Basic information
Number
N 667-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (19.07.2014-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
18.07.2014
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
18.07.2014
Effective date
19.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հուլիսի 2014 թվականի N 667-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 988-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 9-ի «Սննդամթերքի անվտանգության ոլորտի մի շարք տեխնիկական կանոնակարգերի վերանայման ժամանակացույցը հաստատելու մասին» N 988-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցի «Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը» սյունակի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերում «2014 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2014 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հուլիսի 18

Երևան