Basic information
Number
N 605-Ն
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (04.08.2015-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2015.08.03/20(532) Հոդ.205
Enactment organisation
Կրթության և գիտության նախարար
Enactment date
23.06.2015
Signing organisation
Կրթության և գիտության նախարար
Signing date
23.06.2015
Effective date
04.08.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 հուլիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 11015277

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

23 հունիսի 2015 թ.

N 605-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 388-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով՝

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի «Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում 120-200 ժամ բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 22-ի N 391-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 388-Ն հրամանով հաստատված հավելվածի 20-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«20. 9-րդ կամ 12-րդ դասարանի մինչև 19 տարեկան սովորողը, տարեկան 1-3 և (կամ) ավարտական քննություններից 1-7 միավոր գնահատված լինելու դեպքում (եթե դրանց ընդհանուր թիվը չի գերազանցում երկուսը), վերաքննություն է հանձնում իր Հաստատությունում հուլիսի 2-8-ը և (կամ) օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Օտար լեզու», «Մաթեմատիկա», «Բնագիտություն» և «Հայոց պատմություն» առարկաներից՝ ԳԹԿ-ի քննական առաջադրանքներով, իսկ «Ֆիզկուլտուրա» առարկայի ավարտական քննությունից և ուսումնական պլանով նախատեսված մյուս առարկաներից՝ մեթոդմիավորումների կողմից մշակված քննական առաջադրանքներով:»:

2. Հայաստանի Հանարապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության /պետ` Ն. Հովհաննիսյան/ և իրավաբանական /պետ` Վ. Բավեյան/ վարչություններին` հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանարապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ա. Աշոտյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation