Basic information
Number
N 527-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (30.06.2015-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2015.06.29/38(1127) Հոդ.536
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
24.06.2015
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
24.06.2015
Effective date
30.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հունիսի 2015 թվականի N 527-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1087-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի նոյեմբերի 26-ի «Հանրապետական գործադիր մարմինների և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչների՝ արտասահման գործուղումների մասին» N 1087-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝

«2) գործուղման մեկնելու թույլտվություն ստանալուց հետո, գործուղման մեկնելուց առնվազն 10 օր առաջ, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (բացառությամբ գործուղման հետ կապված ծախսերը հրավիրող կողմի միջոցների հաշվին կատարելու դեպքի) կարծիքների հետ միասին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. հունիսի 24
Երևան