Basic information
Number
N 1478-Ն
Type
Որոշում
Act type
Исходный акт (10.10.2002-по сей день)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2002.10.09/43(218) Հոդ.994
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
19.09.2002
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
20.09.2002
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
25.09.2002
Effective date
10.10.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

 25 սեպտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2002 թվականի N 1478-Ն

ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ 1997-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ԼՈՌՈՒ, ՇԻՐԱԿԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երկրաշարժից տուժած աղետի գոտու բնակչության բնակարանային պայմանների բարելավմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 9-ի «Երկրաշարժից տուժած աղետի գոտու բնակչությանը բնակարանային շինարարություն իրականացնելու համար վարկ տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 331 որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի բնակիչներին բնակարանային շինարարություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության 1997-2000 թվականների պետական բյուջեներով տրամադրված վարկերի վերադարձման պարտավորություններից ազատել՝ Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսգրքի 41-րդ հոդվածի համաձայն ընտանիքի անդամների թվի նորմերին համապատասխանող՝ տվյալ բնակավայրերում ձևավորված նվազագույն շուկայական արժեքով հաշվարկված հասանելիք բնակմակերեսի գումարի չափով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 2002 թվականի հոկտեմբերի 15-ի դրությամբ տրված տեղեկանքի հիման վրա։

2. Վարկի մնացած մասի և դրա համար հաշվարկվող տոկոսների մարումը նախատեսել 2007 թվականից։

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝

ա) վարկառուների հետ կնքված վարկային պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել վարկային պարտավորությունների վերահաշվարկ։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2002 թ. սեպտեմբերի 20

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation