Basic information
Number
N 2354-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (10.10.2014-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2015.04.15/9(521).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
09.10.2014
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
09.10.2014
Effective date
10.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

9 հոկտեմբերի 2014 թ.

ք. Երևան

N 2354-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐՄԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, անհատ ձեռնարկատեր Արման Գևորգյանի 01.10.2014 թ. դիմումը.

 

Հրամայում եմ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2005 թվականի հոկտեմբերի 3-ին անհատ ձեռնարկատեր Արման Գևորգյանին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000280 լիցենզիան:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) անհատ ձեռնարկատեր Արման Գևորգյանի լիցենզիայի բնօրինակը կցել անհատ ձեռնարկատիրոջ անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Ա. Մուրադյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation