ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ



Հարգելի օգտատեր,

լինելով «Արլիս» կայքի պաշտոնական շահագործողը՝ կայքի լավարկումների և գործիքակազմի կատարելագործման աշխատանքները «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲՆ-ն կատարում է գրեթե ամենօրյա ռեժիմով: Եվ քանի որ դրանց նպատակը Ձեզ առավելագույն օգտակար լինելն է, ուստի այսուհետ «Ծանուցումներ»-ի դաշտում Ձեզ կտեղեկացնենք գործիքակազմի նորությունների մասին:

- Հղում «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի այն հոդվածներին, որոնցով իրականացվել են Ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ վճիռներ:

   - Կայքում արդեն իսկ առկա այս նշանը հուշում է, որ տվյալ ակտի վերաբերյալ կա նախադեպային որոշում:
Նշանը ակտիվ է և հպումով անցում է կատարվում նախադեպային որոշմանը:

   - «Microsoft Word» ֆորմատով փաստաթղթերում հանդիպող հղումներով անցում կատարելու համար անհրաժեշտ է սեղմած պահել ստեղնաշարի «Ctrl» ստեղնը և սեղմել հղումը:

«Բովանդակություն» - բառը հիմնականում հանդիպելու է օրենսգրքերի տեքստի վերին աջ անկյունում, որից հպումով անցում կարվի օրենսգրքերի բովանդակությանը: Սա հատկապես կօգնի փաստաբաններին, դատավորներին և ընդհանրապես դատական համակարգում աշխատողներին:

- Սահմանադրությանը համապատասխանության նշանը դրվելու է Սահմանադրական դատարանի այն որոշումների վրա, որոնք Եզրակացության մեջ արձանագրում են Համապատասխանություն քննվող Իրավական ակտի հետ:

- Սահմանադրությանը անհամապատասխանության նշանը դրվելու է Սահմանադրական դատարանի այն որոշումների վրա, որոնք Եզրակացության մեջ արձանագրում են Անհամապատասխանություն քննվող Իրավական ակտի հետ:

- «հիմնական փաստաթուղթ» (ակտի սկզբնական տեսքը)

- ինկորպորացիա (իրավական ակտ, որտեղ ներառված են «հիմնական փաստաթղթում» կատարված փոփոխությունները)

- պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված փաստաթուղթ

- փաստաթղթում սխալի, անճշտության առկայություն, ինկորպորացիա կատարելու անհնարինություն

   


Ծանուցումները կլինեն շարունակական: