Basic information
Number
N 1510-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (28.12.2014-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2014.12.30/75(1088).1 Հոդ.1248.30
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
25.12.2014
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
26.12.2014
Effective date
28.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2014 թվականի N 1510-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 941-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 6-ի N 149-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 941-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման վերնագիրը «կատարելու» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում 2013 թվականին չիրացված կորնգանի սերմացուն անվճար հատկացնելու» բառերով.

2) որոշումը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

«3.1. Սահմանել, որ, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի N 165-Ն որոշման հավելվածի 21.1-ին կետի, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին հատկացված, սակայն հողօգտագործողների կողմից` վճարունակ պահանջարկի բացակայության պատճառով 2014 թվականին չիրացված 30 տոննա կորնգանի սերմացուն մինչև 2014 թվականի տարեվերջ անվճար հատկացվում է հողօգտագործողներին։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 26
Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation