Basic information
Number
N 178-Ն
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (01.06.2015-22.03.2024)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
ՀՀԳՏ 2015.05.22/13(525) Հոդ.121
Enactment organisation
Արդարադատության նախարար
Enactment date
21.04.2015
Signing organisation
Արդարադատության նախարար
Signing date
21.04.2015
Effective date
01.06.2015
Interrupt date
22.03.2024

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 մայիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 10215170

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

21 ապրիլի 2015 թ.
ք. Երևան

N 178-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի ԹԻՎ 34-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1917-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 100-րդ հոդվածը, ինչպես նաև ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2012 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի ապրիլի 21-ի թիվ ՔՀ-26-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 34-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) Հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հանձնաժողովի անդամներ՝

ա. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի կազմակերպական-իրավական վարչության բաժնի պետ,

բ. Հայասատանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության երկրորդ բաժնի պետ,

գ. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի պետ,

դ. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ,

ե. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի բժշկական սպասարկման բաժնի պետ,

զ. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի պետ,

է. Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության 1-ին բաժնի պետ (համաձայնությամբ),

ը. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության գլխավոր վարչության 5-րդ բաժնի 2-րդ բաժանմունքի պետ (համաձայնությամբ),»

2) Հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետում «4)» թիվը փոխարինել «է.» տառով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հ. Մանուկյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation