Basic information
Number
N 100-Ն
Type
Հրաման Որոշում
Act type
Հիմնական ակտ (30.08.2014-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2014.08.20/20(499) Հոդ.238
Enactment organisation
Արմավիրի մարզպետ
Enactment date
21.05.2014
Signing organisation
Արմավիրի մարզպետ
Signing date
21.05.2014
Effective date
30.08.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 օգոստոսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10014355

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

14 մայիսի 2014 թ.    N 21-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 2014 թ.    N 100-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի ԹԻՎ 28-Ն ՀՐԱՄԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի ԹԻՎ 256-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 321-Ն որոշման 3-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հունիսի 7-ի և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2013 թվականի հունիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետարանների ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի հայտարարության տեքստի և մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» համատեղ թիվ 28-Ն հրամանի և թիվ 256-Ն որոշման մեջ (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ լրացումները.

1) Հրամանի հավելված N 2-ի 1-ին և 2-րդ կետերը 8-րդ ենթակետերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9-րդ ենթակետերով.

«9) հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերությունների տնօրենների դեպքում` չի լրացել թեկնածուի կենսաթոշակային տարիքը»:

 

ՀՀ առողջապահության

նախարար

Ա. Մուրադյան

ՀՀ Արմավիրի մարզպետ

 

Ա. Ղահրամանյան