ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 23 սեպտեմբերի, 2011 թվականի | թիվ 785 | քաղ. Ալմաթի | 
«Ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրման կարգում» փոփոխություններ ԵՎ լրացումներ կատարելու մասին
Մաքսային միության հանձնաժողովը որոշեց.
1. Փոփոխություններ և լրացումներ կատարել Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 376 որոշմամբ հաստատված «Ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրման կարգում»՝ հավելվածի համաձայն։
2. Հանձնարարել փորձագիտական խմբին մշակել մաքսային արժեքի հայտարարագրի էլեկտրոնային պատճենի կառուցվածքը և ձևը (ՄԱՀ-2 ձև)՝ Մաքսային միության հանձնաժողովի կողմից 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 304 որոշմամբ հաստատված «Մաքսային հայտարարագիրը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների» մշակման համար։
3. Սույն Որոշման 1-ին կետն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
4. Սույն Որոշման 2-րդ կետն ուժի մեջ է մտնում Մաքսային միության հանձնաժողովի համացանցային պաշտոնական կայքում սույն Որոշման պաշտոնական հրապարակման ամսաթվից։
Մաքսային միության հանձնաժողովի անդամներ՝
| Բելառուսի Հանրապետությունից | Ղազախստանի Հանրապետությունից | Ռուսաստանի Դաշնությունից | 
| Ս. Ռումաս | 
 | 
 | 
Հրապարակվել է կայքում 19 օգոստոսի 2015 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 16.10.2018, թիվ 160 | 01.07.2019, թիվ 785 | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|