Basic information
Number
N 44-Ն
Type
Հրաման
Act type
Исходный акт (12.11.2015-по сей день)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2015.11.02/26(538) Հոդ.301
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
31.07.2015
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
31.07.2015
Effective date
12.11.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 հոկտեմբերի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 10015419

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

31 հուլիսի 2015 թ.

 N 44-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12 կետի «դ» ենթակետը,

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի փետրվարի 11-ի «Հանրակրթական դպրոցների կառուցվածքի և պահպանման» N 2.III.4.2... սանիտարական կանոնները հաստատելու մասին» N 82 հրամանով հաստատված հանրակրթական դպրոցների կառուցվածքի և պահպանման N 2.III.3.2... սանիտարական կանոնների`

1) վերնագրում «2.III.3.2... » թվերը փոխարինել «2.III.4.2...» թվերով:

2) 21.1 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

«Բժշկի, ատամնաբույժի (առկայության դեպքում) և բուժմիջամտությունների (պրոցեդուրային) առանձնասենյակները ապահովվում են լվացարանակոնքերով, ոտնակային կառավարման բացվող կափարիչով դույլերով, պահարաններով:»։

3) 21.3 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«21.3 Հանրակրթական դպրոցների բուժկետի/կաբինետի բժշկական գործիքների և սարքավորումների ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման հավելված 1-ի 1.28 կետի համաձայն, իսկ անհրաժեշտ դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ցանկը սահմանվում է համաձայն Հավելված 1-ի:

4) Հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Ա. Մուրադյան

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2015 թ. հուլիսի 31-ի

N 44-Ն հրամանի

 

 

Հավելված 1

ՀՀ առողջապահության նախարարի

2002 թ. փետրվարի 11-ի

N 82 հրամանի


Ց Ա Ն Կ

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԲՈՒԺԿԵՏ/ԿԱԲԻՆԵՏԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

1. Հակահիստամինային պատրաստուկ (դիֆենհիդրամին հիդրոքլորիդ, քլորոպիրամինի հիդրոքլորիդ)

2. Կորտիկոստերոիդներ (դեքսամեթազոն)

3. Ստիմուլյատորներ (կոֆեին նատրիումի բենզոատ)

4. Ջերմիջեցնող/ցավազրկող (պարացետամոլ, իբուպրոֆեն)

5. Սպազմոլիտիկ (դրոտավերինի հիդրոքլորիդ)

6. Կատվախոտի հանուկ

7. Կատվախոտի ոգեթուրմ

8. Ջրածնի պերօքսիդի լուծույթ 3 %

9. Սպիրտ բժշկական 70 %

10. Յոդի ոգեթուրմ 5 %

11. Անուշադրի սպիրտ 10 %

12. Խոնավածուծ սպեղանի

13. Վիրակապ ոչ ստերիլ

14. Վիրակապ ստերիլ

15. Բամբակ

16. Ռետինե սեղմակ

17. Ներարկիչ (2 մլ, 3 մլ)

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation