Գլխավոր տեղեկություն
Номер
N 49
Տիպ
Քաղվածք
Тип
Инкорпорация (06.11.2015-01.01.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.11.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.11.2015
Дата вступления в силу
06.11.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

 5 նոյեմբերի 2015 թվականի N 49

 

19. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

 Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրին` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. նոյեմբերի 6

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

նոյեմբերի 5-ի նիստի N 49
արձանագրային որոշման

 

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԸ միջազգային կազմակերպություն է, որն ստեղծվել և գործում է «Եվրասիական զարգացման բանկի հիմնադրման մասին» 2006 թվականի հունվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության միջև կնքված համաձայնագրի հիման վրա, հանդիսանում է Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների Կառավարիչը և հանդես է գալիս դրա մասնակիցների անունից և նրանց հանձնարարությամբ՝ ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի հիմնադրման մասին» 2009 թվականի հունիսի 9–ի պայմանագրով, «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարման մասին» 2009 թվականի հունիսի 9–ի համաձայնագրով և Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի 2015 թվականի ____ որոշմամբ, Արձանագրություն թիվ __, այսուհետ՝ «Կառավարիչ»,

և

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ՝ այսուհետ՝ «Ստացող»,

կնքեցին «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» սույն Համաձայնագիրը (այսուհետ՝ «Համաձայնագիր»)՝ հետևյալի վերաբերյալ.

 

ՀՈԴՎԱԾ 1. ՍՏԱՆԴԱՐՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԵԶՐՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ

 

1.1. Համաձայնագրի անբաժանելի մասն են հանդիսանում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին համաձայնագրերի Ստանդարտ պայմանները (այսուհետ՝ «Ստանդարտ պայմաններ») (Համաձայնագրի թիվ 1 հավելված), որոնք Կառավարչի կողմից հաստատված են «Հիմնադրամի միջոցների կառավարման մասին» համաձայնագրի 4–րդ հոդվածի 1(թ) կետին համապատասխան (Եվրասիական զարգացման բանկի Վարչության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 27/ԿԶԵՀ արձանագրություն) և հանդիսանում են Հիմնադրամի պաշտոնական փաստաթուղթը՝ «Հիմնադրամի մասին» հիմնադրույթի 2–րդ հոդվածին համապատասխան։

Մինչև Հայաստանի Հանրապետության համար Հիմնադրամի անվանման փոփոխության ուժի մեջ մտնելը Ստանդարտ պայմաններում գործածվող «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամ» անվանման փոխարեն կիրառվում է «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամ» հասկացությունը:

1.2. Համաձայնագրի մեջ գործածվող եզրույթները և սահմանումներն ունեն նույն իմաստը, ինչ Ստանդարտ պայմաններում՝ բացառությամբ ստորև նշվածների՝

«Ծրագիր»՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բարեփոխումների ծրագիրը, որի աջակցության համար տրամադրվում է Ֆինանսական վարկը, որը պարունակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի կողմից ստորագրված գրության մեջ և հավանության է արժանացել Հիմնադրամի խորհրդի կողմից, և որի անբաժանելի մասերն են հանդիսանում. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Կառավարության տնտեսական քաղաքականության միջոցների մատրիցան, որը պարունակում է բարեփոխումների կոնկրետ պայմաններ և դրանց կատարման պարամետրեր. և Տեխնիկական հուշագիրը, որով որոշակիացվում է որոշ ցուցանիշների հաշվարկի մեթոդաբանությունը և արտացոլվում են Կառավարչին տրամադրվող տեղեկատվության ցանկով նախատեսված պայմանավորվածությունները՝ Ծրագրի պատշաճ մոնիթորինգ անցկացնելու համար։

Ի փոփոխումն կամ ի լրումն Ստանդարտ պայմանների գործածվող որոշ եզրույթների նշանակությունը սահմանվում է Համաձայնագրի համատեքստում։

 

ՀՈԴՎԱԾ 2. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

2.1. Կառավարիչը Հիմնադրամի մասնակիցների անունից և նրանց հանձնարարությամբ՝ Հիմնադրամի միջոցներից Ստացողին է տրամադրում Ֆինանսական վարկ՝ 300.000.000,00 (Երեք հարյուր միլիոն) ԱՄՆ դոլարի չափով՝ Համաձայնագրով սահմանված կարգով և պայմաններով։

2.2. Ֆինանսական վարկն ստանալու համար Ստացողը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացում և վարում է առանձին հաշիվ՝ վարկի Արժույթով, Կառավարչին բավարարող պայմաններով՝ ներառյալ որևէ հայցից, բռնագրավումից, կալանքից կամ ոչ նպատակային օգտագործումից հաշվի պատշաճ պաշտպանության ապահովումը (այսուհետ՝ «Հաշիվ»):

2.3. Ֆինանսական վարկն Ստացողին է տրամադրվում հետևյալ կարգով.

2.3.1. Ֆինանսական վարկն Ստացողին է տրամադրվում երեք տրանշներով, որոնցից յուրաքանչյուրի չափը կազմում է 100.000.000,00 (Հարյուր միլիոն) ԱՄՆ դոլար։

2.3.2. Ֆինանսական վարկի յուրաքանչյուր տրանշ Ստացողին է տրամադրվում միջոցների տրամադրման մասին առանձին Հայտի հիման վրա, որն Ստացողի կողմից պատրաստվել և ձևակերպվել է Ստանդարտ պայմանների 2.01 Բաժնի և Համաձայնագրի թիվ 2 հավելվածի պահանջներին համապատասխան, և որն ստորագրվել է Ստացողի անունից՝ Ստացողի լիազորված անձի կողմից, և Կառավարչին տրամադրվել հետևյալ նախնական պայմանները կատարելուց հետո.

ա) Ստացողը կատարել է Ծրագրի՝ Ֆինանսական վարկի համապատասխան տրանշն Ստացողին տրամադրելու պայման հանդիսացող միջոցառումները և Կառավարչին է ուղարկել նշված միջոցառումների կատարման մասին հաշվետվությունը՝ Համաձայնագրի 4.3 կետի 4.3.1 ենթակետին համապատասխան։

բ) Հիմնադրամի խորհուրդը քննարկել է Ծրագրի միջոցառումների կատարման մասին Ստացողի Հաշվետվությունը և ընդունել է որոշում՝ Ստացողին Ֆինանսական վարկի համապատասխան տրանշ տրամադրելու մասին։

2.3.3. Ֆինանսական վարկի յուրաքանչյուր տրանշ Ստացողին է տրամադրվում բացառապես Համաձայնագրի 2.2 կետում նշված Հաշվին փոխանցելու միջոցով՝ վարկի Արժույթով, ինչպես նախատեսված է Ստանդարտ պայմանների 2.03 Բաժնով։

2.4. Ֆինանսական վարկի յուրաքանչյուր տրանշը տրամադրելու ամսաթիվ է հանդիսանում Կառավարչի՝ Ստանդարտ պայմանների 3.04 Բաժնի դրույթներին համապատասխան նշված կամ որոշվող թղթակցային հաշվից դրամական միջոցները ելքագրելու ամսաթիվը։

2.5. Ֆինանսական վարկի միջոցներն Ստացողի կողմից օգտագործվում են Ընդունելի ծախսերի ֆինանսավորման համար։ Համաձայնագրի նպատակներով Ընդունելի ծախսեր են հանդիսանում Ստացողի կողմից Ֆինանսական վարկի միջոցների օգտագործումը պետական բյուջեի այն ծախսերի ֆինանսավորման համար, որոնք «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված են համապատասխան տարվա համար: Ֆինանսական վարկի յուրաքանչյուր տրանշը ստանալուց հետո Ստացողի ֆինանսների նախարարությունը 3 (երեք) բանկային օրվա ընթացքում ստացված տրանշի ամբողջ գումարը միանվագ փոխանցում է Համաձայնագրի 2.2 կետում նշված Հաշվից Ստացողի ֆինանսների նախարարության գանձապետական միասնական հաշվին՝ փոխակերպելով հայկական դրամի՝ Ստացողի օրենսդրությանը համապատասխան տվյալ գործառնության համար կիրառելի փոխարժեքով:

2.6. Ֆինանսական վարկը Ստացողին տրամադրվում է մինչև վարկի հասանելիության ժամկետի ավարտի ամսաթիվը, որը նշված է Համաձայնագրի Հավելված թիվ 3-ում:

 

 

ՀՈԴՎԱԾ 3. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆ ՈՒ ՄԱՐՈՒՄԸ

 

3.1. Ստացողը գումարներ է վճարում Ֆինանսական վարկի սպասարկման և մարման հաշվին («Վարկի վճարումներ»)՝ Ֆինանսական վարկի Պայմաններին համապատասխան (Համաձայնագրի թիվ 3 հավելված)՝ հաշվի առնելով Ստանդարտ պայմանների 3.01 Բաժնի «ա», «գ» և «դ» կետերի, ինչպես նաև 3.04-3.06 Բաժինների պահանջները։ Ստանդարտ պայմանների 3.01 Բաժնի «բ» կետը չի կիրառվում։

Ստացողը Ֆինանսական վարկի Հիմնական պարտքը մարում է Համաձայնագրի թիվ 4 հավելվածում նշված ժամանակացույցի համաձայն:

3.2. Ստացողն իրավունք ունի կատարելու Ֆինանսական վարկի գծով առկա Հիմնական պարտքի գումարների վաղաժամկետ մարում՝ Ստանդարտ պայմանների 3.02 Բաժնում շարադրված կարգով և պայմաններով։

3.3. Եթե Կառավարիչն ստանա ավելի քիչ գումար, քան այդ գումարն ստանալու պահին Վարկի՝ Ստացողի կողմից վճարման ենթակա ամբողջ գումարը, Կառավարիչը ստացված այդ գումարը հաշվեգրում է Վարկի վճարումների մարման հաշվին՝ Ստանդարտ պայմանների 3.03 Բաժնով սահմանված հերթականությանը համապատասխան։

3.4. Վարկի վճարումների իրականացման գծով Ստացողի պարտավորությունների (Հիմնական պարտքի, Տոկոսների, տուժանքի, ինչպես նաև դրամական այլ գումարների, եթե դա կիրառելի է) կատարման ամսաթիվ է հանդիսանում դրամական միջոցները Կառավարչի թղթակցային հաշվին հաշվեգրելու ամսաթիվը՝ Համաձայնագրի 9–րդ հոդվածում նշված կամ որոշվող վավերապայմաններով կամ, դրանց փոփոխման դեպքում, Ստացողին Կառավարչի կողմից Ստանդարտ պայմանների 3.04 Բաժնին համապատասխան ուղարկված ծանցուցման մեջ։

 

ՀՈԴՎԱԾ 4. ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

ՄՈՆԻԹՈՐԻՆԳ, ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ԱՈՒԴԻՏ

 

4.1. Ստացողը պարտավորվում է կատարել Ծրագիրը՝ հաշվի առնելով Ստանդարտ պայմանների 4.01 Բաժնի «ա» կետի պահանջները։

Անհրաժեշտության դեպքում Ծրագրի միջոցառումների կատարման մասին Ստացողի՝ Համաձայնագրի 4.3 կետի 4.3.1 ենթակետում նշված հաշվետվությունը ներկայացնելու շրջանակներում Ստացողն իրավասու է Կառավարչին ուղարկել Ծրագրի շտկմանը վերաբերող առաջարկություններ այն մասով, որն առնչվում է Ֆինանսական վարկի հաջորդ տրանշների ստացմանը։ Ծրագրին վերաբերող այդպիսի առաջարկությունները Կառավարչի համապատասխան եզրակացության հետ միասին Կառավարչի կողմից ներկայացվում են Հիմնադրամի խորհրդի քննարկմանը։

Ծրագիրը գործում է մինչև Ստացողի՝ դրանում ընդգրկված պարտավորությունները կատարելու պահը կամ Հիմնադրամի խորհրդի կողմից նոր Ծրագրին հավանության տալու պահը։

4.2. Ստացողն ապահովում է Ծրագրի մոնիթորինգը և գնահատումը՝ հաշվի առնելով Ստանդարտ պայմանների 4.02 Բաժնի «ա»–ից «գ» կետերը՝ կիրառելով Ծրագրում նշված ցուցանիշները։

4.3. Ստացողը Կառավարչին ներկայացնում է հաշվետվություններ Ստանդարտ պայմանների 4.02 Բաժնի «գ» կետին համապատասխան՝ Ծրագրի իրագործման ամբողջ ժամանակահատվածում, այդ թվում՝

4.3.1. կախված Ֆինանսական վարկի տրանշների տրամադրման պայմանների կատարման աստիճանից՝ Ստացողը Կառավարչին է ներկայացնում Ծրագրի միջոցառումների կատարման և դրա իրագործման ընթացքի գնահատման պլանավորված ցուցանիշների ապահովման մասին հաշվետվություններ, որոնք ձևի և բովանդակության առումով բավարարում են Կառավարչին.

4.3.2. կախված Համաձայնագրի 2.2 կետում նշված Հաշվից Ֆինասնական վարկի յուրաքանչյուր տրանշի փոխանցումից Ստացողի ֆինանսների նախարարության միասնական գանձապետական հաշվին՝ Ստացողը Կառավարչին է ուղարկում գրավոր ծանուցում, որում հաստատում է Հաշվի վրա Ֆինանսական վարկի համապատասխան տրանշի ստացումը (նշելով գումարը և Հաշվին հաշվեգրման ամսաթիվը) և Ստացողի ֆինանսների նախարարության միասնական գանձապետական հաշվին ստացված տրանշի հաշվեգրումը (նշելով փոխանցված գումարը Վարկի արժույթով և հայկական դրամով, հաշվեգրման ամսաթիվը և փոխանակման կիրառվող փոխարժեքը)՝ կցելով Հաշվի համապատասխան քաղվածքը:

4.3.3. պարբերաբար Ծրագրին համապատասխան մյուս հաշվետվությունները ներկայացնելը, որոնք ձևի, բովանդակության և տրամադրման ժամկետների առումով բավարարում են Կառավարչին։

4.4. Ստացողի կողմից Ծրագրի իրագործման մասին վերջնական հաշվետվությունը ներկայացվում է՝ Ստանդարտ պայմանների 4.02 Բաժնի «դ» կետի դրույթներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող մասով։

Հաշվին առնչվող դրամական միջոցների շարժի մասին վերջնական հաշվետվությունը անկախ աուդիտորական ստուգման ենթարկելու մասին Կառավարչի կողմից Ստացողին պահանջ ներկայացնելու դեպքում Ստացողը պարտավորվում է ապահովել այդպիսի աուդիտի անցկացումը իր հաշվին՝ Կառավարչի հավանությանն արժանացած անկախ աուդիտորի ներգրավմամբ: Աուդիտը պետք է անցկացվի Ֆինանսական վարկի առաջին տրանշը Հաշվին հաշվեգրելու ամսաթվից մինչև այն ամսաթիվն ընկած ժամանակահատվածին զուգահեռ, որի ընթացքում ավարտվել է Ստացողի կողմից Հաշվից միջոցների օգտագործումը։ Այդ հաշվետվությունն աուդիտորների եզրակացության հետ միասին պետք է Ստացողի կողմից ներկայացվի Կառավարչին՝ Ստացողի կողմից Հաշվից միջոցների օգտագործումն ավարտվելու օրվանից հետո՝ 6 (Վեց) ամսվա ընթացքում։

4.5. Ստացողի և Կառավարչի միջև փոխգործակցությունն իրականացվում է Ստանդարտ պայմանների 4.03 և 4.04 Բաժինների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող մասով։

4.6. Ստացողը, գրավոր հարցման համաձայն, Կառավարչին է տրամադրում նրա տարածքում ֆինանսական և տնտեսական պայմանների մասին տեղեկություններ, որոնց համար Կառավարիչը, հաշվի առնելով Ստանդարտ պայմանների 5.01 Բաժինը, հիմնավորված հարցում է ներկայացնում՝ մինչև Ստանդարտ պայմանների 9.04 Բաժնին համապատասխան որոշվող՝ Համաձայնագրի գործողության ավարտի ամսաթիվը։

4.7. Ստացողը կորոշի այն պետական մարմնին կամ մարմիններին, որոնք լիազորված են Ծրագրի իրագործման, Ֆինանսական վարկի միջոցների նպատակային օգտագործման, Համաձայնագրին առնչվող հաշվետվությունների ձևավորման, Վարկի վճարումների իրականացման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար։

4.8. Ստացողը կատարում է Ստանդարտ պայմանների 6.01 Բաժնի դրույթները՝ Ֆինանսական վարկի ապահովման մասով։

 

ՀՈԴՎԱԾ 5. ՍՏԱՑՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

 

5.1. Ֆինանսական վարկի միջոցներն օգտագործելու Ստացողի իրավունքը կասեցնելը, չեղարկելը, Ֆինանսական վարկի գծով առկա Հիմնական պարտքը վաղաժամկետ մարելու մասին պահանջ ներկայացնելն իրականացվում են Կառավարչի կողմից Ստանդարտ պայմանների VII հոդվածով նախատեսված դեպքերում և կարգով՝ դրանում նշված հետևանքներով։

5.2. Հիմնական պարտքի վերադարձման և (կամ) Տոկոսների վճարման գծով՝ Համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարման կետանցի դեպքում Ստացողը մարումը հետաձգելու դիմաց Կառավարչին վճարում է տուժանք՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար ժամկետանց պարտավորության ամբողջ գումարի 0,01%–ի (Զրո ամբողջ մեկ հարյուրերորդական տոկոս) չափով, որը հաշվարկվում է Ստանդարտ պայմանների 7.06 Բաժնին համապատասխան։

 

ՀՈԴՎԱԾ 6. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

6.1. Համաձայնագրով վեճերի լուծումն իրականացվում է Ստանդարտ պայմանների 8.03 Բաժնին համապատասխան՝ հաշվի առնելով Կառավարչի հնարավորությունների և իրավունքների մասին ընդհանուր դրույթները՝ Ստանդարտ պայմանների 8.01 և 8.02 Բաժիններին համապատասխան, բացառությամբ Ստանդարտ պայմանների գ) կետի:

 

ՀՈԴՎԱԾ 7. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

7.1. Համաձայնագրով Կառավարչի պարտավորություններն ուժի մեջ են մտնում այն օրը («Ուժի մեջ մտնելու ամսաթիվ»), երբ Կառավարիչն Ստացողին է ուղարկում ծանուցում այն մասին, որ ինքն ընդունել է իրեն բավարարող ապացույցներ՝ Ստացողի կողմից հետևյալ պայմանները կատարելու վերաբերյալ՝

ա) Համաձայնագիրն ստորագրված է Ստացողի անունից՝ այն անձի կողմից, որն ունի պատշաճ կերպով ձևակերպված լիազորություններ.

բ) Համաձայնագիրը պատշաճ կերպով հաստատված կամ վավերացված է Ստացողի բոլոր լիազոր մարմինների կողմից՝ նրա օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) Հիմնադրամի խորհուրդը հավանություն է տվել Ծրագրին.

դ) Ստացողը բացել է Հաշիվ՝ Համաձայնագրի 2.2 կետի պահանջներին համապատասխան Ֆինանսական վարկի տրանշների հաշվեգրման համար։

Եթե Ստանդարտ պայմանների 9.02 Բաժնի «բ» կետի դրույթներին համապատասխան՝ Կառավարչի կողմից հետաձգվում է ուժի մեջ մտնելու մասին ծանուցումն ուղարկելը, Կառավարիչը դրա մասին ծանուցում է Ստացողին՝ նշելով ուժի մեջ մտնելու համար խոչընդոտ հանդիսացող իրադարձությունը։

7.2. Ի հաստատումն ուժի մեջ մտնելու պայմանների կատարման՝ Կառավարչին պետք է տրամադրվի Ստացողի Արդարադատության նախարարության կարծիքը (իրավաբանական կարծիք), որով հավաստվում է, որ ստորագրված Համաձայնագիրը պատշաճ կերպով հաստատված կամ վավերացված է Ստացողի կողմից և իրավաբանորեն պարտադիր է նրա համար՝ սույն Համաձայնագրի պայմաններին, միջազգային իրավունքի նորմերին և Ստացողի ներպետական օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև սույն հոդվածի 7.1 կետի «գ» ենթակետի պայմանն Ստացողի կողմից պատշաճ կերպով կատարելու մասին եզրակացությունը։

7.3. Ուժի մեջ մտնելու բոլոր նախատեսված պայմանները՝ ներառյալ Կառավարչի կողմից իրավաբանական կարծիքն ստանալը, Ստացողի կողմից կատարվում են Կողմերի կողմից Համաձայնագիրն ստորագրելու օրվանից 180 օրը չգերազանցող ժամկետում։ Նշված ժամկետը չպահպանելը հանգեցնում է Ստանդարտ պայմանների 9.03 Բաժնով նախատեսված հետևանքների։

7.4. Համաձայնագրի և Կողմերի՝ Համաձայնագրով նախատեսված բոլոր պարտավորությունների գործողությունը դադարում է Ստանդարտ պայմանների 9.04 Բաժնի դրույթներին համապատասխան։

 

ՀՈԴՎԱԾ 8. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

8.1. Կողմերի՝ Համաձայնագրին առնչվող ծանուցումները կամ հարցումներն ուղարկելը իրականացվում է Ստանդարտ պայմանների 10.01 Բաժնի դրույթներին համապատասխան։

8.2. Համաձայնագրի նպատակներով Ստանդարտ պայմանների 10.02 Բաժնին համապատասխան՝ Ստացողի լիազոր ներկայացուցիչ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը և նրա կողմից Ստանդարտ պայմանների 10.02 Բաժնին համապատասխան լիազորված անձը (անձինք)։

Նշված անձի կամ անձանց լիազորությունների հաստատումները Կառավարչին Ստացողի կողմից տրամադրվում են Ստանդարտ պայմանների 10.03 Բաժնին համապատասխան։ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից լիազորված անձանց ստորագրությունների նմուշները պետք է հաստատվեն նրա ստորագրությամբ։

8.3. Կառավարչի հասցեն՝ Ղազախստանի Հանրապետություն, 050051, քաղ. Ալմաթի, Դոստիկ պողոտա, տուն 220։

Ստացողի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մելիք Ադամյան փողոց, տուն 1։

8.4. Համաձայնագրի փոփոխությունները և լրացումները ձևակերպվում և ուժի մեջ են մտնում Ստանդարտ պայմանների 10.04 Բաժնով նախատեսված կարգով։

8.5. Համաձայնագրի բոլոր հավելվածները հանդիսանում են դրա անբաժանելի մասը և կազմված են հետևյալ փաստաթղթերից՝

1) Հավելված թիվ 1՝ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին համաձայնագրերի Ստանդարտ պայմաններ,

2) Հավելված թիվ 2՝ Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից Ֆինանսական վարկի տրանշի տրամադրման Հայտի օրինակելի ձև,

3) Հավելված թիվ 3՝ Ֆինանսական վարկի պայմաններ,

4) Հիմնական պարտքի մարման ժամանակացույց:

 

ՀՈԴՎԱԾ 9. ԿԱՌԱՎԱՐՉԻ ՀԱՇՎԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Eurasian Development Bank (Eurasian fund for stabilization and development)

Almaty, Kazakhstan, SWIFT: EABRKZKAACF

Correspondent account № 890-1003-441

with The Bank of New York Mellon, New York, USA

SWIFT: IRVTՍS3N

Payment details: In favor of account № KZ147000000221100001 of

Eurasian fund for stabilization and development

 

Համաձայնագիրն ստորագրված է 2015 թվականի [ամսաթիվը] __________ քաղաքում, ռուսերենով՝ հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու նույնական օրինակից, մեկական օրինակ Ստացողի և Կառավարչի համար։

ՍՏԱՑՈՂԻ ԿՈՂՄԻՑ
______________________________

ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ
______________________________

 Հավելված թիվ 1

 Հայաստանի Հանրապետության և

Եվրասիական զարգացման բանկի

միջև Եվրասիական տնտեսական ընկերակցության

հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից

ֆինանսական վարկի տրամադրման մասին

համաձայնագրի

2015 թվականի _____________________–ի

 

ՍՏԱՆԴԱՐՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ

 

 ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ՀՈԴՎԱԾ I. Ընդհանուր դրույթներ

 

Բաժին 1.01. Ստանդարտ պայմանների կարգավիճակը

 

Բաժին 1.02. Ստանդարտ պայմանների կիրառումը

 

Բաժին 1.03. Եզրույթները և սահմանումները

 

Բաժին 1.04. Հղումները և վերնագրերը

 

ՀՈԴՎԱԾ II. Միջոցների հատկացումը

 

Բաժին 2.01. Ֆինանսական վարկի միջոցների հատկացումը. Միջոցների հատկացման հայտերը

 

Բաժին 2.02. «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով ընդունելի ծախսերը

 

Բաժին 2.03. Ֆինանսական վարկի հատկացման արժույթը

 

Բաժին 2.04. Հաշվառման վարումը

 

Բաժին 205. Արժույթների արժեքի գնահատումը

 

ՀՈԴՎԱԾ III. Ֆինանսական վարկի սպասարկումն ու մարումը

 

Բաժին 3.01. Վարկի գծով վճարումները

 

Բաժին 3.02. Հիմնական պարտքի վաղաժամկետ մարումը

 

Բաժին 3.03. Վարկի գծով մասնակի վճարումը

 

Բաժին 3.04. Վարկի գծով վճարումներ կատարելու ժամկետները

 

Բաժին 3.05. Վարկի գծով վճարման արժույթը

 

Բաժին 3.06. Վարկի գծով վճարման եղանակը

 

ՀՈԴՎԱԾ IV. Ծրագրի կատարումը

 

Բաժին 4.01. Ծրագրի կատարումը

 

Բաժին 4.02. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումը

 

Բաժին 4.03. Կառավարչի ու ստացողի միջև փոխգործակցությունը

 

Բաժին 4.04. Ծրագրի ստուգումն ստացողի տարածքում

 

ՀՈԴՎԱԾ V. Տեղեկատվություն ներկայացնելը

 

Բաժին 5.01. Ֆինանսական և տնտեսական տվյալները

 

ՀՈԴՎԱԾ VI. Ֆինանսական վարկի ապահովումը

 

Բաժին 6.01. Ֆինանսական վարկի ապահովումը

 

ՀՈԴՎԱԾ VII. Զրոյացումը. Կասեցումը. Վաղաժամկետ մարելու պահանջը

 

Բաժին 7.01. Ֆինանսական վարկի գումարների զրոյացումն ստացողի կողմից

 

Բաժին 7.02. Ստացողի՝ ֆինանսական վարկի միջոցներն ստանալու իրավունքի կասեցումը

 

Բաժին 7.03. Ստացողի՝ ֆինանսական վարկի միջոցներն ստանալու իրավունքի չեղարկումը

 

Բաժին 7.04. Հիմնական պարտքի մարման ժամանակացույցի փոփոխումը զրոյացման դեպքում

 

Բաժին 7.05. Ֆինանսական վարկի գծով հիմնական պարտքը վաղաժամկետ մարելու մասին պահանջ ներկայացնելը

 

Բաժին 7.06. Վարկի գծով վճարումների մարումն ուշացնելու համար տուժանքը

 

Բաժին 7.07. Ֆինանսական վարկի տրամադրման մասին համաձայնագրերի գործողությունը վաղաժամկետ մարելու մասին պահանջը չեղարկելուց, կասեցնելուց կամ ներկայացնելուց հետո

 

ՀՈԴՎԱԾ VIII. Պարտավորությունների հարկադիր կատարումը. Արբիտրաժը.

 

Բաժին 8.01. Պարտավորությունների կատարմանը հարկադրելու հնարավորությունը

 

Բաժին 8.02. Իրավունքների իրականացման ուշացումները

 

Բաժին 8.03. Արբիտրաժը

 

ՀՈԴՎԱԾ IX. Ուժի մեջ մտնելը. Գործողության դադարեցումը

 

Բաժին 9.01. Կառավարչի՝ «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով նախատեսված պարտավորություններն ուժի մեջ մտնելու պայմանները

 

Բաժին 9.02. Կառավարչի՝ «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով նախատեսված պարտավորություններն ուժի մեջ մտնելու ամսաթիվը

 

Բաժին 9.03. «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի գործողության դադարեցումը՝ ուժի մեջ չմտնելու պատճառով

 

Բաժին 9.04. «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի գործողության դադարեցումը

 

ՀՈԴՎԱԾ Х. Այլ դրույթներ

 

Բաժին 10.01. Ծանուցումները և հարցումները

 

Բաժին 10.02. Ստացողի անունից իրականացվող գործողությունները

 

Բաժին 10.03. Ստացողի ներկայացուցչի լիազորությունների հաստատումը

 

Բաժին 10.04. «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի ձևակերպումը

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Բաժին 1.01. Ստանդարտ պայմանների կարգավիճակը

Սույն «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին համաձայնագրերի ստանդարտ պայմանները» (այսուհետ՝ Ստանդարտ պայմաններ) հաստատված են Կառավարչի կողմից «Հիմնադրամի միջոցների կառավարման մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 1«թ» կետին համապատասխան և Հիմնադրամի պաշտոնական փաստաթուղթ է հանդիսանում՝ «Հիմնադրամի մասին հիմնադրույթի» 2-րդ հոդվածին համապատասխան:

 

Բաժին 1.02. Ստանդարտ պայմանների կիրառումը

 

Սույն Ստանդարտ պայմանները կիրառվում են 2015 թվականի հունիսի 15-ից հետո ստորագրված «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրերի նկատմամբ:

 

Սույն Ստանդարտ պայմանները կիրառվում են «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» կոնկրետ համաձայնագրի նկատմամբ այն ծավալով, որը նախատեսված է այդ համաձայնագրով: Եթե «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի կամ դրա հավելվածի որևէ դրույթ չի համապատասխանում Ստանդարտ պայմանների որևէ դրույթի, ապա կիրառվում է «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի կամ համապատասխան հավելվածի դրույթը: «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրում կարգավորող դրույթների բացակայության դեպքում գործում են Ստանդարտ պայմանների կիրառելի դրույթները՝ այդ համաձայնագրին չհակասող մասով:

 

Բաժին 1.03. Եզրույթները և սահմանումները

 

Եթե «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» կոնկրետ համաձայնագրով այլ բան նախատեսված չէ, ապա Ստանդարտ պայմաններում և «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրերում կիրառվող եզրույթները և սահմանումներն ունեն հետևյալ իմաստը.

ա) Ակտիվներ՝ ցանկացած գույք, ֆինանսական միջոցներ, եկամուտներ և պահանջի իրավունքներ.

բ) Վարկի արժույթ՝ «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրում նշված արժույթ (ԱՄՆ դոլար և (կամ) եվրո), որով նոմինացվել է ֆինանսական վարկը: Եթե ֆինանսական վարկը նոմինացվել է ավելի քան մեկ արժույթով, ապա "Վարկի արժույթ" եզրույթը վերաբերում է այդ արժույթներից յուրաքանչյուրին.

գ) Արտաքին պարտք՝ Ստացողի ցանկացած պարտք, որը ենթակա է կամ կարող է ենթակա լինել վճարման ցանկացած այլ պետության կամ ՄՖԿ-ի որևէ արժույթով.

դ) Պետական ակտիվներ՝ Ստացողի, Ստանդարտ պայմանների 5.01 բաժնի «բ» կետում նշված դրա սուբյեկտներից, քաղաքական կամ վարչական մարմիններից ցանկացած մեկի և ցանկացած կազմակերպության ակտիվներ՝ ներառյալ ոսկու և արժույթի պաշարները (պահուստները), որոնք գտնվում են ցանկացած հիմնարկությունում, որն իրականացնում է կենտրոնական (ազգային) բանկի կամ Ստացողի արժույթի կայունացման հիմնադրամի կամ նույնանման գործառույթներ.

ե) Ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ Ստանդարտ պայմանների 9.02 բաժնի «ա» կետին համապատասխան որոշվող ամսաթիվ, որը վրա հասնելու դեպքում ուժի մեջ են մտնում ֆինանսական վարկը տրամադրելու մասով Կառավարչի պարտավորությունները.

զ) Վարկի հասանելիության ժամանակահատվածի ավարտի ամսաթիվ՝ «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրում նշված ամսաթիվ կամ այլ՝ ավելի ուշ ամսաթիվ, որը Կառավարիչը կարող է սահմանել Ստացողի դիմումի և Հիմնադրամի խորհրդի որոշման հիման վրա՝ Ստանդարտ պայմանների 10.01 բաժնին և 10.04 բաժնի «գ» կետին համապատասխան ծանուցում ուղարկելով Ստացողին, որը վրա հասնելուց հետո ֆինանսական վարկի միջոցներն ստանալու Ստացողի իրավունքը դադարում է.

է) Վճարման ամսաթիվ՝ «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրում նշված յուրաքանչյուր ամսաթիվ, երբ ենթակա են վճարման Ստանդարտ պայմանների 3.01 բաժնում նշված՝ Վարկի գծով վճարումները.

ը) Հիմնական պարտքի մարման ամսաթիվ՝ վճարման յուրաքանչյուր ամսաթիվ, որը վրա հասնելու դեպքում ենթակա է վճարման Ֆինանսական վարկի գծով Հիմնական պարտքի ամբողջ գումարը կամ դրա մի մասը.

թ) Հիմնադրամի հիմնադրման մասին պայմանագիր՝ «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հիմնադրման մասին» պայմանագիր, որը 2009 թվականի հունիսի 9-ին Մոսկվա քաղաքում ստորագրվել է Հիմնադրամի հիմնադիր պետությունների՝ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության կողմից.

ժ) ԼԻԲՕՐ՝ Լոնդոնյան առաջարկվող միջբանկային դրույքաչափ (London Inter Bank Offer Rate), որը սահմանվում է Բրիտանական բանկիրների ասոցիացիայի (British Banker’s Association) կողմից Վարկի արժույթով վեցամսյա ավանդների համար, արտահայտվում է տարեկան տոկոսներով, որը Գրինվիչի ժամանակով առավոտյան ժամը 11.00-ի դրությամբ Reuters screen-ի համապատասխան էջի տվյալներին համապատասխան սահմանվում է մինչև Т ամսաթիվը Լոնդոնի երկու աշխատանքային օր առաջ վրա հասնող ամսաթվի համար, որտեղ Т-ն այն ժամանակահատվածի առաջին օրն է, որի համար կատարվում է տոկոսների հաշվարկը՝ ըստ Միջոցների տրամադրման մասին համաձայնագրի: Reսters-ի համապատասխան էջի փոխարինման կամ անհասանելի լինելու դեպքում Կառավարիչն իրավասու է որոշել այլ էջ կամ աղբյուր, որում կսահմանվի ԼԻԲՕՐ-ի դրույքաչափը:

ժա) ՄՖԿ՝ միջպետական համաձայնագրերի հիման վրա միջազգային իրավունքին համապատասխան ստեղծված և միջազգային իրավասուբյեկտություն ունեցող միջազգային ֆինանսական կազմակերպություններ.

ժբ) Հիմնադրամի մասին հիմնադրույթ՝ «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի մասին» հիմնադրույթ, որը «Հիմնադրամի հիմնադրման մասին» պայմանագրի անբաժանելի մասն է կազմում.

ժգ) Ստացող՝ «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի կողմ հանդիսացող՝ Հիմնադրամի մասնակից պետություն, որին տրամադրվում են Ֆինանսական վարկի միջոցները.

ժդ) Պահման իրավունք՝ հիփոթեք, գրավ, ինչպես նաև այլ ծանրաբեռնումներ, ցանկացած տիպի արտոնություններ և առաջնահերթություններ Պետական ակտիվների նկատմամբ.

ժե) Ծրագիր՝ որպես Ֆինանսական վարկի տրամադրման պարտադիր պայման Ստացողի կողմից պետական մակարդակով ընդունված հակաճգնաժամային (կայունացնող) միջոցառումների ծրագիր.

ժզ) Տոկոսային ժամանակահատված՝ տոկոսների հաշվեգրման ժամանակահատված, ընդ որում՝ առաջին տոկոսային ժամանակահատվածն սկսվում է Ֆինանսական վարկի կամ Ֆինանսական վարկի մասի հատկացման ամսաթվին՝ ներառելով այն, և ավարտվում է մոտակա Վճարման ամսաթվին՝ չներառելով այն: Հաջորդող տոկոսային ժամանակահատվածներն սկսվում են նախորդ տոկոսային ժամանակահատվածի համար Վճարման ամսաթվին՝ ներառելով այն, և ավարտվում են հաջորդ Վճարման ամսաթվին՝ չներառելով այն: Վերջին տոկոսային ժամանակահատվածն ավարտվում է Ֆինանսական վարկի օգտագործման ժամկետի ավարտի ամսաթվին՝ չներառելով այն.

ժէ) Աշխատանքային օր՝ «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի գծով Ստացողի կողմից վճարումների կատարման դեպքերի համար նշանակում է Ստացողի, Ղազախստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների (եթե Վարկի արժույթը ԱՄՆ դոլարն է) և (կամ) Եվրոպայի (եթե Վարկի արժույթը եվրոն է) օրենսդրությանը համապատասխան աշխատանքային օր, որի ընթացքում տվյալ երկրներում առևտրային բանկերը բաց են բանկային գործառնությունների համար (բացի տվյալ պետությունների օրենսդրությամբ սահմանված հանգստյան օրերից և պաշտոնապես ոչ աշխատանքային օրերից).

ժը) Հիմնադրամի միջոցների կառավարման մասին համաձայնագիր՝ «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցների կառավարման մասին» Կառավարչի և Հիմնադրամի հիմնադիրների / մասնակիցների միջև ստորագրված համաձայնագիր՝ «Հիմնադրամի հիմնադրման մասին» պայմանագրին և «Հիմնադրամի մասին» հիմնադրույթին համապատասխան.

ժթ) Եվրասիական զարգացման բանկի հիմնադրման մասին համաձայնագիր՝ Աստանա քաղաքում ստորագրված «Եվրասիական զարգացման բանկի հիմնադրման մասին» 2006 թվականի հունվարի 12-ի համաձայնագիր Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև.

ի) Ֆինանսական վարկի տրամադրման մասին համաձայնագիր՝ Կառավարչի, որը գործում է Հիմնադրամի մասնակիցների անունից և հանձնարարությամբ, և Ստացողի միջև համաձայնագիր, որի առարկան Հիմնադրամի միջոցների ֆինանսական վարկի տրամադրումն է: «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը ներառում է բոլոր փոփոխությունները (լրացումները), որոնք սահմանված կարգին համապատասխան կատարվում են այդ համաձայնագրում, ինչպես նաև դրա բոլոր հավելվածները և փաստաթղթերը, որոնց վկայակոչումները պարունակվում են այդպիսի համաձայնագրի տեքստում.

իա) Հաշիվ՝ նշանակում է Ստացողի կողմից իր երկրի՝ Համաձայնագրում նշված ազգային (կենտրոնական) բանկում բացված՝ Վարկի արժույթով հատուկ հաշիվ, որին փոխանցվում է Ֆինանսական վարկի գումարը.

իբ) Հիմնադրամի մասնակիցներ՝ պետություններ և միջազգային կազմակերպություններ, որոնք Հիմնադրամի մասնակիցներ են հանդիսանում «Հիմնադրամի հիմնադրման մասին» պայմանագրին և «Հիմնադրամի մասին» հիմնադրույթին համապատասխան.

իգ) Կառավարիչ՝ միջազգային կազմակերպություն հանդիսացող Եվրասիական զարգացման բանկը, որն ստեղծվել է Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև «Եվրասիական զարգացման բանկի հիմնադրման մասին» 2006 թվականի հունվարի 12-ի համաձայնագրին համապատասխան, գործում է որպես Հիմնադրամի միջոցների Կառավարիչ՝ «Հիմնադրամի միջոցների կառավարման մասին» համաձայնագրին համապատասխան, կամ Հիմնադրամի մասնակիցների կողմից «Հիմնադրամի հիմնադրման մասին» պայմանագրին և «Հիմնադրամի մասին» հիմնադրույթին համապատասխան որոշված այլ կազմակերպություն.

իդ) Ֆինանսական վարկ՝ ժամկետայնության, վճարելիության և վերադարձելիության հիմունքներով Հիմնադրամի միջոցներից «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի հիման վրա այդպիսի համաձայնագրով սահմանված կարգով և ժամկետներում Ստացողին տրամադրված վարկ.

իե) Հիմնադրամ՝ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամ, որն ստեղծվել է «Հիմնադրամի հիմնադրման մասին» պայմանագրի հիման վրա՝ որպես «Հիմնադրամի հիմնադրման մասին» պայմանագրով սահմանված նպատակներով ֆինանսական ռեսուրսների ներգրավման, կուտակման և օգտագործման գործիք:

 

Ստանդարտ պայմաններում գործածվող մնացած բոլոր եզրույթներն ու սահմանումներն ունեն նույն իմաստը, որը որ ունեն «Հիմնադրամի հիմնադրման մասին» պայմանագրում, «Հիմնադրամի մասին» հիմնադրույթում և Հիմնադրամի խորհրդի կողմից հաստատված՝ «Հիմնադրամի միջոցներից ֆինանսական միջոցների տրամադրման կարգում»:

 

Որոշ եզրույթների իմաստը սահմանվում է Ստանդարտ պայմանների համատեքստում:

 

Բաժին 1.04. Հղումները և վերնագրերը

Հոդվածների, բաժինների և կետերի՝ Ստանդարտ պայմաններում առկա վկայակոչումները Ստանդարտ պայմանների հոդվածների, բաժինների և կետերի վկայակոչումներ են հանդիսանում: Հոդվածների և բաժինների վերնագրերը, ինչպես նաև բովանդակությունը Ստանդարտ պայմաններում ներառվել են տեղեկատվական նպատակներով և հաշվի չեն առնվում Ստանդարտ պայմանների մեկնաբանման ժամանակ:

 

II. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐԿԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ

 

Բաժին 2.01. Ֆինանսական վարկի միջոցների հատկացումը. Միջոցների հատկացման հայտերը

 

ա) Ֆինանսական վարկի միջոցների հատկացումը Կառավարչի կողմից իրականացվում է Ստացողի կողմից Կառավարչին ներկայացվող Ստացողի հարցման հիման վրա, որը պարունակում է հետևյալ փաստաթղթերը (այսուհետ՝ Միջոցների հատկացման հայտ

- Ստացողի գրավոր հարցումը, որը կազմվել է Կառավարչի կողմից սահմանված ձևով.

- Միջոցների հատկացման հայտը Ստացողի անունից ստորագրելու համար լիազորված անձի կամ անձանց լիազորությունների վերաբերյալ՝ Կառավարչի համար բավարար ապացույցները, ինչպես նաև յուրաքանչյուր այդպիսի անձի ստորագրության հաստատված նմուշը.

- Միջոցների հատկացման հայտի հիմնավորվածությունը հավաստող այլ փաստաթղթեր, որոնք հիմնավորված կերպով Կառավարչի կողմից կարող են պահանջվել այդ Հայտով միջոցների դուրսբերումից ինչպես առաջ, այնպես էլ հետո:

 

Միջոցների հատկացման հայտը կազմվում և ստորագրվում է Ստացողի անունից՝ Ստացողի լիազորված անձի կողմից:

 

Միջոցների հատկացումն իրականացվում է 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում, եթե այլ՝ ավելի երկար ժամկետ նշված չէ «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրում, Կառավարչի համար բավարար՝ Միջոցների հատկացման հայտն ստանալուց և «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով նախատեսված բոլոր նախնական պայմանները կատարելուց հետո:

 

բ) Սույն բաժնի «ա» կետում նշված փաստաթղթերից յուրաքանչյուրի ձևը և բովանդակությունը պետք է բավարար լինեն, որպեսզի Կառավարիչը կարողանա համոզվել, որ՝

- Ստացողն իրավունք ունի ստանալու այն գումարը, որը նա նշել է Միջոցների հատկացման հայտում.

- Միջոցների հատկացման հայտում նշված գումարը Ստացողի կողմից օգտագործվելու է բացառապես «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով նախատեսված նպատակներով.

գ) Կառավարիչը Միջոցների հատկացման հայտի հիման վրա Ֆինանսական վարկի գումարները վճարում է բացառապես Ստացողին՝ միջոցների ծախսման համար Կառավարչի կողմից սահմանված ընթացակարգերին համապատասխան:

 

Բաժին 2.02. «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով ընդունելի ծախսերը

 

Ստացողը Ֆինանսական վարկի միջոցներն օգտագործում է «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով նախատեսված ծախսերի ֆինանսավորման համար (այսուհետ՝ Ընդունելի ծախսեր):

«Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի նպատակներով, եթե Համաձայնագրով այլ բան նախատեսված չէ, Ընդունելի ծախսեր են հանդիսանում այն վճարումները, որոնք հաշվեգրվում են Ստացողի Հաշվին և նրա կողմից օգտագործվում են պետական բյուջեի՝ Ստացողի օրենսդրությանը համապատասխան իրականացվող ցանկացած ծախսի դիմաց վճարման գծով:

 

Բաժին 2.03. Ֆինանսական վարկի հատկացման արժույթը

 

Ֆինանսական վարկի ցանկացած գումարի հատկացումն իրականացվում է Վարկի արժույթով:

 

Բաժին 2.04. Հաշվառման վարումը

 

Կառավարիչը վարում է Ֆինանսական վարկի միջոցներով գործառնությունների առանձին հաշվառում՝ Վարկի արժույթով:

 

Բաժին 2.05. Արժույթների արժեքի գնահատումը

 

Այն դեպքում, երբ ֆինանսական վարկի տրամադրման մասին որևէ համաձայնագրի նպատակներով անհրաժեշտություն է առաջանում մեկ արժույթի արժեքն արտահայտել այլ արժույթով, այդ արժեքը հիմնավորված կերպով սահմանվում է Կառավարչի կողմից:

 

III. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆ ՈՒ ՄԱՐՈՒՄԸ

 

Բաժին 3.01. Ֆինանսական վարկի գծով վճարումները

 

Ֆինանսական վարկի սպասարկման և մարման դիմաց Ստացողը Կառավարչին վճարում է գումարները (այսուհետ՝ Վարկի գծով վճարումներ)՝ «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի դրույթներին համապատասխան, այդ թվում՝

 

ա) Ֆինանսական վարկի՝ դուրսբերված և չմարված գումարի վրա հավելագրվող տոկոսները (այսուհետ՝ Տոկոսներ)՝ «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրում նշված դրույքաչափով։ Տոկոսները հավելագրվում են՝ սկսած Ֆինանսական վարկի միջոցների հատկացման համապատասխան ամսաթվերից՝ ներառելով դրանք, մինչև մարման ամսաթվերը՝ չներառելով դրանք, և յուրաքանչյուր անցած Տոկոսային ժամանակահատվածի համար վճարվում են յուրաքանչյուր Վճարման ամսաթվին։ Հաշվարկի համար հիմք է ընդունվել տարվա մեջ 360 (երեք հարյուր վաթսուն) օրը.

 

բ) Ֆինանսական վարկի չօգտագործված գումարի վրա հավելագրվող կոմիսիոն վճարը (այսուհետ՝ Պահուստավորման համար կոմիսիոն վճար)՝ «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրում նշված դրույքաչափով։ Պահուստավորման համար կոմիսիոն վճարը հավելագրվում է սկսած այն ամսաթվից, որը վրա է հասնում «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրն ստորագրելու ամսաթվից 60 (վաթսուն) օր հետո՝ ներառելով այն, մինչև Ֆինանսական վարկի համապատասխան գումարների հատկացման կամ այդ գումարների զրոյացման ամսաթվերը՝ չներառելով դրանք։ Պահուստավորման համար կոմիսիոն վճարը վճարվում է յուրաքանչյուր Վճարման ամսաթվին՝ սկսած Ուժի մեջ մտնելու ամսաթվից հետո վրա հասած ամենամոտ Վճարման ամսաթվից, և վերջացրած Ֆինանսական վարկի գումարի ամբողջական (առանց մնացորդի) օգտագործումից կամ զրոյացումից հետո վրա հասած ամենամոտ Վճարման ամսաթվով: Հաշվարկի համար հիմք է ընդունվել տարվա մեջ 360 (երեք հարյուր վաթսուն) օրը.

 

գ) Ֆինանսական վարկի հատկացված և չմարված գումարը (այսուհետ՝ Հիմնական պարտք)՝ «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով սահմանված մարման ժամանակացույցին համապատասխան.

 

դ) «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով և Ստանդարտ պայմաններով նախատեսված այլ վճարումները՝ «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համապատասխան համաձայնագրով սահմանված կարգով և պայմաններով:

 

Եթե «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրում նախատեսված են Վարկի գծով որևէ վճարումների փոփոխական դրույքաչափեր, ապա Կառավարիչը Ստացողին գրավոր տեղեկացնում է հավելագրման յուրաքանչյուր ժամանակահատվածի համար այդ դրույքաչափերի մասին՝ անմիջապես դրանք սահմանելուց հետո:

 

Բաժին 3.02. Հիմնական պարտքի վաղաժամկետ մարումը

 

ա) Սույն բաժնի «բ» կետում նշված պայմանների պահպանման դեպքում Ստացողն իրավունք ունի վաղաժամկետ վերադարձնել Հիմնական պարտքի հետևյալ գումարները՝

- վաղաժամկետ մարման օրվա դրությամբ առկա՝ «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով նախատեսված Հիմնական պարտքի ամբողջ գումարը.

- Հիմնական պարտքի մարման մեկ կամ մի քանի ամսաթվերին վերադարձման ենթակա՝ «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով նախատեսված Հիմնական պարտքի գումարները՝ Ֆինանսական վարկի մարման ժամկետներին հակառակ հերթականությամբ, երբ մարման ամենաուշ ժամկետն ունեցող Հիմնական պարտքի գումարը ենթակա է մարման առաջին հերթին:

 

բ) Սույն բաժնի «ա» կետում թվարկված գումարները վաղաժամկետ վերադարձնելու համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների պահպանումը՝

- Ստացողը վաղաժամկետ մարում իրականացնելու իր մտադրության մասին Կառավարչին գրավոր ծանուցում է ուղարկել վաղաժամկետ մարման ենթադրվող ամսաթվից ոչ պակաս քան քառասունհինգ օր առաջ, և այդ ամսաթիվը Կառավարչի համար ընդունելի է.

- վաղաժամկետ մարման ամսաթվի դրությամբ Ստացողը վճարել է Վարկի գծով՝ այդ օրվա դրությամբ վճարման ենթակա բոլոր վճարումները:

 

Բաժին 3.03. Վարկի գծով մասնակի վճարումը

Եթե Կառավարիչը ստանում է գումար, որն ավելի պակաս է, քան այն ստանալու պահի դրությամբ Ստացողի կողմից վճարման ենթակա՝ Վարկի գծով վճարման ամբողջ գումարը, ապա Կառավարիչը նշված գումարը հաշվանցում է Վարկի գծով վճարումների մարման դիմաց հետևյալ հերթականությամբ՝

ա) առաջին հերթին՝ Համաձայնագրով վճարման ենթակա Կառավարչի ծախսումների և ծախսերի փոխհատուցման համար.

բ) երկրորդ հերթին՝ տուժանքների (տույժերի, տուգանքների) վճարման համար.

գ) երրորդ հերթին՝ Պահուստավորման համար Տոկոսների և Կոմիսիոն վճարների վճարման համար.

դ) չորրորդ հերթին՝ Հիմնական պարտքի մարման համար:

 

Բաժին 3.04. Վարկի գծով վճարումներ կատարելու ժամկետները

 

Վարկի գծով բոլոր վճարումները ենթակա են վճարման «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով սահմանված ժամկետներում:

 

Վարկի գծով վճարումների կատարման մասով ստացողի պարտավորությունների կատարման ամսաթիվն է Կառավարչի հաշվին դրամական միջոցները հաշվեգրելու ամսաթիվը:

 

Վարկի գծով վճարումներ կատարելու համար Կառավարչի հաշվի վավերապայմանները նշվում են «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրում: Նշված վավերապայմանների փոփոխության դեպքում, Կառավարիչն Ստացողին միակողմանիորեն ծանուցում է այդպիսի փոփոխության մասին՝ Ստանդարտ պայմանների 10.01 բաժնին և 10.04 բաժնի «գ» կետին համապատասխան: Վավերապայմանների փոփոխությունն Ստացողի համար ուժի մեջ է մտնում Կառավարչի ծանուցումն ստանալու ամսաթվից կամ այլ՝ Կառավարչի ծանուցման մեջ նշված ավելի ուշ ամսաթվից:

 

Եթե այն օրը, երբ Ստացողն ըստ Համաձայնագրի պետք է Կառավարչին վճարում կատարի, Աշխատանքային օր չէ, ապա Ստացողի կողմից վճարումը պետք է կատարվի դրան հաջորդող մոտակա Աշխատանքային օրը:

 

Բաժին 3.05. Վարկի գծով վճարման արժույթը

Վարկի գծով բոլոր վճարումներն Ստացողը կատարում է Վարկի արժույթով:

 

Բաժին 3.06. Վարկի գծով վճարման եղանակը

 

ա) Վարկի գծով ցանկացած վճարում, որը պետք է փոխանցվի Կառավարչի հաշվին «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրում նշված երկրի արժույթով, կատարվում է այնպիսի եղանակով և այնպիսի եղանակով ձեռք բերված արժույթով, որոնք այդ երկրի օրենսդրությամբ թույլատրվում են այդպիսի վճարում կատարելու և Կառավարչի՝ այդ արժույթով ավանդներ ընդունելու իրավասություն ունեցող ավանդապահներից մեկի մոտ Կառավարչի հաշվին այդպիսի արժույթի ավանդադրման համար:

 

բ) Վարկի գծով բոլոր վճարումները կատարվում են առանց որևէ սահմանափակումների, որոնք սահմանված են Ստացողի օրենսդրությամբ կամ նրա տարածքում, և առանց Ստացողի կողմից կամ նրա տարածքում գանձվող որևէ հարկերի նվազեցման և հավելագրման:

 

գ) «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի վրա չեն տարածվում որևէ հարկեր, որոնք Ստացողի կողմից կամ նրա տարածքում գանձվում են «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի կնքման, հանձնման կամ գրանցման արդյունքում կամ դրա հետ կապված:

 

դ) Վարկի գծով բոլոր վճարումներն Ստացողի կողմից կատարվում են առանց Ստացողի կողմից հանդիպակաց պահանջների հաշվանցման, ցանկացած տեսակի նվազեցումների կամ պահումների իրավունքի: Կառավարիչն իրավունք ունի Ստացողի հետ վերջնահաշվարկների ժամանակ կատարելու փոխադարձ հանդիպակաց պահանջների հաշվանցում:

 

ե) Եթե Ստացողն այդպիսի վճարումը պետք է կատարի հարկերի, թղթակցային բանկերի կոմիսիոն վճարների վճարման դիմաց նվազեցումներով կամ պահումներով կամ այլ հիմունքներով, ապա Ստացողի կողմից վճարվող գումարը պետք է ավելացվի այնքան, որ անհրաժեշտ նվազեցումից կամ պահումից հետո Կառավարիչը ստանա այն գումարին հավասար գումար, որը նա կստանար, եթե այդպիսի նվազեցումները կամ պահումները չկատարվեին կամ չպահանջվեին:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

Բաժին 4.01. Ծրագրի կատարումը

 

Ստացողն ապահովում է.

 

ա) Ծրագրի իրականացումը`

- անհրաժեշտ բարեխղճությամբ և արդյունավետությամբ,

- համապատասխան վարչական, տեխնիկական, ֆինանսական, էկոլոգիական և սոցիալական նորմերին ու գործելակերպին համապատասխան,

- «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի և սույն Ստանդարտ պայմանների դրույթներին համապատասխան.

բ) Ծրագրի ֆինանսավորման համար դրամական միջոցների, ինչպես նաև Ծրագրի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների, սարքավորումների, ծառայությունների և այլ ռեսուրսների ժամանակին տրամադրումը՝ Ծրագրի արդյունավետ իրականացումն ապահովող ժամկետներում։

 

Բաժին 4.02. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումը

 

Ստացողն ապահովում է՝

ա) մշտական մոնիթորինգ ու գնահատում Ծրագրի իրականացման ընթացքի և դրա նպատակների իրագործման նկատմամբ՝ Կառավարչի համար ընդունելի ցուցանիշների օգտագործմամբ.

բ) իրենց ձևով և բովանդակությամբ Կառավարչին բավարարող պարբերական հաշվետվություններ կազմելը՝ այդպիսի մոնիթորինգի ու գնահատման արդյունքների ամփոփմամբ և հետագայում Ծրագրի արդյունավետ ու հաջող իրականացման և դրա նպատակների իրագործման համար առաջարկվող միջոցների շարադրմամբ.

գ) սույն բաժնի «բ» կետում նշված հաշվետվություններից յուրաքանչյուրը, ըստ պատրաստվածության, օպերատիվ կերպով Կառավարչին ներկայացնելը, Կառավարչին այդպիսի հաշվետվությունների վերաբերյալ Ստացողի հետ կարծիքներ փոխանակելու հնարավորություն տալը, ինչպես նաև Կառավարչի կողմից առաջարկված միջոցներն իրականացնելը՝ կոնկրետ հարցերի վերաբերյալ Կառավարչի դիրքորոշումը հաշվի առնելով.

դ) վարկի հասանելիության ժամանակահատվածի ավարտի օրվանից հետո վեց ամսից ոչ ուշ կամ այդ նպատակով «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով նախատեսված ավելի վաղ ժամկետում այն հաշվետվությունները կազմելն ու Կառավարչին ուղարկելը, որոնք առնչվում են Ծրագրի իրականացմանը, Ստացողի կողմից «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը և Կառավարչի կողմից հիմնավորված կերպով պահանջված ծավալով ու մանրամասնությամբ Ծրագրի նպատակների իրագործմանը, ինչպես նաև Ծրագրի արդյունքների կայունության ապահովմանն ուղղված գործողությունների պլանին։

 

Բաժին 4.03. Կառավարչի ու Ստացողի միջև փոխգործակցությունը

Ստացողն ու Կառավարիչը սերտորեն համագործակցում են՝ Ծրագրի նպատակների ու խնդիրների իրագործումը, ինչպես նաև Ծրագրի միջոցառումների ժամանակին ու արդյունավետ կատարումն ապահովելու համար, այդ թվում՝

ա) ըստ անհրաժեշտության՝ կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ փոխանակում են կարծիքներ Ծրագրի իրականացման հետ կապված հարցերի ու «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունների կատարման վերաբերյալ և մյուս կողմին ներկայացնում են այդ հարցերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, որն այն կարող է հիմնավորված կերպով պահանջել.

բ) անհապաղ տեղեկացնում են միմյանց այնպիսի իրավիճակների մասին, որոնք խոչընդոտում են կամ կարող են խոչընդոտել այդ հարցերի իրագործմանը։

 

Բաժին 4.04. Ծրագրի ստուգումն Ստացողի տարածքում

Ստացողը Կառավարչի ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս՝

ա) մուտք գործել Ստացողի տարածքի ցանկացած մաս՝ Ծրագրի իրականացման հետ կապված կամ Ֆինանսական վարկին առնչվող նպատակներով.

բ) ստանալ և ստուգել Ստացողի կողմից «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների կատարման հետ կապված հաշվառման փաստաթղթերը։

 

V. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

Բաժին 5.01. Ֆինանսական և տնտեսական տվյալները

Ստացողը Համաձայնագրի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում Կառավարչի պահանջով ներկայացնում է՝

ա) իր տարածքում ֆինանսական և տնտեսական պայմանների վերաբերյալ՝ Կառավարչի կողմից հիմնավորված կերպով պահանջվող ամբողջ տեղեկատվությունը՝ ներառելով իր վճարային հաշվեկշռի ու պետական պարտքի վերաբերյալ տեղեկատվությունը, սակայն չսահմանափակվելով դրանով.

բ) մանրամասն տեղեկատվություն իր սուբյեկտների, քաղաքական ու վարչական մարմինների, հաստատությունների և ցանկացած կազմակերպության վերաբերյալ՝

- որոնք պատկանում են Ստացողին,

- որոնք գտնվում են Ստացողի վերահսկողության տակ,

- որը գործում է Ստացողի անունից՝ ի շահ վերջինիս,

- որը գործում է ցանկացած այդպիսի մարմնի կամ հաստատության անունից և ի շահ նրան,

- որը իրականացնում է կենտրոնական (ազգային) բանկի կամ Ստացողի արժույթի կայունացման հիմնադրամի գործառույթներ կամ նույնանման գործառույթներ։

 

VI. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Բաժին 6.01. Ֆինանսական վարկի ապահովումը

ա) Ստացողը պարտավորվում է ապահովել, որ իր Արտաքին պարտքն Ստացողի ակտիվների հատկացման, իրացման կամ բաշխման մասով առաջնահերթություն չունենա Հիմնադրամի միջոցների հաշվին ստացած Ֆինանսական վարկերի գծով առկա պարտքի նկատմամբ։

բ) Եթե Ստացողի Արտաքին պարտքի որևէ պարտատիրոջ մոտ Ստացողի Պետական ակտիվների նկատմամբ առաջանա Պահման իրավունք, որով նախատեսվում է այդպիսի պարտատիրոջ պահանջները Կառավարչի պահանջների համեմատ առաջնահերթ կարգով Պետական ակտիվների հաշվին բավարարելը, ապա, Կառավարչի՝ Ստանդարտ պայմանների 10.01 բաժնով նախատեսված կարգով այլ կերպ չհամաձայնվելու դեպքում այդ Պահման իրավունքը, պայմանավորված դրա առաջացման փաստով և առանց Կառավարչի ու Հիմնադրամի կողմից լրացուցիչ ծախքերի, հավասարապես և համաչափորեն կճանաչվի որպես Վարկի գծով բոլոր վճարումների ապահովում։

գ) Կառավարչին Հիմնական պարտքը վերադարձնելու և վարձահատուցելու հետ կապված ցանկացած չնախատեսված ծախսեր և կոմիսիոն վճարներ, որոնք կարող են առաջանալ Ֆինանսական վարկի միջոցներն Ստացողին փոխանցելու մասով, ամբողջությամբ փոխհատուցվում են Ստացողի կողմից՝ ինքնուրույն։

դ) Կառավարչի միջոցներն ու գույքը, այդ թվում՝ նաև Ֆինանսական վարկի գումարը, Ստացողի տարածքում զերծ են ամեն տեսակի սահմանափակումներից, կարգադրագրերից և մորատորիումներից։

 

VII. ԶՐՈՅԱՑՈՒՄԸ. ԿԱՍԵՑՈՒՄԸ. ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՄԱՐԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԸ

 

Բաժին 7.01. Ֆինանսական վարկի գումարների զրոյացումն Ստացողի կողմից

Ստացողն իրավունք ունի զրոյացնելու Ֆինանսական վարկի ցանկացած չօգտագործված գումար՝ ծանուցում ուղարկելով Կառավարչին։

Եթե նշված ծանուցումը Կառավարչի կողմից ստացվել է Ստացողի կողմից այն ուղարկելու ամսաթվից հետո մեկ օրացուցային ամսվա ընթացքում, ապա դրանում նշված գումարի զրոյացման ամսաթիվ է հանդիսանում Ստացողի կողմից ծանուցումն ուղարկելու ամսաթիվը։

Եթե նշված ծանուցումը Կառավարչի կողմից ստացվել է Ստացողի կողմից այն ուղարկելու ամսաթվից հետո մեկ օրացուցային ամիսը լրանալուն պես, ապա դրանում նշված գումարի զրոյացման ամսաթիվ է հանդիսանում Կառավարչի կողմից Ստացողին զրոյացման գրավոր հաստատումն ուղարկելու ամսաթիվը։

 

Բաժին 7.02. Ստացողի՝ Ֆինանսական վարկի միջոցներն ստանալու իրավունքի կասեցումը

Եթե տեղի կունենա կամ կշարունակվի ստորև թվարկված իրադարձություններից որևէ մեկը, ապա Կառավարիչը, ծանուցում ուղարկելով Ստացողին, իրավունք ունի ամբողջությամբ կամ մասամբ կասեցնելու Ստացողի՝ Ֆինանսական վարկի միջոցներն ստանալու իրավունքը: Այդպիսի կասեցումը կգործի Կառավարչի կողմից Ստացողին ծանուցում ուղարկելու ամսաթվից սկսած մինչև կասեցմանը հանգեցրած պատճառների վերացումը, եթե Կառավարիչը չծանուցի Ստացողին մինչև կասեցման պատճառների վերացումը միջոցների հատկացման իրավունքի վերականգնման մասին։

ա) Ստացողը «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով սահմանված ժամկետում չի կատարել Վարկի գծով որևէ վճարում՝ ամբողջությամբ կամ մասամբ։

բ) Ստացողը չի կատարել կամ չի ապահովել «Հիմնադրամի հիմնադրման մասին» պայմանագրով, «Հիմնադրամի մասին» հիմնադրույթով, «Հիմնադրամի միջոցների կառավարման մասին» համաձայնագրով, ինչպես նաև «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» իր հետ կնքված ցանկացած համաձայնագրով ստանձնած իր պարտավորություններից որևէ մեկը։

գ) Ստացողը չի կատարել Հիմնական պարտքի, տոկոսների կամ Հիմնադրամի մասնակից պետությանը, Կառավարչին կամ ՄՖԿ-ին հասանելիք ցանկացած այլ գումարի մարման գծով վճարումը՝ Ստացողի և Հիմնադրամի այդպիսի մասնակից պետության, Կառավարչի կամ ՄՖԿ-ի միջև համապատասխան համաձայնագրով սահմանված ժամկետում։

դ) Այն իրավաբանական անձը, որի բաժնետերը կամ մասնակիցն է Ստացողը, չի կատարել հիմնական պարտքի, տոկոսների կամ Կառավարչին հասանելիք ցանկացած այլ գումարի մարման գծով վճարումը՝ այդ իրավաբանական անձի և Կառավարչի միջև համապատասխան համաձայնագրով սահմանված ժամկետում։

ե) Ստեղծվել է արտակարգ իրավիճակ, որի պատճառով քիչ հավանական է դառնում այն, որ կողմերից որևէ մեկը կկարողանա կատարել «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները։

զ) Ստացողի կամ նրա լիազորված ներկայացուցչի կողմից «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի առնչությամբ ներկայացված ցանկացած տեղեկատվություն կամ հաշվետվություն էականորեն ճիշտ չեն։

է) Ստացողը, առանց Կառավարչի համաձայնության, ամբողջությամբ կամ մասամբ վերազիջել է «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով ստանձնած իր պարտավորություններից որևէ մեկը։

ը) Ստացողը դադարել է լինել Հիմնադրամի մասնակից։

թ) Տեղի է ունեցել «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով նախատեսված ցանկացած այլ իրադարձություն՝ սույն բաժնի նպատակներով:

 

Բաժին 7.03. Ստացողի՝ Ֆինանսական վարկի միջոցներն ստանալու իրավունքի չեղարկումը

Եթե տեղի կունենա և կշարունակվի ստորև թվարկված իրադարձություններից որևէ մեկը, ապա Կառավարիչը, ծանուցում ուղարկելով Ստացողին, իրավունք ունի վերացնելու Ստացողի՝ Ֆինանսական վարկի չյուրացված միջոցների որևէ մասն ստանալու իրավունքը: Այդպիսի ծանուցումն ուղարկելու ամսաթիվ է հանդիսանում դրանում նշված գումարի զրոյացման ամսաթիվը:

ա) Ստացողի՝ միջոցներն ստանալու իրավունքը կասեցված է եղել որևէ գումարի նկատմամբ ավելի քան երեսուն օր անընդմեջ:

բ) Կառավարիչը, խորհրդակցելով Ստացողի հետ, որոշում է ընդունել այն մասին, որ Ֆինանսական վարկի որևէ չօգտագործված գումար չի պահանջվի Ընդունելի ծախսերի ֆինանսավորման համար:

գ) Վարկի հասանելիության ժամանակահատվածի ավարտի ամսաթիվը վրա հասնելուց հետո մնում է չօգտագործված մնացորդ: Ֆինանսական վարկի այդպիսի չօգտագործված մնացորդն ավտոմատ կերպով զրոյացվում է Վարկի հասանելիության ժամանակահատվածի ավարտի ամսաթվից՝ առանց Կառավարչի կողմից որևէ ծանուցում ուղարկելու:

դ) Տեղի է ունեցել «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով նախատեսված ցանկացած այլ իրադարձություն՝ սույն բաժնի նպատակներով:

 

Բաժին 7.04. Հիմնական պարտքի մարման ժամանակացույցի փոփոխումը զրոյացման դեպքում

Եթե Կառավարիչը և Ստացողը այլ պայմանավորվածության չգան, ապա զրոյացման հետևանքով Ֆինանսական վարկի գծով Հիմնական պարտքի մարման նոր ժամանակացույց սահմանելիս Ֆինանսական վարկի ցանկացած զրոյացված գումար համաչափորեն նվազեցվում է Ֆինանսական վարկի գծով Հիմնական պարտքի գումարից մարման այն ժամկետներով, որոնք վրա են հասնում այդպիսի զրոյացման ամսաթվից հետո: Այլ պայմանավորվածություն է ձևակերպվում Կառավարչի կողմից ծանուցումն Ստացողի հարցմամբ ուղարկելու միջոցով՝ Ստանդարտ պայմանների 10.01 բաժնին և 10.04 բաժնի «գ» կետին համապատասխան, և ուժի մեջ է մտնում Կառավարչի ծանուցման մեջ նշված ամսաթվից:

 

Բաժին 7.05. Ֆինանսական վարկի գծով Հիմնական պարտքը վաղաժամկետ մարելու մասին պահանջ ներկայացնելը

Ստացողին գրավոր ծանուցում ուղարկելուց հետո Կառավարիչն իրավունք ունի վաղաժամկետ մարման համար ներկայացնելու Ֆինանսական վարկի գծով Հիմնական պարտքի ամբողջ գումարը կամ դրա մի մասը՝ «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրին կամ սույն Ստանդարտ պայմաններին համապատասխան վճարման ենթակա՝ Վարկի գծով այլ վճարումների հետ միասին, հետևյալ դեպքերում՝

ա) այն դեպքում, երբ տեղի է ունեցել և շարունակվում է Ստանդարտ պայմանների 7.02 բաժնում թվարկված իրադարձություններից որևէ մեկը՝ Կառավարչի կողմից համապատասխան ծանուցումը Ստացողին ուղարկելու ամսաթվից 30 (երեսուն) օրվա ընթացքում, եթե ծանուցման մեջ այլ ժամկետ նշված չէ.

բ) տեղի է ունեցել սույն բաժնի նպատակներով «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով նախատեսված ցանկացած այլ իրադարձություն, և այդ իրադարձությունը շարունակվում է «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով նախատեսված ժամանակահատվածի ընթացքում (դրա առկայության դեպքում):

Կառավարչի՝ վաղաժամկետ մարման մասին ծանուցումն ստանալուց հետո դրա մեջ նշված Հիմնական պարտքի և Վարկի գծով այլ վճարումների գումարները ենթակա են Ստացողի կողմից անհապաղ վճարման:

 

Բաժին 7.06. Վարկի գծով վճարումների մարումն ուշացնելու համար տուժանքը

Համաձայնագրին համապատասխան Բանկին հասանելիք Վարկի գծով վճարումների մարման պարտավորությունների կատարումը ուշացնելու դեպքում Ստացողը մարման ուշացման համար Կառավարչին վճարում է տուժանք՝ «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրում նշված չափով: Տուժանքը հաշվարկվում է ամբողջ գումարի վրա ժամկետանց պարտավորության ուշացման յուրաքանչյուր օրացուցային օրվա համար՝ սկսած ուշացման այն ամսաթվին հաջորդող օրվանից, երբ այդ վճարումը պետք է կատարվի՝ մինչև Ստացողի ժամկետանց պարտավորության գումարը Կառավարչի հաշվին հաշվեգրելու ամսաթիվը։

 

Բաժին 7.07. Ֆինանսական վարկի տրամադրման մասին համաձայնագրերի գործողությունը վաղաժամկետ մարելու մասին պահանջը չեղարկելուց, կասեցնելուց կամ ներկայացնելուց հետո

Անկախ սույն հոդվածին համապաատասխան վաղաժամկետ մարման մասին պահանջի ցանկացած չեղարկումից, կասեցումից կամ ներկայացումից՝ «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի բոլոր դրույթները շարունակում են գործել ամբողջ ծավալով, եթե սույն Ստանդարտ պայմաններով կամ «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով միանշանակորեն այլ բան չի նախատեսվում:

 

VIII. ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄԸ. ԱՐԲԻՏՐԱԺԸ

 

Բաժին 8.01. Պարտավորությունների կատարմանը հարկադրելու հնարավորությունը

ա) Ստացողի՝ «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով նախատեսված իրավունքներն ու պարտավորություններն իրավաբանական ուժ ունեն և ապահովված են հարկադիր կատարման հնարավորությամբ՝ «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի, Ստանդարտ պայմանների և Հիմնադրամի փաստաթղթերի դրույթներին համապատասխան՝ անկախ Ստացողի օրենսդրության որևէ դրույթից։

բ) Ստացողն իրավունք չունի պնդել, որ «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի և սույն Ստանդարտ պայմանների որևէ դրույթ իրավաբանական ուժ չունի կամ ենթակա չէ հարկադիր կատարման՝ Ստացողի օրենսդրության, Հիմնադրամի և (կամ) Կառավարչի փաստաթղթերի որևէ դրույթի հիման վրա։

գ) Ստացողը սույնով հաստատում և Կառավարչին հավաստիացնում է այն մասին, որ ինքը և իր գույքը զերծ են որևէ դատական անձեռնմխելիությունից, հայցի ապահովման միջոցների անձեռնմխելիությունից, որոշման կամ հրամանի հարկադիր կատարման առնչությամբ անձեռնմխելիությունից, և սույնով Ստացողն անշրջելի կերպով հրաժարվում է իր կամ իր գույքի առնչությամբ ցանկացած անձեռնմխելիությունից, որն ինքը կարող է ձեռք բերել՝ լինի դա հաշվանցման կամ դատական վարույթների առնչությամբ պետական, թե այլ անձեռնմխելիություն ցանկացած պետությունում՝ ներառյալ ցանկացած դատարանի կամ տրիբունալի առնչությամբ անձեռնմխելիությունը, ինչպես նաև նախնական ապահովման միջոցների կամ ապահովման այլ միջոցների կամ դատարանի որոշման կատարման առնչությամբ իր գույքի անձեռնմխելիությունը։

դ) «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրում և (կամ) Ստանդարտ պայմաններում պարունակվող ոչ մի դրույթ չպետք է մեկնաբանվի որպես հրաժարում, մերժում կան փոփոխություն՝ այն անձեռնմխելիության, առավելությունների, արտոնությունների և պատասխանատվությունից ազատման առնչությամբ, որոնք Կառավարչին են տրամադրված Կառավարչի ստեղծումն ու գործունեությունը կանոնակարգող միջազգային պայմանագրերին, միջազգային կիրառելի այլ պայմանագրերին և իրավունքին համապատասխան։

ե) Կառավարչի դեմ հայցեր և գործեր կարող են հարուցվել միայն այն պայմանով, եթե Կառավարչից ստացվել է անձեռնմխելիությունից, առավելությունից կամ արտոնությունից հրաժարում, որը Կառավարիչն իրականացրել է այն չափով և պայմաններով, որոնք, իր կարծիքով, համապատասխանում են Կառավարչի շահերին։ Անձեռնմխելիությունից, առավելությունից կամ արտոնությունից (դրանց որևէ մասից) այդ հրաժարումը պետք է իրականացվի «Եվրասիական զարգացման բանկի հիմնադրման մասին» համաձայնագրով նախատեսված կարգով։

 

Բաժին 8.02. Իրավունքների իրականացման ուշացումները

Կողմերից ցանկացածին հասանելի՝ «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով նախատեսված որևէ իրավունքի, լիազորության կամ իրավական պաշտպանության որևէ միջոցի իրականացումն ուշացնելը կամ չկատարելը պարտավորությունների ցանկացած չկատարման դեպքում չի նվազեցնում այդ իրավունքների, լիազորությունների կամ իրավական պաշտպանության միջոցների նշանակությունը և չի համարվում դրանցից հրաժարում կամ պարտավորությունների չկատարման հետ լուռ համաձայնություն։

Պարտավորությունների ցանկացած չկատարման մասով այդ կողմի ոչ մի գործողություն (անգործություն) չի առնչվում այդ կողմի իրավունքներին, լիազորություններին կամ իրավական պաշտպանության միջոցներին և չի նվազեցնում դրանց նշանակությունը՝ պարտավորությունների ցանկացած այլ կամ հետագա չկատարման առնչությամբ։

 

Բաժին 8.03. Արբիտրաժը

ա) «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի կողմերի միջև ցանկացած տարաձայնություն կամ ցանկացած կողմի՝ մյուս կողմին ներկայացված ցանկացած պահանջ, որը ծագել է «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի առնչությամբ և ծագելու պահից առնվազն վեց ամսվա ընթացքում կողմերի միջև ըստ պայմանավորվածության չի կարգավորվել, վեճի կողմերից ցանկացածի կողմից փոխանցվում է Հիմնադրամի խորհրդի կարգավորմանը։

բ) Այն դեպքում, երբ սույն բաժնի «ա» կետին համապատասխան վեճը չի կարգավորվել Հիմնադրամի խորհրդի կողմից, վեճի կողմերից ցանկացածը կարող է այն փոխանցել երեք արբիտրներից բաղկացած միջնորդ դատարանի քննմանը, որոնցից մեկը նշանակվում է Հիմնադրամի խորհրդի կողմից, մյուսը՝ Ստացողի, իսկ երրորդը՝ նշանակված արբիտրների համաձայնությամբ, կամ եթե արբիտրներն իրենց նշանակումից հետո վեց ամսվա ընթացքում համաձայնության չգան՝ Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային դատարանի նախագահի կողմից։ Երրորդ արբիտրին ընտրելիս ընտրված արբիտրներն առաջնորդվում են այն կանոնով, ըստ որի նա չպետք է լինի վեճի կողմ հանդիսացող պետության քաղաքացի կամ վեճի կողմ հանդիսացող միջազգային կազմակերպության ներկայացուցիչ։

գ) Վեճը կարգավորելիս արբիտրներն առաջնորդվում են ՅՈՒՆՍԻՏՐԱԼ–ի արբիտրաժային կանոնակարգով։ Արբիտրաժային քննության լեզու է հանդիսանում ռուսերենը։ Արբիտրաժային քննություն անցկացնելու վայր է հանդիսանում Մոսկվա քաղաքը։

դ) Անկախ ՅՈՒՆՍԻՏՐԱԼ–ի արբիտրաժային կանոնակարգի դրույթներից՝ արբիտրաժային դատարանն իրավասու չէ նախքան արբիտրաժային որոշում կայացնելը Կառավարչի նկատմամբ ընդունել պաշտպանության ժամանակավոր որևէ միջոց կամ հայցի ապահովման որևէ միջոց, և նախքան արբիտրաժային որոշում կայացնելը համաձայնագրի կողմերից ոչ մեկը Կառավարչի նկատմամբ պաշտպանության ժամանակավոր որևէ միջոց կամ հայցի ապահովման որևէ միջոց ընդունելու մասին միջնորդությամբ չի կարող դիմել դատական որևէ ատյան։

ե) Արբիտրաժային դատարանն իրավասու է քննել և ցանկացած վարույթի, սահմանման կամ արբիտրաժային ցանկացած որոշման մեջ ներառել Կառավարչի կամ Ստացողի կողմից իր քննմանը պատշաճ կերպով փոխանցված ցանկացած վեճ կամ տարաձայնություն այն չափով, որքան այդ վեճը կամ տարաձայնությունը ծագում են «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրից։ Ընդ որում, հաշվի առնելով սույն կետը, արբիտրաժային վարույթի մեջ չի ներգրավվում ոչ մի այլ կողմ, և այն չի միացվում որևէ այլ կողմի մասնակցությամբ վարույթին։

զ) «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի նպատակներով կիրառելի իրավունք է հանդիսանում միջազգային հանրային իրավունքը, որի աղբյուրներ, սույն Համաձայնագրի նպատակներով, հանդիսանում են.

- «Հիմնադրամի հիմնադրման մասին» պայմանագիրը, «Կառավարման մասին» համաձայնագիրը, «Եվրասիական զարգացման բանկի հիմնադրման մասին» համաձայնագիրը, «Ստացողի տարածքում Կառավարչի գտնվելու պայմանների մասին» համաձայնագիրը (եթե կիրառելի է), ինչպես նաև այլ համաձայնագրեր և պայմանագրեր, որոնք կողմերի համար ստեղծում են փոխադարձ իրավունքներ և պարտականություններ.

- Ստացողի համար պարտադիր ուժ ունեցող միջազգային ցանկացած կոնվենցիաների և պայմանագրերի դրույթները, որոնք համընդհանուր ճանաչում ունեն որպես ընդհանուր իրավունքի կոդիֆիկացնող պարտադիր նորմեր, համապատասխան կերպով կիրառելի են պետությունների ու ՄՖԿ–ի նկատմամբ կամ հաստատված են որպես այդպիսի նորմեր.

- Կառավարչի համար պարտադիր ուժ ունեցող կամ չունեցող միջազգային ցանկացած կոնվենցիաների և պայմանագրերի դրույթները, որոնք համընդհանուր ճանաչում ունեն որպես ընդհանուր իրավունքի կոդիֆիկացնող պարտադիր նորմեր, համապատասխան կերպով կիրառելի են պետությունների ու ՄՖԿ–ի նկատմամբ կամ հաստատված են որպես այդպիսի նորմեր.

- միջազգային սովորույթների այլ ձևեր՝ ներառյալ պետությունների ու ՄՖԿ–ի այն գործելակերպը, որում առկա են իրավաբանական պարտավորությունների ստեղծման համար անհրաժեշտ համընդհանրությունը, հետևողականությունը և շարունակականությունը.

- իրավունքի կիրառելի ընդհանուր սկզբունքները։

«Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով լրացուցիչ կարող են սահմանվել կիրառելի իրավունքի այլ աղբյուրներ։

է) Համաձայնագրով դատարանի որոշումների հարկադիր կատարման մասով կիրառելի իրավունք է հանդիսանում միջազգային հանրային իրավունքը և դրան չհակասող մասով՝ Ստացողի օրենսդրությունը։

ը) Արբիտրները որոշումներն ընդունում են ձայների մեծամասնությամբ, և նրանց կողմից ընդունված որոշումը վեճի կողմերի համար հանդիսանում է վերջնական և պարտադիր։

թ) Եթե Արբիտրների որոշումը վեճի կողմերին հանձնելուց հետո երեսուն օրվա ընթացքում չի կատարվում, ապա վեճի կողմերից ցանկացածն իրավունք ունի.

- դիմելու դատարան՝ որոշում կայացնելու համար, կամ որոշման հարկադիր կատարման նպատակով երկրորդ մասնակցի նկատմամբ վարույթ հարուցելու համապատասխան իրավասության ցանկացած դատարանում.

- ըստ դատարանի հրամանի՝ հարկադիր կատարելու այդ որոշումը.

- դիմելու երկրորդ մասնակցի նկատմամբ իրավական պաշտպանության ցանկացած այլ ընդունելի միջոցի՝ արբիտրաժային որոշման և «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի դրույթների հարկադիր կատարման նպատակով։

ժ) Սույն բաժնին համապատասխան՝ որևէ վարույթի կամ սույն բաժնին համապատասխան կայացված որևէ որոշման հարկադիր կատարման նպատակով հարուցված ցանկացած վարույթի հետ կապված ցանկացած ծանուցում կամ դատարանի փաստաթղթեր հանձնելը պետք է իրականացվի սույն Ստանդարտ պայմանների 10.01 բաժնում նախատեսված կարգով։ «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի կողմերը հրաժարվում են ցանկացած այդպիսի ծանուցում կամ դատարանի փաստաթուղթ հանձնելու եղանակներից։

 

IX. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

Բաժին 9.01. Կառավարչի՝ «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով նախատեսված պարտավորություններն ուժի մեջ մտնելու պայմանները

Կառավարչի՝ «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով նախատեսված պարտավորություններն ուժի մեջ են մտնում միայն նրանից հետո, երբ Կառավարիչն ստանա հետևյալ պայմանների կատարման՝ իր համար բավարար ապացույցներ՝

ա) «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը՝

- պատշաճ կերպով հաստատված կամ վավերացված է Ստացողի բոլոր լիազոր մարմինների կողմից՝ նրա օրենսդրությամբ սահմանված կարգով,

- ստորագրված է Ստացողի անունից՝ այն անձի կողմից, որն ունի պատշաճ կերպով ձևակերպված լիազորություններ,

- իրենից ներկայացնում է Ստացողի վավերական և իրավաբանական ուժ ունեցող պարտավորություն, որը ենթակա է կատարման՝ «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի պայմաններին համապատասխան։

բ) Սույն բաժնի նպատակներով՝ կատարված է «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրում նախատեսված ցանկացած այլ պայման։

Որպես ուժի մեջ մտնելու պայմանների կատարման հաստատում՝ Կառավարչին պետք է տրամադրվի վերջինիս համար բավարար հանդիսացող՝ իրավաբանի եզրակացությունը, որն ընդունելի է Կառավարչի համար, կամ Կառավարչի հետ համաձայնեցմամբ՝ վերջինիս համար բավարար հանդիսացող՝ Ստացողի իրավասու հաստատության եզրակացությունը, որով հավաստվում է, որ.

- «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը պատշաճ կերպով հաստատված կամ վավերացված է Ստացողի կողմից և իրավաբանորեն պարտադիր է նրա համար՝ սույն Համաձայնագրի պայմաններին համապատասխան,

- սույն բաժնի նպատակներով՝ կատարված է «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրում նախատեսված ցանկացած այլ պայման։

 

Բաժին 9.02. Կառավարչի՝ «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով նախատեսված պարտավորություններն ուժի մեջ մտնելու ամսաթիվը

ա) Բացառությամբ Կառավարչի և Ստացողի միջև այլ պայմանավորվածությունների՝ Կառավարչի՝ «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով նախատեսված պարտավորություններն ուժի մեջ են մտնում այն օրը, երբ Կառավարիչն Ստացողին է ուղարկում ծանուցում այն մասին, որ ինքն ընդունել է Ստանդարտ պայմանների 9.01 բաժնին համապատասխան անհրաժեշտ ապացույցները (այսուհետ՝ Ուժի մեջ մտնելու ամսաթիվ

բ) Եթե նախքան Ուժի մեջ մտնելու ամսաթիվը տեղի է ունեցել այնպիսի իրադարձություն, որի հիման վրա Կառավարիչը կարող էր կասեցնել Ստացողի՝ Ֆինանսական վարկի միջոցներ տրամադրելու իրավունքն այն դեպքում, երբ Կառավարչի՝ «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով նախատեսված պարտավորություններն ուժի մեջ լինեին, ապա Կառավարիչն իրավունք ունի հետաձգել սույն բաժնի «ա» կետում նշված ծանուցման ուղարկումն այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարել այդ իրադարձությունը (կամ իրադարձությունները) կամ իրավիճակը։

 

Բաժին 9.03. «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի գործողության դադարեցումը՝ ուժի մեջ չմտնելու պատճառով

«Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի շրջանակներում «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի և կողմերի բոլոր պարտավորությունների գործողությունը դադարեցվում է, եթե «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրն ուժի մեջ չի մտել սույն բաժնի նպատակներով «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրում սահմանված ժամկետում (այսուհետ՝ Ուժի մեջ մտնելու վերջնաժամկետ)՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Կառավարիչը, ուսումնասիրելով ուշացման պատճառները, սահմանում է Ուժի մեջ մտնելու՝ ավելի ուշ վերջնաժամկետ։ Կառավարիչն անհապաղ ծանուցում է Ստացողին Ուժի մեջ մտնելու՝ այդ ավելի ուշ վերջնաժամկետի մասին՝ Ստանդարտ պայմանների 10.01 բաժնին և 10.04 բաժնի «գ» կետին համապատասխան։

 

Բաժին 9.04. «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի գործողության դադարեցումը

«Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի և կողմերի՝ «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով նախատեսված բոլոր պարտավորությունների գործողությունն անհապաղ դադարեցվում է Հիմնական պարտքը և Վարկի գծով մնացած բոլոր վճարումներն ամբողջությամբ վճարելուց հետո, որոնք ենթակա են վճարման «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրին համապատասխան։

 

X. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Բաժին 10.01. Ծանուցումները և հարցումները

Ցանկացած ծանուցում կամ հարցում, որ պետք է կամ կարող է ուղարկվել «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրին համապատասխան կամ դրա կապակցությամբ, ձևակերպվում է գրավոր։ Այդպիսի ծանուցումը կամ հարցումը համարվում է պատշաճ կերպով ուղարկված, եթե սուրհանդակի միջոցով կամ փոստով, տելեքսով կամ ֆաքսով (կամ եթե թույլատրվում է «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով՝ կապի էլեկտրոնային միջոցներով) առաքված է այն կողմին, որին պետք է կամ կարող է ուղարկվել, այդ կողմի՝ «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրում նշված հասցեով, կամ այլ հասցեով, որի մասին այդ կողմը տեղեկացրել է այդպիսի ծանուցում ուղարկող կամ այդպիսի հարցում կատարող կողմին։ Ֆաքսով առաքումը հաստատվում է նաև փոստային առաքմամբ։

 

Բաժին 10.02. Ստացողի անունից իրականացվող գործողությունները

ա) «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի շրջանակներում Ստացողի կողմից սույն բաժնի նպատակներով նշանակված ներկայացուցիչը, որը դրա կողմ է հանդիսանում, կամ նշված նպատակների համար այդ ներկայացուցչի կողմից գրավոր ձևով լիազորված ցանկացած անձ կարող է կատարել ցանկացած այնպիսի գործողություն, որի կատարումն անհրաժեշտ կամ թույլատրված է «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» այդ համաձայնագրին համապատասխան, և ձևակերպել ցանկացած այնպիսի փաստաթուղթ, որի ձևակերպումն անհրաժեշտ կամ թույլատրված է «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» այդ համաձայնագրին համապատասխան՝ Ստացողի անունից։

բ) Ստացողի կողմից նշանակված ներկայացուցիչը կամ այդ ներկայացուցչի կողմից լիազորված անձը այդ ներկայացուցչի կամ լիազոր անձի կողմից ձևակերպված գրավոր փաստաթղթի հիման վրա Ստացողի անունից կարող է համաձայնեցնել «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի դրույթների ցանկացած փոփոխություն, որի կողմ է նա հանդիսանում՝ պայմանով, որ այդ ներկայացուցչի կարծիքով այդ փոփոխությունը տվյալ պայմաններում հիմնավորված է հանդիսանում և չի հանգեցնի «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի շրջանակներում Ստացողի պարտավորությունների էական ավելացմանը։

 

Բաժին 10.03. Ստացողի ներկայացուցչի լիազորությունների հաստատումը

Ստացողը Կառավարչին է տրամադրում՝

ա) այն անձի կամ անձանց լիազորությունների բավարար ապացույցները, որոնք Ստացողի անունից կատարելու են ցանկացած այնպիսի գործողություն կամ ձևակերպելու են ցանկացած այնպիսի փաստաթուղթ, որոնց կատարումը կամ ձևակերպումը նա պահանջում կամ թույլատրում է «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրին համապատասխան, որի կողմ է նա հանդիսանում.

բ) սույն Ստանդարտ պայմանների 10.02 բաժնին համապատասխան՝ Ստացողի ներկայացուցչի կողմից լիազորված անձանց ստորագրությունների նմուշները, որոնք հաստատված են Ստացողի լիազոր ներկայացուցչի ստորագրությամբ։

 

Բաժին 10.04. «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի ձևակերպումը

ա) «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» յուրաքանչյուր համաձայնագիր կազմվում է ռուսերենով և կարող է ձևակերպվել մի քանի օրինակից, որոնց քանակը նշվում է «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրում և որոնցից յուրաքանչյուրը բնօրինակ է հանդիսանում.

բ) «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրում փոփոխությունները և լրացումները կատարվում են գրավոր՝ կողմերի լիազոր ներկայացուցիչների ստորագրությամբ, ուժի մեջ են մտնում Համաձայնագրի համար նախատեսված կարգով և ուժի մեջ մտնելուց հետո դառնում են Համաձայնագրի անբաժանելի մասը.

գ) «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրում փոփոխությունների և լրացումների կատարումը, որը թույլատրվում է «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրին և սույն Ստանդարտ պայմաններին համապատասխան՝ ծանուցումն ուղարկելու միջոցով, իրականացվում է միակողմանիորեն ու չի պահանջում մյուս կողմի լիազոր ներկայացուցչի ստորագրությունը և ձևակերպումը՝ սույն բաժնի «բ» կետի պահանջներին համապատասխան։ Այդպիսի փոփոխությունները և լրացումները Համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում։

 

Հավելված թիվ 2

Հայաստանի Հանրապետության և

Եվրասիական զարգացման բանկի

միջև Եվրասիական տնտեսական ընկերակցության

հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից

ֆինանսական վարկի տրամադրման մասին

համաձայնագրի

2015 թվականի _____________________–ի

 

Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից Ֆինանսական վարկի ստացման հայտ

 

(ուղարկող կողմի ձևաթղթի վրա)

Ում՝

Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների Կառավարչին

Ղազախստանի Հանրապետություն, 050051, քաղ. Ալմաթի, Դոստիկ պող., տուն 220

Ումից՝ ___________________________________ (Ստացող)

Ամսաթիվ։ ______________________________

 

Հարգելի՛ պարոնայք,

Որպես Ստացող՝ ______________________–ի և որպես Հիմնադրամի միջոցների Կառավարիչ՝ Եվրասիական զարգացման բանկի միջև կնքված «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» ______________–ի թիվ ___ համաձայնագրի 2–րդ հոդվածին համապատասխան, սույնով խնդրում ենք Ձեզ՝ մեզ տրամադրել Ֆինանսական վարկի ___________ տրանշը՝ Համաձայնագրում շարադրված կարգով և պայմաններով.

1. Վարկի արժույթը՝ (նշել Համաձայնագրում նշված արժույթի տեսակը)

2. ____ տրանշի գումարը՝ (թվերով և բառերով՝ Համաձայնագրում նշված)

3. Հարցվող Ֆինանսական վարկի նպատակային օգտագործումը՝ (Համաձայնագրի պայմանների համաձայն)

Ստորագրությունը՝

 
 

Կնիքը

ՍՏԱՑՈՂԻ ԿՈՂՄԻՑ

____________________________

ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ

________________________

Հավելված թիվ 3

Հայաստանի Հանրապետության և

Եվրասիական զարգացման բանկի միջև

Եվրասիական տնտեսական ընկերակցության

հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից

ֆինանսական վարկի տրամադրման մասին

համաձայնագրի

2015 թվականի _____________________–ի

 

Ֆինանսական վարկի պայմանները

Ֆինանսական վարկի գումարը

300.000.000,00 (Երեք հարյուր միլիոն) ԱՄՆ դոլար

Ֆինանսական վարկի արժույթը

Վարկի հասանելիության ժամանակահատվածի ավարտի ամսաթիվ

ԱՄՆ դոլար

2018 թվականի մարտի 31-ը կամ Ստանդարտ պայմանների 1.03 Բաժնի զ) կետի դրույթներին համապատասխան սահմանվող ավելի ուշ ժամկետ

Ֆինանսական վարկի օգտագործման ժամկետը

Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից սկսած՝ 20 (քսան) տարուց ոչ ավելի՝ ներառյալ այն ժամանակահատվածը, որի ընթացքում Հիմնական պարտքի մարում չի կատարվում (Արտոնյալ ժամանակահատված)՝ ուժի մեջ մտնելու ամսաթվից 10 (Տասը) տարուց ոչ ավելի։ Ուժի մեջ մտնելու ամսաթիվը որոշվում է Համաձայնագրի 7.1 կետին համապատասխան։

Ֆինանսական վարկի տոկոսները

Տոկոսադրույքը՝ տարեկան 2,1% (երկու ամբողջ մեկ տասնորդական տոկոս) (ֆիքսված)։
Հաշվեգրման կարգը՝ Ստանդարտ պայմանների 3.01 Բաժնի «ա» կետին համապատասխան։
Վճարման ամսաթվերը՝ յուրաքանչյուր կիսամյակ՝ մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին՝ նշված ամսաթվերից առաջինից սկսած, որը հաջորդում է Ֆինանսական վարկի առաջին տրանշը Կառավարչի կողմից Ստացողին փոխանցելու ամսաթվին, և Ֆինանսական վարկի գծով առկա Հիմնական պարտքի վերջնական վճարման ամսաթվով ավարտած։

   

ՍՏԱՑՈՂԻ ԿՈՂՄԻՑ

______________________________

ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ

______________________________

 

Հավելված թիվ 4

Հայաստանի Հանրապետության և

Եվրասիական զարգացման բանկի միջև

Եվրասիական տնտեսական ընկերակցության

հակաճգնաժամային հիմնադրամի

միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին

համաձայնագրի

2015 թվականի _____________________–ի

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

1. Ստացողը պարտավորվում է իրականացնել Հիմնական պարտքի մարումը հետևյալ ժամանակացույցին համապատասխան.

Հիմնական պարտքի մարման ամսաթվերը

Հիմնական պարտքի մարման ամսաթվին մարման ենթակա Հիմնական պարտքի գումարը

15 նոյեմբերի 2025 թվականի

15.000.000,00 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար

15 մայիսի 2026 թվականի

15.000.000,00 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար

15 նոյեմբերի 2026 թվականի

15.000.000,00 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար

15 մայիսի 2027 թվականի

15.000.000,00 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար

15 նոյեմբերի 2027 թվականի

15.000.000,00 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար

15 մայիսի 2028 թվականի

15.000.000,00 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար

15 նոյեմբերի 2028 թվականի

15.000.000,00 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար

15 մայիսի 2029 թվականի

15.000.000,00 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար

15 նոյեմբերի 2029 թվականի

15.000.000,00 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար

15 մայիսի 2030 թվականի

15.000.000,00 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար

15 նոյեմբերի 2030 թվականի

15.000.000,00 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար

15 մայիսի 2031 թվականի

15.000.000,00 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար

15 նոյեմբերի 2031 թվականի

15.000.000,00 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար

15 մայիսի 2032 թվականի

15.000.000,00 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար

15 նոյեմբերի 2032 թվականի

15.000.000,00 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար

15 մայիսի 2033 թվականի

15.000.000,00 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար

15 նոյեմբերի 2033 թվականի

15.000.000,00 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար

15 մայիսի 2034 թվականի

15.000.000,00 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար

15 նոյեմբերի 2034 թվականի

15.000.000,00 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար

15 մայիսի 2035 թվականի

15.000.000,00 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար

2. Սույն Հավելվածի 1-ին կետում նշված Հիմնական պարտքի մարման ժամանակացույցը փոփոխվում է Համաձայնագրով նախատեսված դեպքերում և կարգով՝ հաշվի առնելով Ստանդարտ պայմանների դրույթները:
3. Կառավարիչը ստացողին ծանուցում է Հիմնական պարտքի մարման ժամանակացույցի յուրաքանչյուր փոփոխման մասին՝ նշելով Համաձայնագրով նախատեսված փոփոխություն կատարելու հիմքերը և կցելով Հիմնական պարտքի մարման փոփոխված ժամանակացույցը:

ՍՏԱՑՈՂԻ ԿՈՂՄԻՑ

______________________________

ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ

______________________________