«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 օգոստոսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11815365
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
| 
 31 հուլիսի 2015 թ.  | 
N 529-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 438-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.3-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 7-րդ մասերը, ինչպես նաև ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2014 թվականի հուլիսի 17-ի «Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար դրոշմապիտակների ձեռքբերման հայտի ձևերը հաստատելու և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թվականի մարտի 6-ի N 85-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 438-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ լրացումները՝
1) հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետը և հրամանով հաստատված N 2 հավելվածը «ՀՀ տարածք ներմուծվող» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ԵՏՄ անդամ երկրներից ներմուծումների)» բառերով,
2) հրամանի 1-ին կետը լրացնել նոր ենթակետով՝
«3) ԵՏՄ անդամ երկրներից ՀՀ տարածք ներմուծվող պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար դրոշմապիտակների ձեռք բերման հայտի ձևը` համաձայն N 3 հավելվածի:»,
3) հրամանը լրացնել N 3 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| 
 Ժամանակավոր պաշտոնակատար`  | 
 Պ. Սաֆարյան  | 
| 
 Հավելված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի հուլիսի 31-ի N 529-Ն հրամանի 
 Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի  | 
| 
 ՀԱՅՏ   | 
 Փաստաթղթի հերթական համարը _______________________  | |||||||
| 
 1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)  | 
||||||||
| 
 2. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը  | 
||||||||
| 
 3. Գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը)  | 
||||||||
| 
 4. Հաշվառման վայրի հարկային տեսչության անվանումը  | 
||||||||
| 
 5. Ծածկագիրն ըստ  | 
 6. Ապրանքախմբի  | 
 7. Ապրանքատեսակի  | 
 8. Ենթատեսակը  | 
 9. Տարողությունը (ծավալը. քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավոր)  | 
 10. Ներմուծվող ապրանքների դրոշմավորման համար անհրաժեշտ դրոշմապիտակների քանակ  | 
| Ընդամենը | |||||
Հարկ վճարողի/ղեկավարի __________________________________________________
| (ստորագրությունը, անունը, ազգանունը) | 
«___» _____________ 20___»