Basic information
Number
N 616
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (01.06.2002-30.04.2005)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2002.06.19/19(194) Հոդ.448
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
22.05.2002
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
22.05.2002
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
22.05.2002
Effective date
01.06.2002
Interrupt date
01.06.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 22 մայիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մայիսի 2002 թվականի N 616
քաղ. Երևան

ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՎՆԱՍՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԱԾ ԵՎ ԱՊԱՌՔՆԵՐ ԿՈՒՏԱԿԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ կուտակած հարկ վճարողների վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունիսի 1-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ա. Մարգարյան

2002 թ. մայիսի 22
 

  Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 22-ի N 616 որոշմամբ


Կ Ա Ր Գ

ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՎՆԱՍՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԱԾ ԵՎ ԱՊԱՌՔՆԵՐ ԿՈՒՏԱԿԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

1. Սույն կարգով կարգավորվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը սույն կարգի 2-րդ կետով նախատեսված հարկ վճարողների վերաբերյալ տվյալների հրապարակումը:

2. Սույն կարգով հրապարակման են ենթակա`

ա) «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հաշվետու տարվա արդյունքներով (ռեզիդենտների շահութահարկի տարեկան հաշվարկի, ոչ ռեզիդենտների հայտարարագրի հիման վրա) մեկ միլիոն դրամ և ավելի հարկային վնասներ հայտարարագրած հարկ վճարողների մասին տվյալները.

բ) հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ ունեցած ապառքի (չվճարված հարկի գումար) նկատմամբ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ապառքի մեկ միլիոն դրամ և ավելի աճ ունեցող հարկ վճարողների մասին տվյալները:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը ոչ ուշ, քան մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը, վնասներ հայտարարագրած և ապառքներ կուտակած հարկ վճարողների ցանկերը` առնվազն 3000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլի միջոցով, հրապարակում է ըստ հայտարարագրած վնասների և կուտակած ապառքների գումարների նվազման: Նշված ցանկերում ներառվում են հարկ վճարողի անվանումը, հաշվառման համարը, գտնվելու վայրը, հաշվետու տարվա արդյունքներով հայտարարագրված վնասի մեծությունը (հազար դրամներով) և հաշվետու տարվա արդյունքներով ապառքի աճի մեծությունը (հազար դրամներով):

4. Հիմք ընդունելով հարկային մարմինների կողմից անցկացված ստուգումների արդյունքները և սույն կարգի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված հաշվարկներում (հայտարարագրերում) հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնուրույնաբար ճշգրտումներ կատարելը` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը կարող է հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ կուտակած հարկ վճարողների վերաբերյալ հրապարակել սույն կարգի 3-րդ կետով նախատեսված տվյալների ճշգրտումներ: