Basic information
Number
ՀՕ-28-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (13.06.2015-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2015.06.03/31(1120) Հոդ.392
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
29.04.2015
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
27.05.2015
Effective date
13.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2015 թվականի ապրիլի 29-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքում՝

 

1) 18-րդ հոդվածը «աղբավայրերի» բառից հետո լրացնել «, համայնքային և մասնավոր գերեզմանատների» բառերով.

2) 23-րդ հոդվածի 1-ին մասի «զինվորական և քաղաքացիական գերեզմանոցների» բառերը փոխարինել «պետական գերեզմանատների» բառերով.

3) 60-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի «զինվորական և քաղաքացիական գերեզմանոցներ են» բառերը փոխարինել «պետական կամ համայնքային գերեզմանատներ են, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2015 թ. մայիսի 27

Երևան

ՀՕ-28-Ն