Գլխավոր տեղեկություն
Номер
N 44
Տիպ
Քաղվածք
Тип
Инкорпорация (02.10.2015-01.01.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.10.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.10.2015
Дата вступления в силу
02.10.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

1 հոկտեմբերի 2015 թվականի N 44

 

29. ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2016 թվականի ծրագրին` համաձայն հավելվածի, և այն սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 2

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

հոկտեմբերի 1-ի նիստի N 44
արձանագրային որոշման

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Հ/Հ

Միջոցառման անվանումը

Հանձնարարականի կատարվելիք աշխատանքների և միջոցառումների համառոտ նկարագիրը

Կատարման պատասխանատուն

Ժամկետը

2016թ. ֆինանսավորման աղբյուրը և պահանջվող գումարը (հազար դրամ)

1

Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին

Սահմանամերձ համայնքների բնակիչների սոցիալական պայմանների բարելավման նպատակով գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի մասնակի փոխհատուցման և հողի հարկի ու անշարժ գույքի գույքահարկի ամբողջական փոխհատուցման նպատակով գումարների նախատեսում

ՀՀտարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

2016թ.

2016թ. ՀՀ պետական բյուջե 928,871.2

ԸՆԴԱՄԵՆԸ

     

928,871.2