ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հուլիսի 2014 թվականի N 668-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 252-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մարտի 29-ի «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 252-Ա որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
| Հայաստանի Հանրապետության | Հ. Աբրահամյան | 
| 
 2014 թ. հուլիսի 18 Երևան | 
| Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. հուլիսի 18-ի N 668-Ա որոշման | 
| «Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ. մարտի 29-ի N 252-Ա որոշման | 
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
| Ա. Երիցյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար | 
| Ա. Բախշյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ | 
| Ա. Հովակիմյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ | 
| Դ. Կարապետյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ | 
| Գ. Բադալյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ | 
| Մ. Մկրտչյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ | 
| Խ. Հակոբյան | - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ | 
| Ա. Կարապետյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ | 
| Ս. Հովհաննիսյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ | 
| Ս. Ազարյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրեն | 
| Հ. Հակոբյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար | 
| Մ. Երանոսյան | - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության խորհրդատու | 
| Ն. Գրիգորյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ | 
| Մ. Գևորգյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ | 
| Ա. Խաչիկյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության ծառայության կազմակերպման վարչության պետ | 
| Հ. Մաթևոսյան | - «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ) | 
| Ս. Հովհաննիսյան | - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության վարչության պետի տեղակալ | 
| Ն. Ադամյան | - ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ (համաձայնությամբ)»: | 
| Հայաստանի Հանրապետության | Դ. Հարությունյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|