Basic information
Number
ՀՕ-106-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (01.08.2015-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2015.07.22/46(1135) Հոդ.638
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
22.06.2015
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
16.07.2015
Effective date
01.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2015 թվականի հունիսի 22-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին 2011 թվականի նոյեմբերի 28-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 35-րդ և 36-րդ կետերով.

 

«35) ընդերքօգտագործման թափոններ` կիրառվում են այն իմաստով, որը սահմանված է «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով.

36) պոչամբար` օգտակար հանածոների հարստացման արդյունքում առաջացած պինդ կամ հեղուկ թափոնների պահման հիդրոտեխնիկական կառուցվածք»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «արդյունաբերական» բառը փոխարինել «արդյունաբերական (ընդերքօգտագործման)» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 80-րդ հոդվածի 8-րդ մասում «(պոչամբարները)» բառը փոխարինել «(պոչերը)» բառով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2015 թ. հուլիսի 16

Երևան

ՀՕ-106-Ն

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation