«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 հունվարի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11815001
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
| 
 27 դեկտեմբերի 2014 թ.  | 
N 958-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ (ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 588-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-128-Ն օրենքի 10-րդ հոդվածը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների ապրանքային մնացորդի վերաբերյալ տեղեկանքի ձևը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն հրամանով հաստատված ապրանքային մնացորդի վերաբերյալ տեղեկանքը ներկայացվում է 2014 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2015 թվականի փետրվարի մեկն ընկած ժամանակահատվածում ներառված որևէ օրվա դրությամբ:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2014 թվականի սեպտեմբերի 8-ի «Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների կողմից մինչև 2014 թվականի հոկտեմբերի 1-ը ձեռք բերված և 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ առկա ապրանքային մնացորդի վերաբերյալ հարկային մարմին ներկայացվող տեղեկանքի ձևը հաստատելու մասին» N 588-Ն հրամանը:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
| 
 ՀՀ ֆինանսների նախարար  | 
Գ. Խաչատրյան | 
| 
 Հավելված ՀՀ ֆինանսների նախարարի 2014 թվականի դեկտեմբերի 27-ի N 958-Ն հրամանի  | 
ՏԵՂԵԿԱՆՔ
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ (ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
| 
 1. Փաստաթղթի հերթական համարը  | 
 _________________________________ (լրացվում է հարկային մարմնի կողմից)  | |||||||
| 
 2. Հարկ վճարողի հաշվառման համարը  | 
||||||||
| 
 3. Առևտրային կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը  | 
||||||||
| 
 4. Հարկ վճարողի գտնվելու վայրը  | 
||||||||
| 
 5. Ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը  | 
||||||||
6. ________________________________________ դրությամբ առկա ապրանքային
(մնացորդի գույքագրման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)
մնացորդը.
| 
 Հ/Հ  | 
 Ապրանքախմբի անվանումը  | 
 Չափման միավորը  | 
 Քանակը  | 
Տեղեկանքի 6-րդ կետի աղյուսակի` «Ապրանքախմբի անվանումը» սյունակը հարկ վճարողի հայեցողությամբ կարող է լրացվել ըստ ապրանքատեսակի` համապատասխան չափման միավորներով:
Ապրանքային մնացորդի լրացուցիչ էջերը համարակալվում են, ստորագրվում և կցվում տեղեկանքին: Տեղեկանքը լրացվում է երկու օրինակից և ներկայացվում հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն: Հարկային տեսչության կողմից տեղեկանքի հաշվառումից (գրանցումից) հետո մեկ օրինակը վերադարձվում է հարկ վճարողին:
Կցվող էջերի ընդհանուր քանակը կազմում է ____________ էջ:
Առևտրային կազմակերպության տնօրեն՝
| 
 (անհատ ձեռնարկատեր)  | 
___________________________ | 
| ստորագրությունը, անունը, ազգանունը |