Basic information
Number
N 632-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (19.07.2015-10.03.2016)
Status
Չի գործում
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
18.07.2015
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
18.07.2015
Effective date
19.07.2015
Interrupt date
10.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հուլիսի 2015 թվականի N 632-Ա

 

ԱՍՏԱՆԱ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ «ԱՊԱԳԱՅԻ ԷՆԵՐԳԻԱ» ԽՈՐԱԳՐՈՎ «ԱՍՏԱՆԱ ԷՔՍՊՈ-2017» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

 Ստեղծել Աստանա քաղաքում կայանալիք՝ «Ապագայի էներգիա» խորագրով «Աստանա Էքսպո-2017» ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումները նախապատրաստելու և անցկացնելու աշխատանքները համակարգող հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հուլիսի 18

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

հուլիսի 18-ի N 632-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

 ԱՍՏԱՆԱ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ «ԱՊԱԳԱՅԻ ԷՆԵՐԳԻԱ» ԽՈՐԱԳՐՈՎ «ԱՍՏԱՆԱ ԷՔՍՊՈ-2017» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Կ. Ճշմարիտյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարար
(հանձնաժողովի նախագահ)

Ս. Ավետիսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ն. Տեր-Վարդանյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Վ. Լալայան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ

Մ. Հայրապետյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության Կենտրոնական Ասիայի երկրների բաժնի վարիչի պաշտոնակատար, խորհրդական

Հ. Բադալյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության պետի պաշտոնակատար

Մ. Մարտիրոսյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ

Հ. Գաբրիելյան

- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ավիացիոն անվտանգության վարչության պետ

Ա. Խաչատրյան

- Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Change History
Changing Act Corresponding incorporation
09.03.2016, N 126-Ա 10.03.2016, N 632-Ա
Changed acts
Changing Act Corresponding incorporation