ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մարտի 2015 թվականի N 220-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 768-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի օգոստոսի 16-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 768-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Հ. Աբրահամյան | 
| 
 
 2015 թ. մարտի 24 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. մարտի 24-ի N 220-Ա որոշման  | 
| 
 «Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ. օգոստոսի 16-ի N 768-Ա որոշման  | 
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
| 
 Վ. Գաբրիելյան  | 
 - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար)  | 
| 
 Հ. Եմիշյան  | 
 - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ)  | 
| 
 Հ. Օհանյան  | 
 - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության վարչական վերահսկողության բաժնի պետ  | 
| 
 Պ. Շահնազարյան  | 
 - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության Արարատյան ջրավազանային տարածքային կառավարման բաժնի պետ  | 
| 
 Ա. Բաղդասարյան  | 
 - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ  | 
| 
 Ա. Հովհաննիսյան  | 
 - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության երկրաբանական վերահսկողության բաժնի պետ - ընդերքի հանրապետական ավագ պետական տեսուչ  | 
| 
 Ա. Մկրտչյան  | 
 - ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ  | 
| 
 Վ. Աբրահամյան  | 
 - ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ  | 
| 
 Վ. Մանուկյան  | 
 - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատող  | 
| 
 Ա. Գրիգորյան  | 
 - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատող  | 
| 
 Ա. Մուրադյան  | 
 - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակներինախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության տարերային աղետների բաժնի պետ, փրկարար ծառայության գնդապետ (միջգերատեսչական աշխատանքային խմբի քարտուղար)»։  | 
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար  | 
Դ. Հարությունյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|