ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 օգոստոսի 2014 թվականի N 924-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2014 թվականի «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին մեկական ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին 2014 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 12,700.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային սարքավորումներ» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը սույն որոշման 1-ին կետում նշված ավտոմեքենաների գնման գործընթացն իրականացնելու է բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
2014 թ. սեպտեմբերի 8 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 924-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 12 հավելվածում կատարվող լրացումը
|
Կոդը |
Գնման առարկայի | |||||
|
անվանումը |
գնման ձևը |
չափի միավորը |
միավորի արժեքը |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) | ||
|
քանակը |
գումարը | |||||
|
ՀՀ կառավարության աշխատակազմ |
12,700.0 | |||||
|
Բաժին N 11, խումբ N 01, դաս N 01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
12,700.0 | ||||
|
ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ |
12,700.0 | |||||
|
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
12,700.0 | |||||
|
34111200/1 |
Սեդան թափքով ավտոմեքենա |
ԲԸԱՀ |
հատ |
6,350,000.0 |
2 |
12,700.0 |
|
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 924-Ն որոշման |
Աղյուսակ N 1
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 11 հավելվածի N 11.3 աղյուսակում կատարվող լրացումը
|
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||
|
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||
|
ինն ամիս |
տարի |
ինն ամիս |
տարի | |||
|
Ծրագրային դասիչ |
Անվանումը Նկարագրությունը | |||||
|
1146 |
ԾՏ33 | |||||
|
Շահառուների քանակը |
Պարգևատրում ստացող ուսուցիչների թիվը |
2 |
2 |
|||
|
Գումարը (հազ. դրամ) |
12700.0 |
12700.0 | ||||
|
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
միանվագ |
|||||
|
Շահառուների ընտրության չափանիշները | ||||||
|
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||
|
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||||
Աղյուսակ N 2
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 11 հավելվածի N 12 աղյուսակում կատարվող լրացումը
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ
|
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը(բաժինը/խումբը/դասը) |
Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը |
Ցուցանիշների փոփոխությունը (գումարների ավելացումները նշված են դրական նշանով) | |
|
ծրագիրը |
միջոցառումը |
ՀՀ 2014 թ. պետական բյուջե (հազ. դրամ) | ||
|
1146 |
ԾՐԱԳԻՐ |
12700.0 | ||
|
Հանրակրթական ծրագիր |
||||
|
Ծրագրի նկարագրությունը |
||||
|
Վերջնական արդյունքի նկարագրությունը |
||||
|
ԾՏ 33 |
Քաղաքականության միջոցառումներ. տրանսֆերտներ |
12700.0 | ||
|
«Տարվա լավագույն դաստիարակ» և «Տարվա լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթների հաղթողների համար ավտոմեքենաների ձեռքբերում |
||||
| Ֆինանսական ծախսերի նկարագրությունը | ||||
|
«Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին խրախուսելու համար ավտոմեքենաների ձեռքբերում և տրամադրում մրցույթի հաղթողներին |
||||
|
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|