդ մասին նախապես իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Ոչ կանոնավոր չվերթներ (չարտերային) են համարվում չարտերային (պատվերով) թռիչքները և հատուկ չվերթները, այսինքն` պայմանագրային հիմունքներով իրականացվող չվերթները, որոնք չեն արտահայտված կանոնավոր փոխադրումներում, ինչպես նաև զբոսաշրջային չվերթները:
6. Կատարված է ինքնաթիռ-կմ ցուցանիշը որոշվում է չվերթների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
7. Շահագործական հեռավորությունը տվյալ չվերթի կետերի միջև ընկած հեռավորությունն է:
8. Ինքնաթիռների չվերթների քանակը ներկայացնում է ինքնաթիռների մեկնումների և ժամանումների թվի հանրագումարը:
9. Փոխադրվել են ուղևորներ ցուցանիշը ներկայացնում է ՀՀ օդանավակայաններից մեկնած և ՀՀ օդանավակայաններ ժամանած ուղևորների քանակը:
10. Փոխադրվել են բեռ և փոստ ցուցանիշը ներառում է բոլոր տեսակի ինքնաթիռներով փոխադրված բեռները (նաև` վճարովի ուղեբեռները) և փոստը:
11. Փաստացի ուղևորաշրջանառություն ցուցանիշը ներկայացնում է յուրաքանչյուր չվերթի ընթացքում տեղափոխված ուղևորների փաստացի քանակի և այդ չվերթի համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալի հանրագումարը:
12. Սահմանային ուղևորաշրջանառություն ցուցանիշը ներկայացնում է ուղևորների համար նախատեսված ինքնաթիռների բազկաթոռների քանակի և տվյալ ինքնաթիռի թռիչքի համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալի հանրագումարը:
13. Փաստացի բեռնաշրջանառությունը որոշվում է յուրաքանչյուր չվերթով փոխադրված բեռների փաստացի քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
14. Փաստացի տոննա-կիլոմետրաժ ցուցանիշը ներկայացնում է տոննա-կիլոմետրաժների հանրագումարը՝ ըստ փոխադրումների և ինքնաթիռների տեսակների:
15. Ուղևորատար տոննա-կիլոմետրաժը ստացվում է ուղևոր-կիլոմետրը 0,09 գործակցով բազմապատկելու միջոցով:
16. Բեռնատար (փոստային) տոննա-կիլոմետրաժը ներկայացնում է յուրաքանչյուր չվերթի ընթացքում բեռի և համապատասխան թռիչքի շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարը:
17. Սահմանային տոննա-կիլոմետրաժ ցուցանիշը ներկայացնում է յուրաքանչյուր ինքնաթիռի սահմանային բեռնման (բեռնատարողության) և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարը: